Մաս 6.

236 143 40
                                    

«Քեզ մոտ չեմ թողնի»

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

«Քեզ մոտ չեմ թողնի»

Երկար, տոթ, ամառային օրերը և շաբաթները, ինչ խոսք, անցնում են կայծակնային արագությամբ:Եղանակը չի փոխում իր էությունը. անձրևները ոչ հաճախ թույլ են տալիս զովանալ, մոռանալ արդեն իսկ օգոստոս ամսվա գոյությունը՝ պատկերացում կազմելով աշնանային մեղմ և կիսացրտաշունչ օդի մասին:Երկնքից թափվող կաթիլներին հաջորդում է պայծառ արևը, այնուհետև՝ ծիածանը:Վերջինս դառնում է բոլորի պաշտամունքի և հիացմունքի առարկան:Այն սփռում է իր յոթ գույները քաղաքի վրա, գունավորում, տալիս նոր կյանքի և բազմազան չընձեռած հնարավորությունների շունչ:

Լանան հառում է դեղին բիբերը գրասենյակի պատուհանից դուրս, ականատես լինում հերթական անձրևոտ օրերից մեկին, տեսնում ապակուն հարվածվող շիթերը, որոնք շուտով վերածվելու են կարկուտի:Ձայնը հանգստացնում է օրիորդի ձգված նյարդերը, որոշ ժամանակով կտրում աշխարհից, ներքաշում մտքերի լայն և խորը ճահիճը:Աղջիկը նույնիսկ չի կարող գիտակցել, որ սուզվելու է մինչև պարանոցը, ապա խորտակվելու իր իսկ պատկերացմամբ ստեղծած ճահճուտում:
Սուրճը, շագանակագույն բաժակով հանգրվանելով նրա երկար, բարակ և խնամված մատներում, աստիճանաբար սառչում է:Այն կորցնելու է իր թունդ համը, սակայն Լանան այժմ հետաքրքրված չէ դրանով:Նա այնքան մտազբաղ է, որ չի լսում դռան թակոցները, այսպիսով անհամբեր հյուրը մտնում է ներս առանց թույլտվություն ստանալու:

-Սկսում էի մտածել, որ տեղում չես:

Շիկահեր երիտասարդի խռպոտ ձայնը արթնացնում է դեղինաչյային և վերադարձնում ներկա:
Լանան շրջվում է և վայրկյաններ շարունակ միայն նայում Արտյոմի երեսին, ապա բաժակը իջեցնում սեղանին և խորը շունչ քաշում:

-Կներես, մտքերով էի ընկել:Ի՞նչ ա պատահել:

Տղան տեղադրում է դուրս ցցված երակներով ձեռքերը դասական տաբատի գրպաններում և թոթվում լայն ուսերը՝ արտաբերելով.

-Ուզում էի քեզ հրավիրել ճաշելու:Դու բաց ես թողել երկրորդ նախաճաշը:Քաղցած չե՞ս:

Միասին ՄիայնակWhere stories live. Discover now