Մաս 11.

174 34 79
                                    

«Մոռանալ քեզ չի լինի»

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

«Մոռանալ քեզ չի լինի»

Ներքին հանգստությունը հայտնվում է այն ժամանակ, երբ Դուք ամենից քիչը սպասում եք կյանքում կատարվելիք նոր փոփոխություններին կամ ազատվում անցյալի խորտակող ճիրաններից:Ներքին խաղաղությունը պարուրում է Ձեր հոգին և մարմինը, երբ ազատվում եք ինչ-որ անցանկալի բեռից կամ, ինչու ոչ, անձնավորությունից։
Դեղինաչյա օրիորդը երկար ժամանակ է, ինչ չի կարողանում գտնել բացակայող հանդարտությունը:Նույնիսկ այժմ  նստած լինելով սևահեր երիտասարդի կողքին և քննարկելով ազատ հարաբերություններին վերաբերող հարցերը՝ Լանան չի կարողանում կտրվել արտաքին աշխարհից և կենտրոնանալ սպասված հանդիպման և զրույցի վրա:Օրիորդը դեմքի մտամոլոր արտահայտությամբ բարձրացնում է թեյի գդալը և իջեցնում մեծ բաժակի մեջ, որը լցված է պաղպաղակով և մրգերով:Արեգը հնչեցրել է հարցը և րոպեներ շարունակ սպասում է պատասխանին, սակայն Լանան, կարծես տարված է ավելի հետաքրքիր և կարևոր մտածմունքներով:Տղան մոտեցնում է ձեռքը աղջկա մատներին, բռնում գդալը և դուրս բերում բաժակի և նրա մատների միջից:Լանան արթնանում է, վերադառնում Երկիր մոլորակ և խոժոռված հայացքը նետում Արեգի վրա՝ ասելով.

-Ուտում էի:

-Չէիր ուտում, խաղում էիր:

Երիտասարդը դնում է գդալը իր ափսեում և դիմում դեղինաչյային՝ ձեռքը տեղադրելով բազմոցի վերին հատվածում՝ Լանայի պարանոցին կից.

-Լսում էի՞ր՝ ինչ էի խոսում:

-Հա:

Օրիորդը հեռացնում է չենթարկվող մազափունջը նուրբ դիմագծերից և ստում, սակայն հայացքը մնում է անձեռնմխելի, իսկ ձայնը՝ հստակ:Արեգը քմծիծաղ է տալիս և աղջկա շագանակագույն մազերը փաթաթում երկար մատների վրա, խաղում դրանց հետ՝ զգալով փափկությունը և անուշ բույրը:

-Բավականին լավ ես խաբում, Լանա՛:

Դեղինաչյան ամաչում է և կարմրում՝ երեսը Արեգի սև և կախարդող աչքերից շրջելով մեկ այլ ուղղությամբ:

Միասին ՄիայնակWhere stories live. Discover now