Մաս 12.

127 5 97
                                    

«Չսիրել ինձ մոտ չի ստացվի»

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

«Չսիրել ինձ մոտ չի ստացվի»

Moon Taxi - Good as gold

Յուրաքանչյուր երիտասարդ, տղամարդ սիրում է կյանքում ընդամենը մեկ անգամ:Եթե հաջողվում է երջանիկ լինել այդ միակի հետ, ապա նա այլևս ուշադրություն չի դարձնում շուրջը գտնվող կանանց։Եթե սերը անիծված է, ապա միասին չլինելու դեպքում՝ տղամարդը սկսում է փնտրել առաջին սիրուն նման կանանց, անցկացնել զուգահեռներ, համեմատականներ՝ փորձելով գտնել ինչ-որ նմանություն բնավորության կամ արտաքնի մեջ:
Լևոնը, պառկած լինելով շիկահեր, մերկ և բարակ սավանով ծածկված օրիորդի կողքին, ուսումնասիրում է դիմագծերը, մաշկը, լսում շնչառության տատանումների ձայնը, ցանկանում պատկերացնել հոգեբան Ամիրխանյանին, թե ինչպիսի տեսք ունի Անին, երբ քնում է. շարժվու՞մ է ամբողջ գիշեր, թե՞ արթնանում այնպես, ինչպես քնում է, հագնում է վարդագույն, փափուկ գիշերազգե՞ստ, թե՞ ավելի կանացի ինչ-որ բան, քնում է շպարված վիճակու՞մ, թե՞ խնամում երեսը անկողին մտնելուց առաջ:Մագդան չի մաքրել շպարը, որը փոքր-ինչ լղոզվել է և գցել թարմությունը:Քիմիական, բաց վարդագույն շրթներկը դեռ շուրթերին է, որը գրեթե քարացած տեսք ունի, որոշ հատվածներում ճաքել է, իսկ շեկ մազերը, որոնք վնասված են բազմաթիվ գունաբացումների պատճառով, փռված են ճերմակ բարձին:Երիտասարդը վաղուց նկատել է, որ հոգեբանը համապատասխանեցնում է շրթներկի և բարձրակրունկ կոշիկների գույնը, այն բարձրակրունկների, որոնցից մեկը իր մեջքի փոխարեն խոցեց դուռը:Դրանք երեկ կարմիր էին:
Մտքում ծագում են հարցեր. ինչու՞ նա գնաց այս քայլին:Ինչու՞ անցկացրեց գիշերը ոչ սիրելի կնոջ հետ, ոչ սիրելի կնոջ գրկում:Ինչու՞ ոչ սիրելի կնոջը թույլ տվեց գտնվել իր ննջարանում, անկողնում:Ինչու՞ թույլ տվեց, որ նա պատասխանի Անիի հեռախոսազանգին:Ինչու՞ թույլ տվեց, որ Անին իմանա մեկ այլ օրիորդի գոյության մասին:
Տղան դեռ չի հասցրել ըմպել սև սուրճը, որը յուրաքանչյուր առավոտ մատուցում է տան ծառայողը, այդ իսկ պատճառով գլխացավը անխուսափելի է:Նա փոխում է պառկած դիրքը, նստում անկողնու ծայրին և հայացքը սևեռում առջևի պատին՝ պատված մոխրագույն պաստառներով:Ննջարանը հարդարված է սև, թանկարժեք կահույքով, սպիտակ, փայտե հատակով, լայն պատուհաններով:
Մոխրագույն բիբերը վայրկյաններ շարունակ սևեռած պահելով առջևում հանգրվանած հայելու արտացոլանքին՝ Լևոնը բարձրացնում է հատակին ընկած տաբատը, հագնում և վեր կենում՝ քայլելով սպիտակ դռան ուղղությամբ:Տղայի մարմնի վերին հատվածը մկանոտ է, երակները արտահայտված են բավականին հստակ, ուսերը լայն են:Նա առանց շապիկ հագնելու լքում է ննջարանը՝ դանդաղ ծածկելով դուռը, որպեսզի շիկահեր օրիորդը չարթնանա:
Ոտքերը ուղեկցում են երիտասարդին առաջին հարկ՝ հերթականությամբ հպվելով սառը աստիճաններին:Սպիտակ, մարմարե աստիճանները վերջանում են լուսավոր հյուրասենյակ տանող ճանապարհին:Լևոնը նայում է շուրջը, իսկ մաքրության պարագաների սպեցիֆիկ բույրը հարվածում է նրա քթին:Աշխատակցուհին հասցրել է փայլեցնել հյուրասենյակը և ուղևորվել տան մեկ այլ անկյուն:Հյույասենյակի լուսավորությունը ապահովում են ծայրից ծայր պատուհաններից ներս թափանցող ճառագայթները և պատերի, հատակի, կահույքի կաթնագույն երանգի համադրությունը:Տղան, համակերպված լինելով տան խաղաղ, հանդարտ, լուռ մթնոլորտին, նստում է բազմոցին և գլուխը տանում հետ՝ հպելով կահույքի վերին հատվածին և նայելով առաստաղին:
Թերևս նրա և Անիի մեջ ոչինչ չի եղել և չկա, նրանք միայն ընկերներ են, սակայն մեղքի զգացումը չի ցանկանում նահանջել:Եթե տղան ճիշտ է հասկացել, որ հոգեբանը անտարբեր չէ իր նկատմամբ, ապա գիշերը տեղի ունեցած իրադարձությունը ցավեցրել է օրիորդին:Երիտասարդը նույնպես տանջանքի և ցավի մեջ է, ինչը կարողանում է հիանալիորեն թաքցնել:Անին կոտրել է միասին լինելու միտքը և հույսը՝ հաղորդելով մեկ ուրիշի հանդեպ ունեցած զգացմունքի մասին:Սակայն Լևոնը համոզված չէ:Նա մեկ ամիս և գրեթե երկու շաբաթ շարունակ այցելել, ընտելացել, ճանաչել է հոգեբանին, նույնիսկ առավել, քան՝ հոգեբանը իրեն:Անին չէր կարող շփվել միաժամանակ երկու տղամարդկանց հետ, չէր կարող նստել տանիքում Լևոնի կողքին, գլուխը իջեցնել նրա ուսին և ասել, որ կկարոտի, իսկ հաջորդ օրը նետվել մեկ այլ համակրելի երիտասարդի գիրկը:Իսկ նա արել է:Արել է և զղջում է:
Մտքերը նորից վերադառնում են վերևում քնած օրիորդին:Նրանք միմյանց ոչինչ խոսք չեն տվել, սակայն աղջիկները, կանայք կապվում են նույնիսկ միայն ֆիզիկական կապով:Տղամարդու համար ընդամենը մեկ գիշեր անծանոթ կնոջ հետ անցկացնելը ոչինչ չի նշանակում, մինչ դեռ կինը սկսում է ապրել տվյալ տղամարդու մասին երազանքներով և պատկերացումներով:Մարմնական տենչը խավարեցնում է սթափ մտածելու ունակությունը:Ինչպե՞ս ազատվել Մագդայից, որպեսզի նա ինքն իրեն օգտագործված խաղալիք չհամարի:
Գլխավերևում պտտվող հազարավոր հարցերը ցնդում են օդում, երբ նոր եփված սուրճի բույրը հասնում է Լևոնի շնչառական զգայարաններին:Նա ուղղվում է և նայում խոհանոցի ուղղությամբ, որտեղից դուրս է գալիս մոտ քառասուն տարեկան ինչ-որ կին:Նա կրում է սև, դասական կիսաշրջազգեստ, որը հասնում է մինչև ծնկները, և կաթնագույն վերնաշապիկ:Շոկոլադե մազերը կոկիկ ձևով հավաքված են վեր, ժպիտը չի լքում փոքր-ինչ կնճռոտ երեսը:

Միասին ՄիայնակWhere stories live. Discover now