Մաս 15.

147 7 3
                                    

«Ինձ ստիպում անվերջ»

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

«Ինձ ստիպում անվերջ»

Sara Jackson - Break my heart 00:00-01:35

Սեղմված բռունցքները հասցնում են աներևակայելի ուժգին հարվածներ բռնցքամարտի համար նախատեսված տանձիկին:Մատների վերևում տեղակայված ոսկորների վերին մաշկը կարմրել է, աստիճանաբար վերածվում է կապտուկների, սակայն երիտասարդի բարկությունը մոռացնել է տալիս յուրաքանչյուր ֆիզիկական ցավ:Քրտինքի կաթիլները ընկնում են սպորտային շապիկի վրա, ձուլվում կտորի հետ կամ վազում մկանոտ մարմնով ներքև:Սև մազերը ողողված են ջրով, որը կարող է հիվանդության պատճառ դառնալ, իսկ տղային այլ հիվանդություններ հարկավոր չեն, քանի որ դեղինաչյայի հանդեպ ունեցած կապվածությունը և անորոշության անդունդը նետող զգացմունքները վեր են ցանկացած թմրադեղի ազդեցությունից և հետևանքներից:Ահա թե ինչու Արեգը երկու ձեռքերի միջոցով կանգնեցնում է շարժվող կաշվե իրը և հպում ճակատը դրան՝ վայրկյաններ շարունակ փակելով աչքերը:Կարծես սիրտը շուտով կթռչի դուրս և կշտապի հեռանալ տիրոջից, սակայն դեռ բաբախում է և երաշխավորում նրա կյանքը։Սևահեր երիտասարդը լքում է մարզասրահը, հասնում հանդերձարան և սառը, կարճ ցնցուղ ընդունելուց հետո վերցնում բջջայինը՝ հուսալով, որ միլիոնավոր զանգերը և նամակները ստացած կլինեն թեկուզ մեկ պատասխան, բայց Լանան շարունակում է լռել, և լռությունը խժռում է Արեգի մարմինը:Նա արհամարհանքով նետում է բջջայինը սպորտային պայուսակի մեջ և լքում շինությունը:Մտքում պտտվում են հազարավոր տարբերակներ, որպեսզի ունակ լինի շահել Սվետլանայի փխրուն սիրտը, սակայն նա հասկանում է, որ օրիորդը տարբերվում է. հնարավոր չէ զարմացնել նրան հարյուր մեկ վարդերով, թանկարժեք նվերներով, գումարով, ինչպես վարվել է Արեգը նախկին ընկերուհու և մնացած աղջիկների հետ:Տեղավորվելով սև Hyundai Sonata-ի ղեկի առաջ՝ սևահերը ուղևորվում է ծանոթ հասցեով՝ պատրաստ լինելով դեմառդեմ զրուցել իր կյանքում և գլխում խառնաշփոթի պատճառ դարձած դեղինաչյայի հետ:

__

-Չէ, Սի՛ր, դու սխալվել ես:Ինչի՞ չես կարողանում ընդունել սխալդ:

Միասին ՄիայնակWhere stories live. Discover now