Մաս 29

516 23 7
                                    

Հեղինակի կողմից :

Արդեն մի ամիս է անցել Նուանի մահից հետո: Բելորը արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ Նուանը չկա, բացի Նամջունից: Իր սիրելի կնոջից մնացած միակ հուշը Նուանն էր, որը թե արտաքնապես և թե բնավորությամբ շատ նման էր իր կնոջը: Բայց ավաղ Աստված որոշել է ջնջել Նամջունի բոլոր հիշողությունները իր կնոջ մասին: Նա դռան մի անկյունում կանգնած հետևում է թե ինչպես է իր միակ ողջ մնացած հարազատը' Սեհունը իր ընկերների հետ զվարճանում և ժամանակ անցկացնում: Այս մեկ ամսվա ըբթացքում Սեհունը, Յունգին և Ալեքսը անբաժանելի են դարձել: Նրանք ամբողջ օրն իրար հետ են անցկացնում: Յունգին այդպես էլ համարձակություն չհավաքելով Յոնային չասեց իր զգացմունքների մասին, նա նախընտրեց այդ զգազմունքները սրտի մի խորը անկյունում պահել, քանի որ Յոնան նրան իր եղբոր պես է սիրում և պատմում է բոլոր գաղտնիքները: Այդ գաղտնիքների մեջ է մտնում նաև Յունգիի համար շատ տհաճ մի գաղտնիք, Յոնան ամեն օր պատմում է նրան թե ինչպես է Ալեքսից գաղտնի սիրում նրան: Այո հենց այդ փաստը դարձավ մի մեծ և հաստ պատնեշ Յոնայի և Յունգիի միջև: Յունգիի ցավը Յոնային տխուր տեսնելն է, նա գիտի որ այդ սերը անփոխադարձ է, բայց չի համարձակվում այդ մասին ասել Յոնային, քանի որ գիտի , որ այդ փաստը շատ կցավեցնի նրան:

-Սեհուն մեկ շաբաթից Յոնայի ծննդյան տարեդարձն է, ես ուզում եմ խնջույք կազմակերպել այդ առիթով,- ժպտալով ասաց Յունգին: Իրականում խնջույքի համար արդեն ամեն ինչ պատրաստ է: Նա այդ ամենը նախատեսել էր դեռ Նուանի մահից առաջ: Բայց նա չէր ուզում այդ ամենի մասին խոսել ընկերների մոտ, այդ իսկ պատճառով ձևացրեց իբր ամեն ինչ նոր է ուզում նախատեսել: - Լավ միտք է, ինձ թվում է Յոնան կուրախանա,- առանց որևէ հետաքրքրության ասաց Ալեքսը:

- Ուզում եմ այդ օրը Յոնայի ամենալավ օրը լինի,-ժպտալով ասաց Սեհունը:

- Խնջույքի գործերով դու կզբաղվես,- նորից անտարբեր ձայնով ասաց Ալեքսը և խորացավ հեռախոսի մեջ:

Յունգիին Ալեքսի այդ պահվածքը դուր է գալիս, նա գիտի որ Ալեքսը գիտի իր զգացմունքների մասին այդ իսկ պատճառով աշխատում է չխառնվել այդ ամենի մեջ:

Ալեքսը որոշեց դուրս գալ պատժգամբ և մի փոքր մաքուր օդ շնչել: Նա մտքերի մեջ խորացած մի կետի է նայում : Հանկարծ ցուրտ ու մութ փողոցում նա Աշլիի կառուցվացքը նկատեց: Աշլին մտքերի մեջ խորացած քայլում է դեպի Սեհունենց առանձնատուն: Աշլիին տեսնելով Ալեքսի դեմքը ժպիտով պատվեց: Ալեքսը արդեն ուզում էր մտնել տուն երբ հանկարծ Աշլիի գոռոցը լսեց, միակ բանը որ նա հասցրեց տեսնել դա արագ սլացող սև մեքենա էր:

Ալեքսը խառնվելով իրար ներս վազեց և դողացող ձայնով ասաց.

- Աշլիին...նրան ստիպելով մեքենան նստեցրին և տարան,- Ալեքսը հազիվ է բառերը իրար միացնում:

- Ինչ ես խոսում?, ես նրա հետ հինգ րոպե առաջ եմ խոսացել նման բան հնարավոր չէ , - անհանգիստ տոնով ասաց Սեհունը :

- Դու գոնե մեքենայի համարները հիշում ես?,- նորից անհանգիստ տոնով ասաց Յունգին:

- Ոչ, այդ պահին ես խառնվեցի իրար,- ափսոսանքով ասաց Ալեքսը:

* * *

- Սիրելիս, լսեցիր?,-Ժպտալով ասաց Էմիլին:

- Այո, հուսով եմ Ֆելիքսը ամեն ինչ մեր ասածով կանի,- մի կետի նայելով ասաց Ֆրենկին:

- Դու հաստատ ուզում ես նրան վաճառել?,- կասկածանքով հարցրեց Էմիլին:

- Այո, միևնույն է նրանից ոչ մի օգուտ չկա, նրան կտանեն Մեքսիկա և այնտեղ նրա համար հաստատ գործ կգտնեն,- ժպտալով և սարկազմի տոնով ասաց Ֆրենկին:

- Ես չգիտեի որ դու այդ աստիճանի ատում ես Աշլիին, - կամաց ձայնով ասաց Էմիլին:

- Այդ ատելությունը նրա ապրած տարիների ընթացքում է հավաքվել, - Ֆրենկին Աշլիի ծնված առաջին իսկ օրվանից ատել է նրան: Միայն այն բանը, որ նա աղջիկ է և շատ նման է իր մորը ուղղակի խելագարության էր հասցնում Ֆրենկիին:

* * *

- Մենք ամեն տեղ փնտրել ենք Աշլիին, նա կարծես գետնի տակ է անցել, - ասացին Նամջունի թիքնապահները:

- Դուք բանի պիտանի չեք, Ալեքս եկ ինձ հետ մենք ինքներս նրան կգտնենք,- գոռալով ասաց Սեհունը:

- Որդիս հանգստացի, մենք նրան ամպայման կգտնենք,- հույս ունենալով որդու վիճակը փոքր ինչ թեթևացնել ասաց Նամջունը:

- Հայրիկ նրան տարել են և Աստված գիտի թե ուր է նա և ինչեն նրա հետ անում,- զգացմունքներին ազատություն տալոց ասաղ Սեհունը :

Սեհունը հանեց հեռախոսը և փորձեց կապվել Աշլիի հետ: Զանգը գնում էր բայց որ ոք չէր վերցնում: Մի քանի անգամ փորձելուց հետո վերջապես պատասխանեցին զանգին:

- Աշլի որտեղ ես ինչ է պատահել ?

երեխեք կներեք որ այսքան երկար ժամանակ չէի շարունակում գիրքը, անկեղծ ասած մտքերս ավարտվել էին ու ես անգամ հույս չունեի գիրքը շարունակեմ, բայց հետո հասկացա որ եթե ես այն սկսել եմ ուրեմն պետք է պատասխանատու լինեմ գրքիս համար; Չգիտեմ իմ այսքան երկար բացակաելուց հետո դուք կշարունակէք այն կարդալ, թե՝ ոչ, բայց ես պետք է այն ավարտին հասցնեմ; (Ինձ թվում է այն շարունակելու համար պետք է գիրքը նորից կարդալ, որպեսզի կարողանաք հասկանալ գրքի գլխավոր միտքը)

Պայմանով ամուսնությունМесто, где живут истории. Откройте их для себя