Մաս 13.

106 5 41
                                    

«Ես փորձում եմ»

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

«Ես փորձում եմ»

Կանաչաչյա, շագանակագույն մազերով երիտասարդը հրում է բանալին կողպեքի մեջ, պտտեցնում երկաթը, և վայրկյաններ անց բնակարանի դուռը բացվում է՝ արձակելով տհաճ ճռռոց:Տղան խոժոռվում է, սակայն շարունակում է առաջանալ և քարշ տալ սև ճամպրուկը՝ լցված նրա զանազան հագուստով և իրերով:Նա կանգ է առնում հյուրասենյակի կենտրոնում, ուսումնասիրում բնակարանի թափթփվածությունը և ձայն տալիս.

-Գևո՞րգ:

Կոշտ ձայնը արագ հպվում է դատարկ պատերին և հնչեցնում ցածր արձագանք:Գևորգը տանը չէ:
Կանաչաչյա երիտասարդը տեղադրում է ձեռքերը տաբատի առջևի գրպաններում և վայրկյաններ շարունակ մտածում, ապա բացում ճամպրուկը, դուրս բերում դրամապանակը, ստուգում՝ արդյոք բջջայինը տեղում է, և կրկին լքում բնակարանը՝ արտաբերելով.

-Հուսով եմ՝ աշխատանքիդ վայրը չես փոխել:

__

Սևահեր երիտասարդը բացում է ավտոմեքենայի դուռը դեղինաչյա օրիորդի համար և սպասում, թե նա երբ կբարեհաճի նստել:Լանան որոշ ժամանակ նայում է Արեգի դեմքին, փորձում գտնել տանջող հարցերի պատասխանները, սակայն տղան հագել է անտարբերության դիմակը և ոչինչ ցույց չի տալիս:

-Երկար ե՞մ սպասելու, Լանա՛:

Աղջիկը հասկանում է, որ սևահերի համբերությունը հատվում է, ահա թե ինչու չի մեծացնում իրավիճակի լարվածությունը, այլ առանց ինչ-որ բառ արտաբերելու հանգրվանում է առջևի նստատեղին և հետևում, թե ինչպես է Արեգը շրջանցում փոխադրամիջոցը և հայտնվում ղեկի առաջ:

-Կասե՞ս՝ որն ա տրամադրությանդ անկման պատճառը:

Երիտասարդ տղամարդը աշխատեցնում է շարժիչը, ձեռքերից մեկը տեղադրում ղեկի կենտրոնում, իսկ մյուսը՝ Լանայի նստատեղի վերին հատվածում և գլուխը շրջելով հետ՝ պտտում ավտոմեքենան անհրաժեշտ ուղղությամբ:Դեղինաչյան հիացած հայացքը քարացնում է տեսարանին և ակամայից կծում ստորին շուրթը՝ վերհիշելով գիշերը տեղի ունեցած դեպքերը և զղջալով բնակարանը վաղ լքելու պատճառով:Նա ոչինչ չի պատասխանում, միայն որոշ ժամանակ անց հառում է դեղին, աշնան տերևի գույն ունեցող աչքերը ճանապարհին՝ ցանկանալով հրահրել Արեգի նյարդերի քանդված կույտը:

Միասին ՄիայնակWhere stories live. Discover now