մաս 27

547 31 14
                                    

Մինհոն միջանցքով դանդաղ քայլում է: Նա վախենում է,  վախենում է որ քույրը կիմանա նրա այցի մասին և կբարկանա, չէ որ  խոստացել է որ վրեժխնդիր է լինելու, բայց վրեժխնդիր լինելու փոխարեն նա սիրահարվել է:
Մութ և դատարկ միջանցքը լուսավորող լույսը, Մինհոին տեսնել տվեց իրեն մոտեցող երիտասարդին: Այդ տղան, նրան շատ ծանոթ թվաց, բայց նա չհասկացավ թե որտեղ է տեսել նրան: Տղան բոյով է, կապույտ աչքերով, նրա դեմքին նայելով յուրաքանչյուրը կհասկանա, որ եվրոպացի է: Ինչևէ Մինհոն հիմա նրան երկար ուսումնասիրեկու ժամանակ չունի:
- Կներեք, կարող եք ասել, Աշլին որ հիվանդասենյակում է?,- ժպտալով ասաց տղան:
- Ինչու եք մտածում, որ ես դա կարող եմ իմանալ, այստեղ շատ մարդ կա ես պարտավոր չեմ նրանց բոլորի հիվանդասենյակները իմանալ,-կոպիտ ձայնով ասաց Մինհոն և շարունակեց ճանապարհը:
- Ես ուղղակի մտածեցի որ դուք բժիշկ եք, այս ժամին տեսակցությունները արգելված է, իսկ դուք հանգիստ քայլում եք միջանցքում և հետո ես տեսա,  որ դուք ինչ որ հիվանդասենյակից դուրս եկաք,- նորից ժպտալով ասաց տղան,  ինչը արդեն սկսեց նյարդայնեցնել Մինհոին:
- Այդ ամենը նաև ձեզ է վերաբեվրում,  դուք նույն պես հանգիստ քայլում եք միջանցքում,- ձայնը հնարավորինս չափով կոպտացնելով ասաց Մինհոն:
- Անկեղծ ասած ես այստեղ բժիշկ եմ աշխատում, ուղղակի այսօր առաջին օրն է, և ես Աշլիի խնամքը վերցրել եմ իմ վրա, - ասաց տղան:
- Աշլին վերջին հիվանդասենյակում է պարկած,- ասաց Մինհոն և առաջ քայլեց:
- Իդեպ ես Ալեքսն եմ,- Մինհոի հետևից գոռաց Ալեքսը, բայց այդպես էլ պատասխան չստացավ:
" Ուրեմն անունդ Ալեքս է" մտքի մեջ ասաց Մինհոն և շտապեց դուրս գալ հիվանդանոցից:
* * *
Սեհունը այլևս չկարողանալով մնալ դռան հետևում կանգնած որոշեց մտնել ներս:
Նա չգիտի ինչ անել, զայրույթից նրա երակները պարզ երևում են:
- Ուրեմն դու ես նրան հրել?,- գոռալով ասաց Սեհունը :
- Ինչ ինկատի ունես Սեհուն?,- անմեղ հրեշտակի նման ժպտալով ասաց Նուանը:
- Դու ես հրել Աշլիին ?,- Նուանի մազերից բռնելով ասաց Սեհունը:
Նուանը արդեն հասկացավ որ եղբայրը ամեն ինչ լսել է, նա շատ է վախենում, քանի որ երբեք նրան այսպես զայրացած չի տեսել:
- Սեհուն կներես,  ե.. ես չհասկացա թե ինչպես նման բան արեցի,- բառերը մի կերպ իրար կապելով և անդադար լացելով ասաց Նուանը:
- Ինչպես կարող էիր նման բան անել իմանալով որ ես քեզ կսպանեմ դրանից հետո Նուան?, Աշլին կյանքիս միյակ լույսն է, միայն նրա իմ կյանք մտնելուց հետո ես կարողացա մոռանալ Արիանաին, նա կարողացավ ինձ ստիպել առաջ նայել, վայելել կյանքը և ամեն վատ բանի մեջ, լույսի շող փնտրել,  եթե նրան մի բան պատահի խոստանում եմ քեզ ողջ ողջ կթաղեմ, կսպանեմ իմ սեփական ձեռքերով, -Սեհունը իր խոսելու ամբողջ ընթացքում դաժանաբար ծեծի է ենթարկում Նուանին, Նուանը արդեն վաղուց կորցրել է գիտակցությունը,  իսկ նրանց կողքը կանգնած Յոնան ամեն ինչ փորձեց անել որպեսզի դուրս բերի Նուանին Սեհունի ճանկերից,  բայց ամեն ինչ ապարդյուն է:
Սեհունին կարողացավ կանգնեցնել Նամջունը: Սենյակ մտնելով և տեսնելով թե ինչպես է Սեհունը առանց խղճի խայթ զգալու խփում քրոջը նա սկսեց խառնվել իրար:
- Սեհուն, դու ինչ է գժվել ես?,  վերջացրու այս ամենը և գնա իմ աշխատասենյակ, ես ուզում եմ քո հետ խոսել, -հնարավորինս կոպիտ և լուրջ ձայնով ասաց Նամջունը:
- Հայրիկ խնդրում եմ մի խառնվիր,- գոռալով ասաց Սեհունը:
- Դու ցանկանում ես, որ ես տեսնեմ թե ինչպես ես սպանում Նուանին? ,- նորից կոպիտ ձայնով ասաց Նամջունը:
- Իսկ  դու ինչ է? , կարծում ես որ պետք է կանգնեմ մի կողմ իմանալով որ նա է հրել Աշլիին?,- Սեհունի խոսքերը իսկապես զարմացրեց Նամջունին, նա կյանքում չէր կարող պատկերացնել որ իր աղջիկը կարող է նման  բան անել:
- Նուան դա ճիշտ է?,- շրջվելով և Նուանին նայելով ասաց Նամջունը,  ինչից հետո հասկացավ որ նա կորցրել է գիտակցությունը:

***
Ալեքսը կամաց քայլերով մոտեցավ Աշլիին: Այն ինչ նա տեսավ զարմացրեց նրան, Աշլիի աչքերը բաց են:
-Աշլիի դու լսում ես ինձ?,-նրա ձեռքը բռնելով հարցրեց Ալեքսը:
Աշլին ուղակի ոչինչ չասող աչքերով նայում է Ալեքսին:
- Աշլի մի նշան տուր որ դու ինձ լսում ես, ուղակի փորձիր հասկացնել դու հիմա լսում ես ինձ և չես կարողանում խոսել?, թե' ոչինչ չես լսում, - նուրբ և փափուկ ձայնով ասաց Ալեքսը:
Աշլիի կողմից ոչինչ չնկատվեց, նա անգամ աչքերը չի թարթում, դա սկսեց վախեցնել Ալեքսին:
Աշլիի փոքրիկ ձեռքերը, որոնց ջերմացնում է Ալեքսը, մի փոքր սեղմեցին նրա տաք ձեռքերը:
Ալեքսը անգամ չզգաց դա, ինչի պատճառով Աշլիի աչքից արտասունք հոսեց, դա տեսնելով Ալեքսը հասկացավ որ Աշլին լսում է նրան և շտապեց կանչել մյուս բժիշկներին:

***
Լույս, ձայներ, անդադար արտասանվող նույն բառերը,  նույն արտահայտությունը, այս ամեն արդեն ինձ խելագարություն է հասցնում: Փորձում եմ բացել աչքերս, բայց չի ստացվում, փորձում եմ խոսել մի բան անել որ կողքիս կանգնած բժիշկները հասկանան որ ես դեռ շնչում եմ:
" Նա ողջ է?" լսվեց ինձ շատ ծանոթ ձայն:
" Ինձ թվում է մենք ոչինչ անել չկարողացանք", տղայի հարցին պատասխանեց ձայնից տարիքով թվացող տղամարդ:
" Դուք ինչ է ոչինչ անել չեք կարողանում?, այնկողմ գնացեք ես ամեն ինչ կանեմ" տղայի ձայնի տոնը զգալիորեն բարձրացավ:

* * *
Ես ամեն ինչ անում եմ որպեսզի Աշլին շարունակի ապրել, նա ինձ շատ է պետք, նա միակ մարդն է ով կարող է ինձ օգնել, մենք պետք է պարզենք թե ով է Արիանան և ինչու է նա մեզ բոլորիս կապում իր հետ:
Աշլիին այս աշխար հետ բերելը մեզ մոտ ստացվեց, բայց նա դեռևս չի բացել աչքերը: Ես պետք է ամեն ինչ անեմ որ նա ոտքի կանգնի, ես պետք է իմանամ թե ով է նրան այս վիճակին հասցրել:

- Ալեքս?, տեսնում եմ քրոջս պատասխանատվությունը քո վրա ես վերցրել,- այս ձայնը, այս տհաճ ձայնը, ինչու է Ֆելիքսը հայտնվում ամեն տեղ?
- Այո դու ճիշտ ես տեսնում, - կոպիտ ձայնով ասացի ես:
- Ինչու ես այդքան կոպիտ խոսում ինձ հետ?,- ժպտալով ասաց Ֆելիքսը:
- Քո մասին նման բաներ իմանալուց հետո ոչ ոք հետդ նուրբ չէր խոսի, - փորձեցի նորից կոպիտ երևալ:
- Իմացիր, որ դու նույն պես մեռնելու ես, քո Արիանայի եղբայր լինելը ոչինչ չի փոխում,-նորից ժպտալով ասաց այս հիմարը ինչրց հետո շտապեց հեռանալ:
Իսկ ես?, ես մնացի կանգնած,  նա որտեղից գիտի որ ես Արիանայի եղբայրն եմ?

Պայմանով ամուսնությունМесто, где живут истории. Откройте их для себя