մաս 24

570 28 20
                                    

Զգում եմ, թե ինչպես է սառը քամին պատում մարմինս, բայց այդ քամին ինձ հաճելի է: Կամաց բացում եմ աչքերս և նայում շուրջս: Սենյանում ոչ ոք չկա, բոլոր լուսամուտները բաց են: Հետաքրքիր է, որտեղ է Սեհունը?:
Բարցրացա անկողնուց և ուղեորվեցի լուսամուտի մոտ: Լուսամուտից դուրս նայելով ես այգում տեսա Ֆելիքսին, նա հեռախոսի մեջ էր խորացել, իսկ այգու մյուս մասում նկատեցի ծառի հետևում կանգնած Նուանին, որը ուշադիր հետևում էր Ֆելիքսի կատարած գործողություններին:
Այո նրանք միմյանց հետ կռվեցին նույնքան անսպասելի ինչքան սկսել էին խոսել:
Որոշեցի պատրասվտել և դուրս գալ սենյակից:
Մտա խոհանոց, այստեղ միայն պարոն Նամջունն է նստած:

- Աղջիկս, դուք արդեն արթնացել եք?,- ժպտալով հարցրեց պարոն Նամջունը:

- Այո,-նույն պես անկեղծ ժպտալով ասացի ես:

- Իսկ որտեղ է Սեհունը?,-շուրջս ուսումնասիրելով ասաց պարոն Նամջունը:

- Անկեղծ ասած ես նույնպես չգիտեմ, - միթե Սեհունը տանը չէ?, որտեղ է նա?, ում հետ է? հարցերը սկսեցին տանջել ինձ:

- Աշլի մի անհանգստացիր, երևի նա իր ընկերներից  մեկի տուն է գնացել,- նորից ժպտալով ասաց Նամջունը:

- Լավ, ես գնում եմ այգի եթե Սեհունը գա ասեք որ զանգահարի ինձ,- ասացի ես և գնացի այգի:

***
Աշլին այգում նստած փորձում է իր մտքերը իմի բերել: Նա անգամ չի նկատել թե ինչպես է Էմիլին եկել նրա հետևից:
Էմիլիին մի շարք հարցեր են տանջում,  այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն Աշլին:
- Աշլի,- երկար նրան ուսումնասիրելուց հետո ասաց Էմիլին:
- Ինչ ես անում այստեղ? ,-զարմացած ասաց Աշլին:
- Դու պետք է շնորհակալություն հայտնես ինձ կյանքդ փոխելու համար,- Էմիլին այս բառերով ցանկանում է ասել Աշլիին, որ նրա կյանքը ինքն է փոխել, ինքն է ծանոթացել Աշլիին Սեհունի հետ,  ինքն է ամուսնացրել նրանց և ինքն է ստիպում որ նրանք երեխա ունենան:
- Դու իմ կյանքը չես փոխել, դու "խլել" ես ինձնից իմ ազատությունը,  ես գիտեմ որ իմ ամուսնանալու գաղափարը դու ես տվել հորս քանի որ մտածում էիր մեր սննկացած ընկերության մասին, բայց դու մոռացել էիր մտածել նաև իմ մասին,  մոռացել էիր որ ես դեռ սովորում էի, մոռացել էիր միայն այն պատճառով որ հարստանաս, միայն իմ ամուսնությունը կարող էր ձեզ հարստացնել,- Աշլին շատ երկար էր այս բառերը իր ներսում պահել, նա միշտ խուսափել է Էմիլիի հետ խոսակցություն ունենալ, բայց նա այլևս չէր կարող չխոսել:
- Իսկ ինչու պետք է քո մասին մտածեի, քո Ամերիկայում մնալը եղանակ չէր փոխում և ընդհանրապես քեզ այդ տան մեջ ոչ ոք չէր սիրում, ավելի լավ էր քեզ ամուսնացնեինք այդպես գոնե օգուտ կունենաինք քեզնից, և ես հորդ առաջարկեցի քո ամուսնությունը, նա համարեց որ դա լավ միտք է, դու մեր ընտանիքի բեռն էիր , մորդ մահից հետո ես և Ֆրենկին ամուսնացանք որդի ունեցանք և ես ցանկանում էի ամեն ինչ անել որպեսզի Ֆրենկին մոռանա Բելլային, բայց նա ամեն անգամ քեզ նայելով նրան էր հիշում,  դու մեր ընտանիքում ավելորդ էիր լավ կլիներ դու էլ մորդ հետ մահանայիր, այդ ժամանակ մենք ստիպված չէինք լինի քեզ տասնհինգ տարի պահել, - Աշլիի աչքերից անդադար արցունքներ են հոսում, նա անգամ չի մտածել որ ավելորդ է եղել նրանց համար: Նա արդեն վաղուց է մոռացել իր մայրիկին, նրա մասին ոչ մի հիշողություն չի մնացել Աշլիի ուղեղի մեջ, նա միայն նկարով է ճանաչում իր մայրիկին:
- Ճիշտ ես, ավելի լավ է ես նույն պեզ քաղցկեղ ունենայի, եթե ես մահացած լինեի ստիպված չէի լինի քո նման սատանայի հետ ապրել,- այս բառերը ասելուց հետո Աշլին դեպի տուն ուղեվորվեց հույս ունենալով որ Սեհունը արդեն վերադարձել է:

***
Երբ մտա տուն անսովոր լռություն էր տիրում:
Զարմանալի է, որտեղ են տան անդամները?:
Բարձրացա երկրորդ հարկ և աստիճամմերի մոտ տեսա Նուանին:
- Իկս որտեղ են մնացածը? ,- հարցրեցի ես Նուանին:

- Մեր ծնողները գնացել են ընթրելու, Յոնան ընկերների հետ է, իսկ Ֆելիքսը...,- Ֆելիքսի անունից հետո նա այլևս չշարունակեց խոսել:

- Ֆելիքսը որտեղ է?,- հարցրեցի ես:

- Նա... երևի զբոսնում է,- կրար խառնվելով ասաց Նուանը,  զգում եմ այստեղ ինչ որ մի բան այն չէ:

- Պարզ է,-ադացի ես և ուղեորվեցի դեպի սենյակ:

- Սպասիր,- ասաց Նուանը և ամուր բռնեց ձեռքս:

- Նուան բաց թող ձեռքս, եթդ ինչ որ բան է պատահել կարող էիր ասեիր,- ասացի ես փորձելով դուրս պրծնել:

- Գիշերը լավ ես քնել? ,-հարցրեց Նուանը:

- Ինչ ես ուզում ակնարկել? ,- շփոթված հարցրեցի ես:

- Ուզում եմ ասել, որ դու չպետք է ժռանգ ունենաս, մոռացիր ժառանգի մասինև պատիվդ բարցր պահիր, վաղ թե ուշ եղբայրս քեզ թողնելու է, նա քեզ չի սիրում հասկացիր որ այս ամենը խաղ է, իրեն քեզնից միայն ժառանք է հարկավոր և այդ էլ միայն այն պատճառով որ հայրս է ստիպում, չխափնվես նրա խոսքերին,- ժպտալով ասաց Նուանը:

- Արդեն ուշ է ինչ որ բան ձեռնարկելու համար, ամեն դեպքում շնորհակալ  եմ զգուշացնելու համար ,-կեղծ ժպտալով ադացի ես և շտապեցի գնալ այս տնից:

Հեղինակի կողմից:

Աշլին նման բառեր լսելուց հետո շտապեց դուրս գալ տնից քանի որ դժվարանում էր թաքցնել արցունքները:
Նա շրջվեց, իսկ Նուանը հասկացավ որ ավելի լավ պահ չի լինելու, հրեց Աշլիին աստիճաններից: Աշլին գնդակի նման գլորվեց ցած և միակ բանը որ Նուանը տեսնում է վերևից դա արյան հետքեր են:
- Ես չէի կասկածում որ դու գործդ վատ կկատարես, հուսով եմ այս մոլախոտը արնաքամ կլինի և կմահանա,- Նուանի գլուխը շոյելով ասաց Ֆելիքսը:
Նուանը չէր կարողանում ինչ որ բամ ասել, նրա ձեռերը դողում են, հայացքը սառել է Աշլիի կարծես թե անշնչացած մարմնի վրա:
- Այս ինչ արեցի?,- գոռալով ասաց Նուանը,-դու ինձ մարդասպան դարձրեցիր, ե..ես չէի ցանկանում նման բան անել,- արցունքները խեղդում են Նուանին, նա երնեք չէր պատկերացնի որ նման բանի է ընդունակ...

Պայմանով ամուսնությունМесто, где живут истории. Откройте их для себя