մաս 17

541 28 6
                                    

Ես վազում էի առանց դիմացս նայելու: Հանկարծ ինչ-որ մեկը իմ անունը գոռաց: Ես շրջվեցի և դիմացս տեսա Սեհունին: Ես առաջին անգամ եմ նրան այսպես տեսնում: Նա մեղավորի դեմք է ընդունել: Նա այնպես է նայում վրաս, որ ես մտածում եմ ուր որ է ծնկաչոք ներողություն կխնդրի:

- Աշլի, մենք պետք է խոսենք,- խռպոտ ձայնով ասաց նա:

- Ժամանակ տուր ինձ, որպեսի մոռանամ կատարվածը,-ասացի ես և առաջ քայլեցի:

Նա բռնեց ձեռքս և ասաց.

- Խնդրում եմ նախ լսիր ինձ, հետո գնա ուր ուզում ես:

- Ասա,- ասացի ես նայելով նրա աչքերի մեջ:

- Աշլի, մենք պետք է որքան հնարավոր է շուտ բաժանվենք, ես չեմ ուզում քեզ ցավ պատճառել, հավատա դու ավելի լավին ես արժանի,- նրա այս խոսքերը ինձ և ուրախացնում են և տխրեցնում, բայց ես չգիտեմ ինչ ասել, ուղակի նայում եմ նիա դեմքին և ուզում եմ հասկանալ իմ դիմաց իրոք Սեհունն է կանգնած?:

- Ես չեմ կարող քեզ ստիպել որ ինձ երեխա պարգևես, բայց միևնույն ժամանկ ընկերությանը ժառանգ է հարկավոր և հետո մենք միմյանց հանդեպ ոչինչ չենք զգում:

- Լավ,-ներկա պահին ավելի լավ պատասխան գտնել չեմ կարող:

- Լավ?, դու այդքանն ես ուզում ասել?,- զարմացած ասաց Սեհունը:

- Իսկ ինչ ես ուզում որ ասեմ?,- հարցրի ես:

- Ոչինչ,- ասաց նա և գնաց: Ես չփորձեցի նրան կանգնեցնել:
Վերցրի հեռախոսս և զանգեցի Ֆելիքսին, ներկա պահին նրանից հարազատ ոչ ոք չունեմ:

- Ֆելիքս որտեղ ես?
- Պարոն Նամջունենց տանը:
- Կարող ես գալ այգի?
- Աշլի, կներես բայց ես Նուանի հետ եմ:
Ինչ? Ֆելիքսն ու Նուանը? միասին?, այո ոնց որ երևում է ես հետ եմ մնացել կյանքից:
- Լավ եղբայր, կներես խանգարելու համար,- ասացի ես և անջատեցի հեռախոսը:

Անգամ հարազատ եղբայրս ինձ համար ժամանակ չունի: Իսկ ում եմ ես պետք?, ում համար եմ ապրում?: Արցունքնքերս սկսեցին հոսել այտերիս վրայով, սակայն չեմ հասկանում դրանց պատճառը:Ես պետք է ուրախ լինեմ, որ բաժանվում եմ այդ սատանայից, բայց ինչ-որ բան ներսում չի ուզում մեր բաժանումը: Հնարավոր է ես սկրահարվել  եմ նրան, չնայած ես դա կապվածություն կանվանեմ: Իսկ եթե ես նրան ժառանգ պարգևեմ և մենք չբաժանվենք?: Օ ոչ ուղեղ ինչեր ես մտածում?: Մինչ ես մտքերիս մեջ խորացել էի, Յունգին նստել էր կողքս և ուշադիր վրաս էր նայում:

- Աշլի, ինչի մասին ես այդքան մտածում?,- հարցրեց նա:

- Կյանքի,-կարճ պատասխանեցի ես:

- Մի գուցե կարողանամ օգնել քեզ?

- Ինչով?,- չհասկանալով նրան հարցրեցի ես:

- Ես կարող եմ օգնել հասկանալ կյանքը, Աշլի հավատա կյանքում ամեն ինչ չէ որ մեր սրտով է առաջ գնում: Ոմանք անպատասխան սիրահարվում են և տանջվում մինչ դեռ մյուսները շարունակում են ապրել: Ոմանք հարազատին կորցնելու պատճառով սքի մեջ են, մինչ դեռ մյուսները աշխատում են համակերպվել վշտի ու ցավի հետ և շարունակում են ապրել: Ոմնանք քեզ պես լացում են քանի որ առաջի անգամ են բարդ խնդիրների հանդիպում, իսկ ոմանք աշխատում են հաղթահարել այդ խնդիրները և առաջ շարժվել,- նրա այս խոսքերը ինձ նորից մտքերի անդունդը նետեցին: Ես նստած լացում եմ քանի որ երբեք նման խնդիրներ չեմ ունեցել, բայց փոխարենը ես պետք է պայքարեմ, պայքարեմ հանուն ազատության և երջանկության: Կյանքի այսպիսի դժվար պահին Յունգիի նման ինչ, որ մարդ է հարկավոր որը ձեռք է մեկնում որպեսզի անդունդից հանի քեզ, բայց կբռնենք նրա ձեռքը թե' ոչ, արդեն մեր ձեռքերում է: Մենք ենք որոշում ինչպես ապրել և պայքարել  խնդիրների դեմ: Այնպես որ պետք չէ լացել և մեղավորներ ման գալ: Մեր ամեմ խմնդրի գլխավոր մեղավորը մենք ինքներս ենք:

- Աշլի, կարող ես որոշ ժամանակ ինձ հետ ապրել և մտքերդ կարքի բերել,-ժպտալով ասաց Յունգին:

- Շնորհակալ եմ,-կամաց ձայնով ասացի ես և գրկեցի նրան:

***
Մենք արդեն Յունգիի տանն ենք: Այն մեր կամ Սեհունենց տների պես շքեղ չէ, բայց ավելի հարմարավետ է և հանգիստ:Պատերի բաց տոները ինձ հանգստություն են պարգևում:

- Տան մեջ այդքան շատ սենյակմեր չկան, որպեսզի դու ընտրես որ մեկում է քեզ հարմար, դրա համար եդ քեզ իմ սենյակը կառաջարկեմ,-ժպտալով ասաց Յունգին:

- Իսկ դու?,-հարցրեցի ես:

- Ես հյուրասենյակում կքնեմ,- ասաց Յունգին:

-Դեռ ժամը երեքն է, իսկ դու արդեն քնելու մասին ես մտածում,-ծիծաղելով ասացի ես:

- Քնելը կյանք է~,-ժպտալով ասաց Յունգին:

Ես բարձրացա Յունգիի սենյակ, այն գտնվում է վերնահարկում:Փոքր է, բայցատ հարմարավետ է:
Սկսեցի ուսումնասիրել սենյակը և էլի այնպիսի բաներ տեսա, որի պատճառով մոռացա իմ հետ կատարվածը...

Պայմանով ամուսնությունМесто, где живут истории. Откройте их для себя