մաս 25

569 32 19
                                    

Հեղինակի կողմից:

Յունգին Յոնային սրճարան էր հրավիրել:
Յոնան շատ ուրախ էր քանի որ երբեք չէր պատկերացնի, որ  հենց ինքը ' Յունգին նրան ինչ որ տեղ կհրավիրի: Նա պատրաստվել և դուրս էր եկել տնից, բայց ճանապարհին հիշել որ հեռախոսը տանն է մոռացել: Նա հետ գնաց տուն և իր առջև տեսավ սարսափելի տեսարան: Նուանը Սշլիին հրեց աստիճաններց և նա գլորվելով ներքև ընկավ: Յոնան ուզում էր գոռալ Նուանի վրա և օգնել Աշլիին, բայց կողքից լսվող տղայի ձայնը վախեցրեց նրան: Յոնան վազելով դուրս փախավ տնից, նրա ձեռքերը դողում էին նա վախենում էր: Վերջապես նա հասավ Յունգիի մոտ: Յոնան  ամուր գրկեց Յունգիին և սկսեց լաց լինել:
-Յոնա ինչ է պատահել? ,-վախեցած հարցրեց Յունգին:
- Ա...Աշլին,- մի կերպ ասաց Յոնան, քանի որ արցունքները թույլ չէին տալիս խոսել:
- Աշլին ինչ?,- անհանգիստ տոնով ասաց Յունգին:
- Նա ընկած էր գետնին, ամբողջությամբ արյան մեջ,  ես...ես վախեցա, չօգնեցի նրան,- բառերը մի կերպ իրար կապելով ասաց Յոնան:
Յունգին մի պահ չհասկացավ թե ինչ ինկատի ունի Յոնան, բայց սկսեց գիտակցել, նա չգիտեր ինչ անել, չէր կարող Յոնային այդ վիճակում մենակ թողնել, բայց նաև չէր կարող նրան իր հետ առանձնատուն տանել:
Յունգին փորձեց կապնվել Սեհունի հետ, բայց նա չպատասպանեց հեռախոսազանգին:
- Յոնա այնտեղ բացի Աշլիից մարդ կար?,-զգուշորեն հարցրեց Յունգին:
Այդ բառերը լսելով Յոնան սկսեց ավելի ուժեղ լացել, նա տեսել էր Նուանին, բայց չէր ցանկանում մատնել քրոջը:
- Ես տղայի ձայն լսեցի և վախեցա, բայց նրա դեմքը ինձ տեսնել չհաջողվեց ես փախա այնտեղից:
- Յոնա կներես, բայց ես պետք է քեզ մենակ թողնեմ,- ասաց Յունգին և վազեց առանձնատան կողմ:
Առանձնատուն մտնելով Յունգին տեսավ Աշլիին, նա ամբողջությամբ արյան մեջ է:
Նա վազելով մոտեցավ նրան և ստուգեց ողջ է, թե' ոչ: Բարեբախտաբար նա դեր շնչում է:

* * *
Յունգին հիվանդանոցում Յոնայի հետ նստած է: Աշլին գլխի ծանր հարված է ստացել, նրան վիրահատում են:
Նրանք երկուսն էլ շատ վախեցած են, Յունգին անդադար Սեհունին է զանգում, իսկ Յոնան մտածում է, մտածում է Նուանի կատարած ստոր քայլի մասին նա չի կարողանում հասկանալ թե ինչ է արել Աշլին, որ այդպես է վարվել նրա հետ:
Միջանցքի արդեն սարսափելի դարձաց լռոյթյունը խաղտեցին ստնաձայները, Յունգին գլուխը բարձրացնելով տեսավ Սեհունին: Սեհունը մոտեցավ Յունգիին ծնկի եկավ քանի որ այլևս ուժ չուներ կանգնելու և անհանգիստ տոնով ասաց.
- Նա լավ է?
Յունգիին անհանգստացրեց Սեհունի թափթփված տեսքը այնպիսի տպավորություն է, որ Սեհունը հողի վրա է պարկել:
- Նրան վիրահատում են, ասում են որ գլխի ծանր հարված է ստացել,- ասաց Յունգին:
- Եթե ես իմանամ թե ով  նրա հետ այդպես վարվել խոստանում եմ իմ սեփական ձեռքերով կսպանեմ,- ձայնի տոնը բարձրացնելով ասաց Սեհունը:
- Սեհուն, դու որտեղից ես իմացել որ Աշլին հիվանդանոցում է?,- այս հարցը Յունգիին տանջում էր Սեհունի եկած առաջին վարկայինից:
- Ես տուն գնացի, աստիճանները լռիվ արյունոտ էին, իսկ Նուանը աստիճաններն նստած լաց էր լինում, ես հարցրեցի նրան թե ինչն է իր արցունքների պատճառը,  նա ասաց որ Աշլին հիվանդանոցում է,- բառերը հազիվ  իրար կապելով ասաց Սեհունը:
- Իսկ նա ինչու չեկավ?,- հարցրեց Յոնան:
- Չգիտեմ, նա ամբողջովին դողում էր, կարծես այդ ամենը իր աչքի առաջ է կատարվել,- ասաց Սեհունը:
- Յոնա կխնդրեի մեզ մի քանի րոպեով մենակ թողնես,- Յոնայի
աչքերի մեջ նայելով ասաց Յունգին:
Յոնան առանց որևէ բան ասելու հեռացավ:
- Սեհուն որտեղ էիր?,- կոպիտ ձայնով ասաց Յունգին:
- Մորս գերեզման էի գնացել, ես նրան խոստացել էի որ եթե Արիանայից հետո այնպիսի աղջիկ գտնեմ ում ամբողջ սրտով կսիրեմ, կպատմեմ նրան այն մասին կապ չունի նա կլինի ողջ, թե ' մահացած:,-ի զարման Յունգիի Սեհունը առաջին անգամ սկսեց արտասվել, նա նայում է մի կետի և անդադար արտասվում:
- Եղբայր մի լացիր, դու չպետք է ինձ ցույց տաս քո թույլ կողմերը դու պետք է միշտ լինես սառնասիրտ և կոպիտ Սեհունը, որը երբեք ոչ ոքի մոտ չի կոտրվի,- անկեղծ ձայնով ասաց Յունգին: Նրա համար դժվար էր իր ընկերոջը այս վիճակում տեսնել, Սեհունը լաց է լինում միայն թանկ մարդկանց համար դա ապացուցում է, որ Աշլին այս կարճ ժամանակահատվածում կարողացել է կապվել Սեհունի հետ:
- Ես ուզում եմ նրան տեսնել,- հստակ ասաց Սեհունը:
- Նրան նոր են հիվանդասենյակ տեղափոխել դա անհնար է,- ասաց Յունգին լավ իմանալով որ այս պահին ոչինչ չի կաչող կանգնեցնել Սեհունին:
Սեհունը փորձեց մտնել հիվանդասենյակ, բայց բժիշկները նրան կանգնեցրեցին:
- Խնդրում եմ ընդամենը մեկ րոպե, ես պետք է նրա հետ խոսեմ,- գոռալով ասաց Սեհունը:
- Դա հնաչավոր չէ,- ցածր ձայնով ասաց բժիշկը:
-Եթե դուք հենց հիմա թույլ չտաք որ որդիս մտնի Աշլիի հիվանդասենյակ ես ձեր հիվանդանոցը մի րոպեում գետնին կհավասարեցնեմ իսկ ձեր համար այնպես կանեմ որ ամբողջ Կորեաում, անգամ հեռավոր գյուղերում ձեզ աշխատանքի չնդունեն,- հանգիստ տոնով ասաց Նամջունը,  ձեռքը Սեհունի ուսին քցելով:
- Կներեք պարոն Նամջուն ես ուղակի իմ աշխատանքն էի կատարում, - նորից ցածր ձայնով ասաց բժիշկը:
Սեհունը մտավ Աշլիի հիվանդասենյակ: Աշլի  փոքր երեխայի պես քնած է: Սեհունը կամաց քայլերով մոտեցավ Աշլիին, նստեց նրա կողքը և բռնեց ձեռքը: Աշլիի ձեռքը սառն է, նման է սառույցի:
- Աշլի, կներես քեզ մենակ թողնոլու համար, եթե ես կողքիդ լինեյի վախկոտի պես չփախչեի տնից, քեզ հետ նման բան չէր պատահի: Ես վախենում էի քո հետ խոսել, մտածում էի որ դու կփոշմանես գիշերվա կատարվածի համար, մտածում էի որ կատես ինձ: Ես փոքր երեխայի նման վազեցի մոորս մոտ, ցանկանում էի պատմել նրան քո մասին և խորհուրդ հարցնել, չնայած նրան որ նա չի կարող ինձ նորից օգտակար խորհուրդներ տալ: Արդեն երեք տարի է ինչ նա մահացել է, իսկ ես այդ փաստի հետ այդպես էլ չեմ կարողացել համակերպվել: Ես սիրում եմ քեզ կյանքիցս շատ, քո համար ամեն ինչի պատրաստ եմ, խոստանում եմ երբ արթնանաս մենք կվոչնչացնենք մեր պայմանը և կապրենք իրական ամուսինների պես: Միայն խնդրում եմ բացիր աչքերդ,- Սեհունը մի կերպ էր խոսում քանի որ արցունքները նրան խեղտում էին, բայց նա ցանկանում էր Աշլիին աշխույժ տեսնել, ցանկանում էր ուղղակի գրկել նրան և այլևս երբեք բաց չթողնել...

***
Յոնան դուրս եկավ հիվանդանոցից քանի որ ցանկանում էր գնալ տուն և խոսել Նուանի հետ:
Հիվանդանոցի դռան մոտ Յոնան և Ֆելիքսը միմյանց չնկատելով գետնին հայտնվեցին:
- Կներես,-ժպտալով ասաց Ֆելիքսը:
Ֆելիքսի ձայնը Յոնային ծանոթ թվաց, նա չի կարողանում հիշել թե որտեղ է այն լսել: Մի քանի վարկյան Ֆելիքսին նայելով նա ասաց.
- Դա դու էիր?
- Ինչի մասին ես խոսում Յոնա?,- իրեն հիմարի տեղ դնելով ասաց Ֆելիքսը:
- Դու էիր Նուանի հետ խոսում,  դու ես Աշլիին հրել, -գոռալով և միարժամանակ վախենալով ասաց Յոնան:
Այս բառերը լսելով Ֆելիքսը բռնեց Յոնայի կոկորդից և նրան պատին հենելով ասաց.
-  Լսիր Յոնա ես քո հետ կատակ չեմ անում ես քեզ զգուշացնում եմ, եթո ինչ որ մեկը իմանա այդ մասին ես քեզ ողջ ողջ կթաղեմ, հասկացար?
- Բաց թող ինձ, - խեղդվելով ասաց Յոնան:
- Դու երևի լավ չհասկացար,- ասաց Ֆելիքսը և ավելի ուժեղ սկսեց խեղդել Յոնային:
Նա գլուխը մոտեցրեց Յոնայի գլխին և համարյա շրթունքներին կպնելով ասաց.
-  Ես կարող եմ քո հետ շատ վատ վարվել, կարող եմ օգնել որ մոռանաս որ դեռ երեխա ես, կարող եմ այնպես անել որ դու քեզնից զզվես և ինքնասպան լինես հասկացար?
- Ֆելիքս բաց թող նրան,- գոռալով ասաց Ալեքսը...

Պայմանով ամուսնությունМесто, где живут истории. Откройте их для себя