Մաս 7.

189 88 79
                                    

«Նեղացրել ես ինձ»

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

«Նեղացրել ես ինձ»

Արյունը եռում է, ուղեղը՝ անջատվում, գլուխը, մուգ շագանակագույն մազերի հետ հանդերձ, հանգրվանում է սևահեր երիտասարդի թիկնեղ ուսին, դեղին աչքերը փակվում են ճիշտ ժամանակին, գեղեցիկ մատները շոյում են տղայի կոպիտ և մեծ ձեռքերը:Փաստ է՝ Լանան զղջալու և անիծելու է ինքն իրեն՝ վայրկենական թուլակամություն և բերկրանք ցուցաբերելու պատճառով:

-Երբեք ոչ մի աղջկա բույրը չէր դաջվել ուղեղումս:

Արեգը բարձրացնում է քիթը օրիորդի պարանոցի երկարությամբ վեր, կանգ առնում ականջի ներքո, քաշում խորը շունչ, որը ուղեկցվում է հաճելի և անսպասելի դողով:
Աղջիկը սեղմում է իր մարմինը հսկայական ափերում մարգարտի պես պահող ձեռքերը, արտաբերում.

-Նույնիսկ՝ ընկերուհու՞դ:

Երիտասարդը դեղինաչյայի ականջի ներքո թողնում է անմեղ և կարճ համբույր և պատասխանում.

-Նույնիսկ՝ նախկին ընկերուհուս:

«Նախկին» բառը հասնում է Լանայի լսողական համակարգին, կարծես շոյում է նրա ականջները և գցում հաղթանակի կամարի կենտրոնում, քանի որ նա այժմ ունի առավելագույն հնարավորությունները՝ հարգարժան Արեգի կողպված սիրտը գրավելու համար:
Դեղինաչյան պաշտում է սև գույնը, սակայն պետքարանի սև սալիկները սկսում են ճնշում գործադրել և ազդել ինքնազգացողության վրա:
Փաբում լսվող երաժշտության ձայնը հասնում և խլանում է պատերի ներսում՝ առաջացնելով հաճելի գլխացավ:
Երիտասարդը իջեցնում է ձեռքերից մեկը ներքև և սահեցնում օրիորդի կոնքով՝ կաշվե զգեստի ծայրը բարձրացնելով վեր:

-Երգելուդ ընթացքում մտածում էի ոտքի կանգնել ու փախցնել քեզ բեմից:

Լանան հնչեցնում է հազիվ լսելի քմծիծաղ և շշնջում.

-Հետո որոշեցիր, որ պետք ա սպասես մինչև ելույթի վերջանալը:

-Չէ, հետո որոշեցի, որ ականջներս անչափ հավանում են կատարումդ, որ թույլ տան ինձ ընդհատել հիասքանչ ձայնիդ ելևէջները:

Միասին ՄիայնակWhere stories live. Discover now