Մաս 1.

317 151 76
                                    

«Մի՞թե մեզ համար սեր չի լինի»

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

«Մի՞թե մեզ համար սեր չի լինի»

Հուլիսի 10, 2019 թվական
Երևան, Հայաստան

-Ընկնելու եմ:

-Չես ընկնի, ուղղակի քայլի առաջ:Ես ու Եվան քո կողքին ենք:

Օրիորդը՝ մուգ շագանակագույն, ուսերին հավասար մազերի չափով, դեղնավուն աչքերով, թուխ մաշկով, երեսի համաչափ և գեղեցիկ դիմագծերով, մարմնի նուրբ կառուցվածքով, աչքով է տալիս իր հետ համաչափ քայլող աղջկան և ժպտում:Երկրորդ օրիորդը բռնել է երրորդ ընկերուհու ձեռքը, ում աչքերը փակված են առաջին աղջկա ափերով:

-Չեմ համբերում, աղջիկնե՛ր:

Երկրորդ օրիորդը քմծիծաղ է տալիս և դիմում «չտեսնողին».

-Ինչքան մեծանում ես, միևնույն ա, մնում ես նույն փոքր Անին:

Երեք ընկերուհիները պտույտ են տալիս ինչ-որ բնակելի շենքի շուրջ:Անիին թվում է, թե նրանք գտնվում են անծանոթ և ամայի վայրում, սակայն դա այն շենքի բակն է, որտեղ նա բնակվում է:Ժամացույցի սլաքները մի քանի րոպեից կանգ կառնեն տասներկուսի վրա, օրը կփոխվի, և կլրանա օրիորդի քսանչորս ամյակը:Մյուս երկու ընկերուհիները՝ Եվան և Լանան, պատրաստել են անակնկալ և փորձում են Անիի սպառվող համբերությունը, նվագում նյարդերի բարակ լարերի վրա, մեծացնում հետաքրքրությունը և սրտի թրթիռը:

-Ես գիտեի, որ դուք երկուսդ վաղուց ցանկանում էիք ազատվել ինձնից, բայց չէի պատկերացնում, որ վախճանս լինելու ա ադրենալինով լեցուն:

Աղջիկները ծիծաղում են և վերջապես կանգ առնում:Լանան իջեցնում է ձեռքերը և կանգնում ընկերուհիների մեջտեղում:Անիի աչքերը դեռ փակ են:

-Կարող ե՞մ բացել:

Եվան ձեռքով փակում է երեսը և հոցոց հանում՝ ասելով.

-Պետք ա վաղուց բացած լինեիր:

Մեղմ քամին շոյում է աղջկա շագանակագույն, ուղիղ մազերը, և նրանք պարում են օդում:Անին բարձրացնում է կոպերը՝ առջևում տեսնելով կարմիր ժապավենով փաթաթված ավտոմեքենան:Օրիորդը, բերանում ջուր առած, նայում է թանկարժեք նվերին և չի խոսում:

Միասին ՄիայնակWhere stories live. Discover now