մաս 9

544 28 8
                                    

Մենք մեքենայի մեջ ենք: Սեհունը ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսում է, ինձ թվում է այդ "ինչ-որ" մեկը աղջիկ է: Ես աշխատում եմ նրա վրա ուշադրություն չդարձնել:

- Իջի'ր, մենք արդեն հասել ենք,-կոպիտ ձայնով ասաց նա և շարունակեց իր զրույցը:

Պարոն Նամջունենց( Սեհունի հայրիկի) տունը շատ գեղեցիկ է: Այն մեծ է և շքեղ: Ինձ թվում է այս տան մեջ ես կարող եմ գտնել իմ բոլոր հարցերի պատասխանները:
Մտքերից դուրս գալով ես տեսա, որ Սեունը կողքիս չէ: Ուր գնամ? Այս հսկա տան մեջ որտեղ քտնեմ Սեհունին?:
Որոշեցի աստիճաններով բարձրանալ և գնալ այնտեղ, որտեղ ոտքերս կտանեն: Սակայն իմ ճանապարհին հայտնվեց պարոն Նամջունը:

- Աղջիկս ուր ես գնում?,-հարցրեց նա:

- Ես մոլորվել էի տան մեջ, ձեզ էի փնտրում,-ասացի ես:

- Իսկ որտեղ է Սեհունը?,-նկատելով որ նա ինձ հետ չէ հարցրեց նա:

- Նա հեռախոսով էր խոսում և...

- Սիրելիս ինչ լավ է գտա քեզ, մտածում էի մոլորվել ես,- ձևական և տհաճ ձայնով ասաց Սեհունը:

- Տղաս, ինչպես տեսնում եմ դուք արդեն կապնվել եք միմյանց հետ,- ժպտալոց ասաց պարոն Նամջունը:

Մենք բարձրացանք հյուրասենյակ, այնտեղ սեղանի շուրջ հավաքված էր Սեհունի ամբողջ ընտանիքը:

- Ծանոթացիր փոքր քույրս է Յոնան,- ժպտալով ասաց Սեհունը:

- Ուրախ եմ, -ասացի ես:

- Ինչ լավ է եկաք, ես շատ էի ուզում քեզ հետ ծանոթանալ, կներես որ հարսանիքին ներկա չէի, ուղղակի ուսումս խանգառում էր:Հուսով եմ մենք կնկերանանք,-առանց շունչ քաշելու ասաց Յոնան:

- Կներեսի կարիք չկա Յոնա, ես վստահ եմ, որ մենք կնկերանանք,- ժպտալով ասացի ես: Իրականում նա ինձ շատ դուր երկավ, նա բարի է, ընկերասեր և ինչպես երևում է նրան ընտանիքում շատ են սիրում:

Սեղանի շուրջ նստած էին' Նուանը, պարոն Նամջունը, Յոնան, Սեհունը և ես:Ինչպես հասկացա Սեհունի մայրը ներկա չէ, հարսանիքին նույն պես ներկա չէր և ընդհանրապես ես նրա մայրիկի մասին ոչինչ չգիտեմ: Միգուցե նա վատառողջ է?, իսկ մի գուցե նրա ծնողները բաժանվել են?, ինչևէ ես դա հետո կպարզեմ:

- Աշլի, եկ բարձրանանք իմ սենյակ ես շատ եմ ուզում քեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ,-ժպտալով ասաց Յոնան:

Մենք բարձրացանք նրա սենյակ, այն շատ գեղեցիկ և շքեղ է: Սեղանին նկարներ էին դրված,  հետաքրքրությունս չզսպելով սկսեցի նայել: Աստված իմ այն նկարը, որը ես այսօր գտա գրքի միջից այստեղ դրված է: Ուշադիր նայելով նկարին ես հասկացա որ աղջիկներց մեկը ինքն է: Այսպիսով նկարի աղջիկներից մեկը Նուանն է մյուսը' Յոնան, իսկ ով է այն աղջիկը, որը եվրոպացու տեսք ունի?, Աստված իմ գլուպս ցավում է այս հանելուկներից:

- Աշլի, ինչ ես անում?,-մոտենալով ինձ հարցրեց Յոնան:

- Նկարներն էի նայում, ասեմ որ շատ գեղեցիկ եք,-ժպտալով ասացի ես մտածելով որ կկարողանամ նրանից իմանալ թե ով է երրորդ աղջիկը:

- Շնորհակալ եմ,-ժպտալով ասաց նա, սակայն նրա դեմքի արտահայտությունը մռայլվեց:

- Ես ինչ-որ բանով քեզ նեղացրեցի?,-ասացի ես:

- Ոչ ոչ ամենևին,-նորից ժպտալով ասաց Յոնան:

Ես որոշեցի այդ աղջկա մասին ոչինչ չհարցնել, եթե նրանք այդպես թաքցնում են ամեն ինչ, ուրեմն ավելի լավ է ես ինքս պարզեմ թե ով է նա:
Յոնան ինձ իր մասին պատմեց, պարզվեց որ նրան պատժել էին տնից փախչելու և երեկույթի գնալու համար: Այդ պատճառով էլ նա չէր եկել մեր հարսանիքին:Պատմեց նաև, որ տանել չի կարողանում քրոջը, քանի-որ նա շատ խիստ է և նրանք միշտ վիճում են: Ինչպես երևում է այս տան մեջ բոլորը ճնշում են նրան, այդ իսկ պատճառով նա այդքան անհամբեր սպասում էր մեր հանդիպմանը հույս ունենալով, որ գոնե ես նրան կաջաքցեմ:
Երկար զրուցելուց հետո ես դուրս գնացի սենյակից, որպեսզի ջուր խմեմ, ճանապարհիս հայտնվեց Նուանը և այնպիսի բաներ ասեց, որ ես սկսեցի ինձ ավելորդ զգալ այստեղ...

Պայմանով ամուսնությունМесто, где живут истории. Откройте их для себя