Մաս 3.

204 146 69
                                    

«Դիմանալ չի լինի»

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

«Դիմանալ չի լինի»

Դեղինաչյա օրիորդը հորանջում է՝ ընթացքում ձեռքով բերանը փակելով, և պայուսակը տեղավորում կարմիր ավտոմեքենայի հետնամասում:Աղջկա աչքերը հոգնած տեսք ունեն, միգուցե գիշերը չի քնել:Եվան դուրս է գալիս առանձնատան դարպասից, մոտենում ընկերուհուն և մեկնում սուրճով լի բաժակը:Լանան զարմանում է, սակայն երջանկանում և արտաբերում.

-Սիրում եմ քեզ:

-Ափսոս, որ էդ ասում ես մենակ սուրճ բերելուց հետո:

Ավտոմեքենաները, որոնք դեռ երեկվանից կանգնած են առանձնատան առաջ, հերթականությամբ լքում են տարածքը՝ հաջողություն մաղթելով քնից ուշքի չեկած Անիին և իրենց մյուս ընկերներին, որոնց հետ ծանոթացել են խնջույքի ժամանակ։

-Ես այլևս ուժ չունեմ:

Անին պառկում է Լանայի մեքենայի վրա և ձեռքերը լայն բացում իր երկու կողմերում:Եթե չլինեին շուրջը գերիշխող աղաղակները, աղջիկը վաղուց ընկած կլիներ անուշ և խորը քնով:Լանան վայելում է լուծվող սուրճը, նայում տապալված ընկերուհուն և ժպտում:Եվան խղճահարությամբ ծալում է ձեռքերը որովայնի առաջ և հոգոց հանում՝ խոսելով.

-Մենք էսօր տուն կհասնե՞նք։Մոտավորապես երեք ժամից պետք ա լինեմ վարսավիրանոցում:

Անին անմիջապես բարձրացնում է չենթարկվող կոպերը, խոշորացած բիբերով նայում ժանգագույն մազերով աղջկան:

-Դու լուրջ պատրաստվում ես ազատվե՞լ քո մազերից:

Եվան թոթվում է ճերմակ մաշկով պատված ուսերը և զարմացած հայացքը հառում Լանայի և Անիի երեսներին:Դեղինաչյան քմծիծաղ է տալիս, վերջացնում սուրճի ըմպումը և խոսում.

-Ես տանում եմ բաժակը խոհանոց, հետո կգամ, ու կշարժվենք:

Լանան մտնում է դարպասներից ներս, Եվան որոշում է պատասխանել ընկերուհու հարցին.

Միասին ՄիայնակWhere stories live. Discover now