Մաս 4.

203 146 94
                                    

«Դու կողքիս ես, տե՛ս»

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

«Դու կողքիս ես, տե՛ս»

Անին ուղղում է դասական կիսաշրջազգեստը, պայուսակից դուրս բերում օպտիկական ակնոցները, դնում, և բացվում են վերելակի սև դռները:Օրիորդը ինքնավստահ քայլվածքով առաջանում է, ժպտում տվյալ հարկում աշխատող անձնակազմին, հասնում իր անձնական գրասենյակի մեծ դռներին և մտնում ներս:Հայտնվելով բոլորի աչքից հեռու՝ աղջիկը հանում է կարմիր բարձրակրունկները և հանգիստ շունչ քաշում:Տափակ, մարմնագույն կոշիկները, բարեբախտաբար, դրված են շագանակագույն, երկար գրասեղանի անկյունում:Նա անմիջապես հագնում է դրանք և նստում համակարգչի առաջ՝ մատը սեղմելով դրա կողքին դրված հեռախոսին և խոսելով.

-Որտե՞ղ ա իմ սև, դառը սուրճը, Նատալի՛:

Վայրկյաններ անց դուռը բացվում է, և ժամանում է Անիի սուրճը՝ բերվելով կարճահասակ, նրբակազմ և գեղեցիկ օրիորդի կողմից:

-Ներողություն եմ խնդրում, օրիո՛րդ Ամիրխանյան:

Քարտուղարուհին թողնում է սուրճի բաժակը Անիի առջև, ուղղվում և սպասում աղջկա խոսելուն:Օրիորդ Ամիրխանյանը դարակից դուրս է բերում հաստ կազմով տետրը, վերցնում սեղանի անկյունում դրված գրիչը և հարցնում.

-Նոր գրանցումներ կա՞ն:

-Հիմնականում հաճախելու են հին հիվանդները, բայց մի երիտասարդ էր զանգել ու պնդում էր, որ պետք ա անպայման այցելի Ձեզ:

Անին բարձրացնում է խոժոռված հայացքը և սպասում շարունակությանը:

-Ես, իհարկե, հայտնեցի, որ Դուք նոր հաճախորդների համար ժամանակ չունեք մոտակա մեկ ամսվա ընթացքում:

-Ե՞վ:

-Երիտասարդը ասեց, որ կգա ժամը երեքին ու անջատեց զանգը:

Նատալին թոթվում է ուսերը, ընդունում անմեղ հայացք:Աղջիկը վայրկյաններ շարունակ մտածում է, այնուհետև նայում իր տետրին և գրանցում կատարում:

Միասին ՄիայնակWhere stories live. Discover now