Մաս 5.

210 144 48
                                    

«Բայց հեռու այնպես»

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

«Բայց հեռու այնպես»

Արեգը վերցնում է Լանայի երեսը իր հսկայական և կոշտ ափերի միջև՝ ստիպելով նրան նայել իր աչքերի մեջ:Աղջիկը փախցնում է բիբերը, չի ցանկանում ընդունել կատարվածի իրականություն լինելու փաստը:Տղան շոյում է օրիորդը այտը և շշուկով հարցնում.

-Խի՞ արեցիր:

Մի՞թե երիտասարդը մեղադրում է Լանային, ով կարմրում է և փորձում գտնել համապատասխան բառեր, որոնք չկան։

-Ես...Ուղղակի...Կներես, Արե՛գ, ես...

Սևահեր երիտասարդը մոտեցնում է ձեռքը դեղինաչյայի բերանին և փակում այն:Տղայի սև աչքերում վառվող հուրը հանգիստ չի թողնում օրիորդին:Նրանք երկուսը ցանկանում էին վայրկյաններ առաջ տեղի ունեցած համբույրը դեռ այն օրվանից, երբ հանդիպեցին և ծանոթացան առաջին անգամ:Ի՞նչն է հետ պահում տրվել զգացմունքներին:

-Դու մտածում ես, որ ես ամուսնացած եմ:

Աղջկա աչքերը վայրկենապես խոշորանում են և սարսափում՝ հիշելով առջևում և իր մարմնին բավականին մոտ կանգնած տղամարդու ամուսնացած լինելու մասին:Արեգի մյուս ձեռքը իջնում է օրիորդի բարակ մեջքին, մատները բարձրանում են վեր, այնուհետև անկում ապրում՝ նկարելով ինչ-որ անհասկանալի գիծ:

-Իմանալով, որ կինս, նստած լինելով տանը, սպասում ա ինձ՝ դու համբուրեցիր ինձ:

Արեգը խաղում է Լանայի փխրուն զգացմունքների հետ, ինչը նրա մոտ ստացվում է չափազանց կատարյալ:Դեղին աչքերը պատվում են արցունքների թափանցիկ և բարակ շղարշով:Օրիորդը հեռացնում է երիտասարդի ծանր ձեռքերը իր մեջքից և բերանից, կանգնում անվտանգ հեռավորության վրա, ձեռքերով գրկում սեփական ուսերը և հուզված ձայնով արտաբերում.

-Կներես:Ես չպետք ա ազատություն տայի ցանկություններիս:Հուսով եմ՝ կինդ ոչինչ չի իմանա, իսկ մենք այլևս չենք տեսնվի:

Միասին ՄիայնակWhere stories live. Discover now