մաս 28

842 45 28
                                    

Արևի տաքուկ շողերը ընկնելով Աշլիի աչքերին, ստիպեցին նրան արթնանալ: Աշլին կամաց բացեց աչքերը և սկսեց դանդաղ ուսումնասիրել շուրջը: Նա հասկացավ, որ արդեն երկար ժամանակ է անցել իր հետ կատարված դեպիքից հետո: Նա փորձեց կանգնել, բայց դա իր մոտ չստացվեց, քանի որ ընկնելու ժամանակ վնասել է ողնաշարը:
Հանկարծ հիվանդասենյակ մտավ Ալեքսը: Նրա հրեշտակի ժպիտը ստիպեց Աշլիին նույն պես ժպտալ: Նա միակ մարդն է, ով իր կողքին է ամեն պահ:
- Ինչպես ես քեզ զգում?,-զգուշորեն հարցրեց Ալեքսը:
- Ալեքս?, դու ինչ ես անում այստեղ և ինչու ես բժշկի հանդերձանքով? ,-հարցրեց Աշլին քանի որ գիտի, որ Ալոքսը Ամերիկայում է աշխատում:
- Ես քեզ ուրիշ բժիշկների վստահել չէի կարող,- նորից ժպտալով ասաց Ալեքսը:
- Աշլի, ես գիտեմ որ հիմա ժամանակը չէ, բայց ես քեզ պետք է մի բան ասեմ, իմ կարծիքով եղբայրդ քո ընկնելու հետ ինչ որ կապ ունի, նա շատ տեղեկացված է իմ մասին,և ոչ միայն: Նա գիտի Արիանայի մասին և ինչ որ բաներ է խոսում, մեր ընտանիքից բացի ոչ ոք չգիտեր այդ մասին, ես միայն քեզ եմ ասել և վստահ եմ որ դու այդ մասին նրան ոչինչ չես ասել, նա ասում է որ Արիանան կսպանի ինձ և կապ չունի որ ես նրա եղբայրն եմ: Ինձ թվում է իմ քույր Արիանան և քո իմացած Արիանան նույն մարդիկ են ,- Աշլին ամբողջ ընթացքում ուշադիր լսում էր Աալեքսին և նա սկսեց ավելի շատ մտածել այդ Արիանայի մասին:
- Իհարկե  հնարավոր է որ այդ երկուսը նույն մարդն են, բայց իմ իմացած Արիանան ինձ թվում է մահացել է, -կամաց ձայնով ասաց Աշլին:
- Մենք պետք է միավորվենք և պարզենք ամեն ինչ, մնում է դուրս գրվես հիվանդանոցից,- ժպտալով ասաց Ալեքսը և գրկեց Աշլիին:

***
Յոնան ամբողջ գիշեր չէր կարողացել քնել, քանի որ չէր կարողանում մոռանալ Նուանի հետ կատարվածը:
Նա մտածում էր որ այդ ամենը իր պատճառով է կատարվել,  եթե նա ձեվացներ որ ոչինչ չի տեսել և չխոսեր այդ թեմայեվ, նման բան չէր կատարվի: Բայց այդ ամենի մասին չխոսելը ուղղակի անհնար էր, ինչպես կարող էր լռել իմանալով քրոջ ստոր քայլի մասին:
Նա որոշեց գնալ քրոջ մոտ և խոսել նրա հետ, նա ուզում էր թեթևացնել քրոջ ծանր վիճակը:
Նա գնաց և թակեց Նուանի սենյակի դուռը: Բայց այն ոչ ոք չբացեց: Նա մտածեց որ քույրը քնած է,  այդ իսկ պատճառով բացեց դուռը:Ի զարման Յոնայի սենյակում ոչ ոք չկար: Դա Յոնային զարմանալի թվաց, նա երբեք այսքան շուտ չէր արթնացել:
Յոնան ամբողջ տնով մեկ փնտրեց Նուանին, բայց նրան ոչ մի տեղ չգտավ: Յոնան որոշեց զանգել նրան, բայց նրա հեռախոսը անհասանելի է: Մտքերի մեջ խորացած Յոնան անգամ չնկատեց թե ինչպես Սեհունը մոտեցավ նրան:
- Յոնա ինչու ես այդքան գունատ?,- քրոջ վիճակը ռեսնելով հարցրեց Սեհունը:
- Նուանը չկա..ե.ես նրան ամբողջ տնով մեկ փնտրեցի, բայց նա տանը չէ,-բառերը մի կերպ իրար կապելով ասաց Յոնան:
- Իսկ դու փորձել ես զանգել նրան?,- անտարբեր ձայնով հարցրեց Սեհունը:
- Այո բայց նրա հեռախոսն անհասանելի է, -ցածր ձայնով ասաց Յոնան :
- Երեևի երեկվա կատարվածը նրա վրա շատ է ազդել,- ասաց Սեհունը և միացրեց հեռուստացույցը:

Պայմանով ամուսնությունМесто, где живут истории. Откройте их для себя