մաս 30 (վերջին մաս)

624 39 10
                                    

Սեհունին ոչ ոք չէր պատասխանում, այդ պատճառով նա ավելի էր վախենում Աշլիի համար: Նա նորից զանգահարեց Աշլիին, բայց այս անգամ նա պատասխանեց զանգին:
- Աշլի որտեղ ես?,- անհանգիստ ձայնով ասաց Սեհունը:
- Աշլին իմ հետ է,  նրա հետ ամեն ինչ կարգին է,- պատասխանեց Սեհունին շատ ծանոթ ձայն:
- Մինհո?, ինչ է քեզ պետք խնդրում եմ բաց թող նրան և արի ինձ հետ հարցերդ լուծիր,- հասկանալով իրավիճակի լրջությունը ասաց Սեհունը:
- Ոչ, ես քեզ հետ խոսելու ցանկություն չունեմ, ուղղակի դու պետք է պատասխան տաս քո գործած սխալների համար,- ասաց Մինհոն և անջատեց հեռախոսը:
Սեհունը մի քանի րոպե սառած մի կետի էր նայում, բայց հետո ուշքի եկավ և ասաց.
- Մենք պետք է գտնենք Աշլիին, նա վրեժխնդիր է լինելու:
Այս խոսքերը լսելուց հետո Յունգին չէր կարողանում իրականություն վերադառնալ, նա չէր հավատում, որ պատմությունը կարող է նորից կրկնվել:

***

Աշլին բացելով աչքերը չհասկացավ, թե ինչ է իր հետ կատարվել: Նա նայում է շուրջը բայց ոչինչ չի տեսնում սարսափելի մթության պատճառով: Մթության մեջ նա Մինհոի կառուցվացքը նկատեց:
-  Մինհո օգնիր խնդրում եմ,- ցածր ձայնով ասաց Աշլին:
- Կներես, բայց ես ոչինչով քեզ չեմ կարող օգնել,- նույն պես ցածր ձայնով ասաց Մինհոն:
- Ինչու ես ինձ այստեղ բերել?,- հասկանալով որ այս ամենը Մինհոի կազմակերպածն է  ասաց Աշլին:
- Կարող ես հանգիստ լինել ես քեզ չեմ ցանկանում վնասել, ուղղակի ուզում եմ քեզ պատմության պատմել,- մոտենալով Աշլիին ասաց Մինհոն:
- Ինչ պատմություն?,-վախեցած հարցրեց Աշլին:
- Ես գիտեմ որ դու փորձում էիր իմանալ Սեհունի ընտանիքի գաղտնիքները և ուզում եմ քեզ օգնել գտնել քո հարցերի պատասխանները:
Աշլին ուշադիր նայեց Մինհոյի աչքերի մեջ և ցածր ու փոքր ինչ վախեցած ձայնով ասաց.
- Սկսիր:
Մինհոն ժամանակ չկորցրեց և անցավ գաղտնիքների բացահայտման գործին:
- Երեք տարի առաջ  ես, Սեհունը և Յունգին մտերիմ ընկերներ էինք: Մենք հարազատ եղբայրների պես սիրում էինք միմյանց: Միշտ երեքով էինք և մեր շրջապատի մեջ մտան նաև Նուանը, Յոնան և Արիանան: Այդ ժամանակ Յոնան Ջիվոնի հետ էր հանդիպում և ստիպված նա նույնպես մեր շրջապատի անդամներից էր: Արիանան իմ քույրն էր, նա փախել էր տնից և հայրս ու մայրս գտել էին նրան և իրենց հարազատ աղջկա պես մեծացրել: Մենք միմյանց շատ էինք սիրում և միշտ պատմում էինք իրար մեր երազանքների մասին: Նա հաճախ էր ասում, որ եղբայր ունի և շատ է կարոտում նրան, բայց այդ կարոտը իմ միջոցով էր առնում: Սեհունը և Յունգին սիրահարված էին Արիանային և երկուսով պայքարում էին, հաճախ այդ պայքարը վերածվում էր ծեծկրտուկի: Բայց իմ քույրը նրանցից ոչ ոքին որպես տղամարդ չէր սիրում: Նրանք Արիանայի համար եղբոր պես էին: Եկավ մի ժամանակ երբ Նուանը սկսեց մի տղայի հետ ընկերություն անել, պարզվեց, որ նա խաղամոլի մեկն է և երկար ժամանակ փորձում էր յուրացնել Նուանի փողերը: Երբ այդ մասին իմացավ Սեհունը նա Նուանի աչքի առաջ սպանեց այդ տղային: Վատն այն էր, որ Նուանը սիրում էր նրան և այդ պատճառով մնացած ամբողջ կյանքը նա ատել է Սեհունին: Այդ ժամանակներում Արիանան վիճել էր ծնողներիս հետ և փախել տնից: Նա տեղ չուներ մնալու այդ իսկ պատճառով խնդրել էր Սեհունին մնալ իր տանը: Սեհունը նրան սենյակ էր հատկացրել և ամեն ինչով փորձել է օգնել քրոջս: Բայց մի չարաբաստիկ օր Սեհունը հարբած տուն էր եկել և հարձակվել Արիանայի վրա: Նա բռնաբարել էր էր Արիանային: Արիանան այլևս չկարողանալով ապրել իրեն կամուրջից ցալ է նետում: Նրա դին այդպես էլ չեն գտնում և ասում են որ ջրի հոսանքը նրան շատ հեռու է "քշել", և այլևս հնարավոր չէ նրան գտնել: Այդ ամենից հետո մեր մտերիմ շրջապատի վերջը եկավ: Ես և Սեհունը թշնամացանք: Յունգին այլևս տեսնել չէր ուզում Սեհունին, Նուանը վաղուց էր երես թեքել եղբորից, իսկ Յոնան դեռ փոքր էր և շատ բան չէր հասկանում: Շուտով Յոնան և Ջիվոնը բաժանվեցին, պատճառն այն էր որ Ջիվոնը նախընտրեց գնալ Չինաստան և դառնալ հայտնի լրագրող: Մի քանի ամիս հետո մահանում է Սեհունի մայրը և դա նրա համար մեծ հարված էր կյանքի կողմից: Այդ ժամանակ Յունգին ներեց ընկերոջը և շարունակեց աջակցել նրան: Բոլորը շարունակում էին ապրել, Սեհունը իրական սատանա էր դարձել: Բոլորը վախենում էին նրանից: Ես չէի դադարում փնտրել քրոջս և դա իզուր չէր, ես գտա նրան: Մի ծեր տատիկ գտել էր նրան այն ժամանակ, երբ նա դեռ ողջ էր: Այդ ժամանակներից ես և քույրս վրեժխնդիր լինելու համար ծրագիր էինք մշակում: Բայց ես վերջում ամեն ինչ փչացրի քեզ սիրահարվելով: Չգիտեմ ինչու ես կապնվեցի քո հետ, մենք պետք է քո միջոցով վրեժխնդիր լինեինք, բայց ես չկարողացա թույլ տալ, որ քույրս քեզ սպանի:
Այս երկար պատմությունը լսելուց հետո Աշլին չէր կարողանում ուշքի գալ,  նա չէր հավատում որ Սեհունը նման բաների է ընդունակ, նա ուզում էր հավատալ որ այդ ամենը երազ է:
- Սա դեռ ամենը չէ Աշլի, ես կշարունակեմ,- ասաց Մինհոն և շարունակեց.
- Գիտես ինչու հենց քեզ ստիպեցին ամուսնանալ Սեհունի հետ?,-հարցրեց Մինհոն:
- Ոչ,- ցածր ձայնով պատասխանեց Աշլին:
- Հիմա ամեն ինչ քո համար պարզ կդառնա և դու կիմանաս, թե ովքեր են իրականում քո ընտանիքի անդամները... Շատ տարիներ առաջ, երբ մենք դեռ չէինք ծնվել,  մեր հայրերը մտերիմ ընկերներ են եղել: Պարոն Ֆրենկին և պարոն Նամջունը քո մայրիկին են սիրել, բայց մայրդ քո հորն է ընտրել: Նրանք չգիտեին, որ իմ հայրը նույնպես քո մորն է սիրել և երբ նա իմացավ այդ մասին կորցրեց իրեն: Ծնողներիդ ամուսնություն հետո դու լույս աշխարհ եկար և քո ծնվելու առաջին իսկ օրից հայրդ սկսեց ատել քեզ: Նա որդի էր ցանկանում, բայց դու աղջիկ ծնվեցիր: Մի տարի հետո հայրդ սկսեց մորդ կյանքը դժողքի վերածել, նա աննդհատ ծեծում էր նրան և նվաստացնում բոլորի մոտ: Մայրդ վախենում էր քո համար և միայն դու էիր, որ նրան ստիպում էիր ապրել: Հորդ միայն նրա ունեցվածքն էր պետք, նա երբեք էլ չի սիրել մայրիկիդ: Երբ դու երեք տարեկան էիր մայրդ որոշեց փախչել քեզ հետ սակայն հայրդ այդ ամենն իմաալով ավտովթար կազմակերպեց, միայն դու էիր ողջ մնացել:
- Նման բան հնարավոր չէ, -գոռալով ասաց Աշլին,- մայրս քաղցկեղի պատճառով է մահացել:
- Այդ ամենը ուղղակի հորդ կողմից հորինվալ սուտ է եղել Աշլի,- վստահ ասաց Մինհոն:
Աշլիի աչքերից աննդհատ արցունք էր թափվում, նա չէր կարողանում հավատալ այդ ամենին, բայց հասկանում էր, որ այդ ամենը ճիշտ է:
- Իսկ հետո? հետո ինչ է եղել? , - հանգստանալով հարցրեց Աշլին:
- Անցան տարիներ, դու արդեն հասուն աղջիկ ես դարձել: Ձեր ընկերությունը սննկացել էր և հայրդ ուրիշ ելք չգտնելով խնդրեց Նամջունին որ աջակցի իրեն և ներդրում կատարի, սակայն Նամջունը չհավատաց հորդ, իսկ հայրդ առաջարկեց քեզ ամուսնացնել Սեհունի հոտ որպեսզի ընկերության կապերը ավելի ամրապնդվեն:
Աշլին այլևս չէր կաչողանում լսել, այսքան ժամանակ նա ստի մեջ  է է ապրել: Նա ուղղակի չգիտի ինչ անել, ինչպես շարունակի ապրել, ինչպես անտեսել հորը, ինչպես նորից վստահի Սեհունին այդ ամենը շատ դժվար է:
- Գիտես, թե ինչու էին բոլորը զարմանում քեզ տեսնելուց?, դու շատ նման ես Արիանային, դուք նման եք զույգ քույրերի, դրա պատճառով էին բոլորը քեզնից վախենում ,- ասաց Մինհոն:
Աշլին երկար չմտածեց, նա հասկացավ թե ինչու էր նկարի աղջիկը նրան ադքան ծանոթ թվում:

Вы достигли последнюю опубликованную часть.

⏰ Недавно обновлено: Feb 24, 2018 ⏰

Добавте эту историю в библиотеку и получите уведомление, когда следующия часть будет доступна!

Պայմանով ամուսնությունМесто, где живут истории. Откройте их для себя