Մաս 8.

160 35 32
                                    

«Ու կոտրել ես ինձ»

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

«Ու կոտրել ես ինձ»

Լանա

-Ես չեմ ուզում լսել:

Ես արագ և կտրուկ քայլերով շրջանցում եմ սեղանը և նստում համակարգչի առաջ՝ միացնելով այն և արհամարհելով գրասենյակ ներխուժող և դուռը փակող շիկահերին:

-Ի՞նչ ա նշանակում՝ չես ուզում լսել:

Արտյոմը տեղադրում է ձեռքերը տաբատի գրպաններում և դեմքի բարկացած արտահայտությամբ սպասում հարցի պատասխանին:Ատում եմ արդարանալ այն ամենի համար, ինչը վերաբերում է միայն ինձ և իմ կյանքին:

-Նշանակում ա, որ ես պետք ա աշխատեմ, իսկ դու խանգարում ես ինձ:

Նա ինձ հանգիստ չի թողնի:Եթե Արտյոմը ունի որոշակի զգացմունքներ, ապա դա իմ խնդիրը չէ:Ես պարտավոր չեմ բացատրություն տալ անձնավորությանը, ով միայն աշխատում է ինձ հետ նույն վայրում և ոչ մի առնչություն չունի անձնական կյանքիս հետ:

-Մինչև Արեգին տեսնելը դու քեզ դրսևորում էիր բավականին լավ ու հավասարակշռված:

Ե՞վ:Արեգը ոչ մի դեր չի խաղում իմ վերաբերմունքի կամ պահելաձևի մեջ, բայց ես, իհարկե, չեմ պատրաստվում հայտնել Արտյոմին և ինչ-որ դատարկ, սուտ հնարավորության միտք տալ:

-Ես փորձում եմ կենտրոնանալ ու աշխատել, եթե չես տեսնում, Արտյո՛մ:

-Դու փորձում ես անուշադրության մատնել Արեգի դուդուկի տակ պարելու փաստը, Լանա՛:

Շիկահերը նետում է քսանչորս տարիներիս ընթացքում լսած ամենահիմար բառերը և ազատում գրասենյակս իր ներկայությունից:Բոլորը կարծում են, որ ես կարող եմ կախվածություն ունենալ սևաչյա, ինքնահավան երիտասարդից, գրո՛ղը տանի։
Ես նույնիսկ չէի պատկերացնում, որ Արեգի՝ ինձ տուն ճանապարհելու հանգամանքը կնյարդայնացնի ընկերներիս:Անին և Եվան զանգահարել են առավոտյան՝ իմանալու, թե ինչու ես և Արեգը հանկարծակիորեն անհետացանք փաբից:Խոստովանում եմ՝ վարվել եմ անպատասխանատու երեխայի պես, սակայն գտնվելով նրա կողքին՝ մոռանում եմ յուրաքանչյուր ոքու և յուրաքանչյուր բանի մասին, ինչպես այժմ աշխատանքի:Մտքերս կրկին լցվում են ոչ անհրաժեշտ պատկերներով, զրույցներով, հպումներով:Մի՞թե սիրահարվել եմ:Կարող եմ վստահությամբ ասել՝ այո, բայց մի՞թե նա ճիշտ ընտրություն է:

Միասին ՄիայնակWhere stories live. Discover now