Նախաբան

625 153 30
                                    

«Մի՞թե մենք չենք հանդիպի»

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

«Մի՞թե մենք չենք հանդիպի»

Մայիսի 9, 2020 թվական
Մաուի, Հավայան կղզիներ

Փիրուզե ալիքների թարմությունը զովացնում է վաղուց քարացած սրտիս յուրաքանչյուր անկյուն:Թոքերս լայնանում են, երբ իրենց մեջ հավաքում են ազատությամբ լի օդը:Ազատություն, որը ցանկացել եմ միշտ, սակայն չեմ ունեցել:Լինելով սեփական մտքերիս գերին՝ կյանքիս քսանհինգ տարիներն անցկացրել եմ հավերժական սիրո որոնումներում:Հավերժություն:Յուրաքանչյուրն ըմբռնում է վերը նշված բառի իմաստն այլ կերպ:Ոմն մեկի համար այն նշանակում է «մինչև մահը չբաժանի», մյուսի համար՝ «մահից հետո նույնպես կյանք և սեր գոյություն ունի», երրորդի համար՝ «ոչինչ հավերժ չէ, հանե՛ք ձեր վարդագույն ակնոցները»:
Ես անցել եմ բոլոր երեք էտապներով և կարող եմ վստահեցնել, որ ամեն ինչ ունի իր սկիզբը և ավարտը. կյանքը վերջանում է մահով, սերը ժամանակի ընթացքում հանգչում է, կիրքը՝ տապալվում, սիրտը՝ մնում հազարավոր վերքերով և ճաքած ապակու մանր կտորներով:
Ինչպես այժմ իմն է:Զղջու՞մ եմ կատարվածի համար:Ո՛չ:Հայրս սովորեցրել է երբեք չզղջալ, քանի որ ինչ-որ աննպատակ կամ խելացի քայլ կատարելու ընթացքում ես ինձ զգացել եմ ազատ:Նա սովորեցրել է մեկ բան ևս. ներել և բաց թողնել:Վերջինս հեշտ չէ:Որքա՞ն ահռելի կամքի ուժ է հարկավոր, որպեսզի այն օգնի համակերպվել ինչ-որ մեկի կորստի և բացակայության հետ:
Երբ թանկ և կարևոր անձնավորությունը հանգչում է խաղաղությամբ, գիտակցում ես, որ նրան այլևս վերադարձնել չես կարող:Երբ թանկ և կարևոր անձնավորությունը շարունակում է շնչել, սակայն ուրիշի գրկում, ուրիշի համար, ուրիշի հետ, որդերը կրծում են մարմինդ և հոգիդ, և ցանկանում ես լինել այդ ուրիշի փոխարեն:Չես կարողանում ընդունել այն միտքը, որ նա այլևս քոնը չէ:Չես կարողանում ընդունել այն ցավը, որը նա է պատճառել:Չես կարողանում ի սրտե երջանկություն մաղթել նրան, որովհետև դուք կիսում էիք միևնույն երջանկությունը միասին:
Ես բաց եմ թողել և շարժվում եմ առաջ:Ես համակերպվել եմ և շարժվում եմ առաջ:Ես կարողացել եմ և շարժվում եմ առաջ:Սակայն շարժվում եմ դեպի ու՞ր:Հարա՞վ, միգուցե, հյուսի՞ս:Ո՛չ։Արևե՞լք, արևմու՞տք:Կրկին ոչ:Ես շարժվում եմ սառած սրտիս կանչով:Այն թելադրում է մնալ միասին միայնակ. ես և սիրտս:Իսկ ամիսներ առաջ ես կատարում էի օտարի սրտի հանձնարարությունները:Ինչու՞ օտարի:Քանի որ ես ունակ չէի նրան հարազատ դարձնել:Նա չցանկացավ:Չցանկացավ թույլ տալ ինձ կիսել իր ցավը, մտքերը, գրամների քաշ ունեցող չնչին զգացմունքները:Միգուցե վախենու՞մ էր:Երևի պատրա՞ստ չէր:Այո՛, վախենում էր ինձանից և պատրաստ չէր հավերժանալ ինձ հետ:Հիմա ձեր մտքում կսահի «ինչու՞» հարցը:Եվ ես կպատասխանեմ, որ ինձ հետ դժվար էր:Իմ և նրա կարծիքները երբեք չէին համընկնում:Ես և նա միշտ գտնվում էինք տարաձայնությունների մեջ:Ինձ և նրան վիճակված չէր լինել միասին. տարբեր էինք:Ես փնտրում էի նորանոր արկածներ, հետաքրքրություններ, իսկ նա ապրում և սնվում էր հանրության կարծիքներով:Կարծիքներ, որոնց վրա թքած ունեի:Կարծիքներ, որոնք արժեք չունեին, ինչպես և ձեռքումս գտնվող սպիտակ թուղթը և փետուրը:
Երբ նա հեռացավ, չհասցրի տալ սրտիցս բխող միակ հարցը:Եվ այժմ ես գրում եմ այն թղթի վրա փետուրե թանաքով և հանձնում րոպեների ընթացքում իրենց փիրուզե գույնը կապույտի փոխած ալիքներին:Խնդրում եմ, ալիքնե՛ր, պատասխանեք հարցիս. մի՞թե մենք չենք հանդիպի:

 մի՞թե մենք չենք հանդիպի:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Միասին ՄիայնակWhere stories live. Discover now