Մաս 2.

258 149 58
                                    

«Անհնար ես դու, բայց սիրում եմ քեզ»

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

«Անհնար ես դու, բայց սիրում եմ քեզ»

Ասում են՝ արևը նույնպես աստղ է, ավելին՝ Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղ:Այն կատարյալ գունդ է՝ կազմված մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից:Այժմ շիկացած գունդը ջերմացնում է հսկայական և խորը լողավազանի առավոտյան լցված ջուրը:Թեև ջրում մարդկային շունչ չկա, սակայն այն տատանվում է՝ առաջացնելով մանր և իրենց միջև շրջակայքի գեղեցկությունը արտացոլող ալիքներ:Չնայած բակում տիրող խաղաղությանը՝ երկհարկանի վարձակալած տանը տիրում է քաոս:Մի քանի տղամարդիկ՝ աշխատանքային, փոշոտ տաբատներով և կարճաթև շապիկներով, դասավորում են սեղանները և աթոռները:Երկու կանայք կահույքն ազատում են ճերմակ սավաններից, ինչի պատճառով օդում հայտնվում են գրեթե անտեսանելի, սակայն արևի ճառագայթների ներքո աչք ծակող մանրէները:Դրանք վայրկենական հօդս են ցնդում:Կանանցից մեկը մաքրում է կահույքը, տեղավորում թանկարժեք սպասքը, իսկ մյուսը՝ հեռացնում բարձր առաստաղից կախված սարդոստայնները:Դեռ ցերեկ է, նշանակում է՝ խնջույքը սկսվելու է ժամեր հետո:

Սև Porsche Cayenne-ն կայանում է առանձնատան դարպասների առջև, սակայն ղեկի առաջ նստած չէ ավտոմեքենայի տերը:Անիի մայրը՝ շեկ, ուսերին դիպչող երկարությամբ մազերով, սև աչքերով, խնամված և գեղեցիկ կինը, դադարեցնում է շարժիչի աշխատանքը, արձակում ամրագոտին և նայում երկու աղջիկներին:Ավագը՝ Գոհարը, նստած է հետևում՝ ձեռքերը որովայնի առաջ խաչած:Անին նայում է քրոջը և քմծիծաղ տալիս՝ ասելով.

-Համակերպվի էն մտքի հետ, որ մեքենան իմն ա, ու ես առջևում նստելու իրավունք ունեմ:

Աղջիկը պտտեցնում է շագանակագույն աչքերը և պատասխանում.

-Ես էսօր բարի եմ, որովհետև քո տոնն ա:

Անին լեզու է հանում, քանդում ամրագոտին նույնպես և լքում ավտոմեքենան:Երեքը կանգ են առնում դարպասների առաջ և սպասում, մինչ դրանք կբացվեն:

-Ավելի լավ կլիներ՝ ծննդյանդ տարեդարձն ինչ-որ ռեստորանում նշեինք:

-Ես հոգնել եմ ամեն տարի իմ ծննդյան օրը նշել հասարակ ու սովորական ձևով, մա՛մ:

Միասին ՄիայնակWhere stories live. Discover now