մաս 8

571 32 11
                                    

9:44

Քնած էի հանկարծ դռան ձայն լսեցի, որոշեցի իջնել և իմանալ թե ինչու Սեհունը գնաց գիշերը տնից?: Սակայն ես Սեհունին տան մեջ չհայտնաբերեցի:
Դռան մոտ մի տղա է կանգնած և սառած հայացքով վրաս է նայում:
Նրա այդ հայացքից ես սկսեցի վախենալ: Առաջինը խոոք բացեց այդ անծանոթը:

- Ինչ ես անում այստեղ?, ինչպես ես այստեղ հայտնվել?

- Նույնը ես եմ ուզում քեզ հարցնել,- ասացի ես:

Հանկարծ տան դուռը բացվեց և ներս մտավ Սեհունը, տեսնելով այդ տղային գրկեց նրան և համբուրեց:

- Ծանոթացիր կինս է' Աշլին,- կտրուկ ասաց Սեհունը:

- Նա ինչպես է այստեղ հայտնվել?,-հայացքը ինձնից չկտրելով ասաց անծանոթը:

- Յունգի, ես քեզ հետո ամեն ինչ կբացատրեմ,- ժպտալով ասաց Սեհունը:

Ես որոշեցի մի փոքր շտկել իրավիճակը, քանի-որ չէի հասկանում թե ինչ է կատարվում: Այդ տղան այնպես է խոսում ասես մանկուց ճանաչում ենք միմյանց:Ասեմ ավելին այնպես է նայում վրաս ասես հոգի է տեսել:

- Իմ անունը դու արդեն իմացար, իսկ հիմա կխնդրեի դու նույն պես ներկայանաս,-ժպտալով ասացի ես:

- Ես Յունգին եմ,-արդեն իրականություն վերադառնալով ասաց նա:

Մենք մտանք խոհանոց և նստեցինք սեղանի շուրջ:

- Սեհուն ինչու ինձ չէիր ասել, որ ամուսնացել ես, ես կուզեի գալ քո հարսանիքին, բայց դու այն այնքան գաղտնի ես պահել, որ անգամ լրագրողները դեռևս չգիտեն այդ մասին:

- Դե ցանկանում էի անակնկալ մատուցել:

- Իսկ, որտեղ եք  ծանոթացել?, դու առաջ երբեք նրա մասին չես խոսացել:

- Մենք վերջերս ենք ծանոթացել, Աշլին շուտ գերեց իմ սիրտը և մենք ամուսնացանք,- ստեց Սեհունը:

Այս բառերը լսելով հյութը կանգնեց կոկորդումս, ես սկսեցի խեղդվել, սակայն շուտ ինձ կարգի բերեցի:

- Նա շատ նման է ....,- չթողնելով Յունգին խոսքը ավարտի Սեհունը ասաց.

- Գիտեմ, խնդրում եմ հերիք է այդ մասին հիշեցնես:

- Լավ եղբայր,-ասաց Յունգին:

Իսկ ես չհասկացա թե ինչ խոսացին նրանք:

- Լավ ես արդեն գնամ, ժպտալով ասաց Յունգին և շտապեց դեպի դուրս:

***

Ես և Սեհունը նստած ենք սենյակում և ամն մեկս մեր գործով ենք զբաղվում: Հանկարծ չգիտեմ ինչու ես ասացի.

- Ուր էիր գնացել գիշերը?

- Քո գործը չէ,-կոպիտ ձայնով պատասխանեց նա:

-Ինչու ստեցիր Յունգիին, եթե նա քո մտերիմ ընկերն է կարող էիր պատմել ամեն ինչ,-վստահ ասացի ես:

-Ինչպես երևում է դու մոռացել ես պայմանի մասին,-ասաց Սեհունը:

- Ոչ ես հիշում եմ:

- Ուրեմն մի խառնվիր իմ կյանքին,-գոռալով աաաց Սեհունը:

Ես աշխատեցի նրա բառերին ուշադրություն չդարձնել:Մոտեցա գրապահարանին և սկսեցի ուսումնասիրել այնտեղ դրավծ գրքերը: Հանկարծ գրքերից մեկից մի նկար ընկավ, այնտեղ երեք աղջիկ էին պատկերված մեկը Նուաններ, մեկը այն անծանոթ աղջիկը, իսկ մյուսին ես նորից չեմ  ճանաչում: Որոշեցի Սեհունից հարցնել:

- Սեհուն, իսկ ովքեր են այս աղջիկները?

- Քեզ որտեղից այս նկարը?,-ձայնի տոնը բարձրացնելով ասաց նա:

-Լավ մի պատասխանիր եթե չես ուզում,- ասացի ես և շտապեցի դուրս գալ սենյակից:

-Այսօր փոքր քույրս է գալու Ամերիկայից, պետք է գնանք հայրիկիս տուն,- ասաց Սեհունը:

- Ինչ?, դու էլի քույր ունես?

- Պարզ չասացի?,- կոպիտ ձայմով ասաց Սեհունը:

- Իսկ ինչու նա չէր եկել մեր հարսանիքին?

- Իսկ ինչու ես դու այդքան հետաքրքրասեր? ,-սարկազմով ասաց Սեհունը:

- Լավ կգամ,-ասացի ես:

- Դու չէիր էլ կարող չգալ ժպտալով ասաց Սոհունը:

Անկեղծ եմ ասում նա առաջին անգամ ինձ ժպտաց:

- Եվ մի խնդրանք ունեմ, ավելի ճիշտ ես քեզ զգուշացնում եմ, հերիք է դարակներս փորփրես, հակառակ դելքում շատ կփոշմանես,- կոպիտ և սպառնացող ձայնով ասաց նա:

- Ինչու պետք է քեզնից վախենամ?,- վստահ ասացի ես:

- Այդպես շարունակիր և կիմանաս,- ասաց նա, իսլ ես շտապեցի դուրս գալ սենյակից:

Պայմանով ամուսնությունМесто, где живут истории. Откройте их для себя