մաս 6

583 27 5
                                    

Դե ինչ գնանք տուն?,-ժպտալով ասաց Սեհունը ,իսկ ես չէի կարող նրան հակաճառել:

***
Մենք մեքենայի մեջ ենք, ես անգամ չհասցրեցի եղբորս զգուշացնել որ այս սատանայի հետ տուն եմ գնում:Սիրտս արագ է բաբախում, անգամ վախենում եմ, որ նա կլսի սրտիս զարկերը:

- Հասանք, իջիր մեքենայից,-կոպիտ ձայնով ասաց Սեհունը:

Ես առանց որևէ բան ասելու իջա մեքենայից:
Մենք մտանք տուն, այն շատ շքեղ է: Պատերը ներկված են մուգ գույների մեջ, որն էլ իր հերթին շքեղացնում է տունը: Մենք բարձրացանք սենյակ, նա ոչինչ չի խոսում: Նա փակեց սենյակի դուռը և մտավ լոգարան, մինչ այդ ես զգեստափոխվեցի և նստեցի մոտակա բազմոցին: Սեհունը դուրս եկավ լոգարանից:

- Ես անկողնու վրա կքնեմ, իսկ դու բազմոցի,-վստահ ասացի ես:

- Մոռացել ես ինչ է?,մենք ամուսիններ ենք և քնելու ենք մի անկողնու մեջ,-ժպտալով ասաց այդ հիմարը:

- Սեհուն, այս ամուսնությունը ուղղակի խաղ է, հասկացիր վերջապես,-ասացի ես:

Նա մոտեցավ ինձ, ձեռքիցս քաշեց և հենեց պատին:

- Հիմար ես ինչ է?,բաց թող ձեռքերս,-վախեցած գոռացի ես:

- Ուրեմն լսիր Աշլի, այս պահից սկսված դու կսկսես ինձ ենթարկվել,-կոպիտ ձայնով ասաց նա:

- Նման բան երբեք չի լինի,-վստահ ասացի ես:

- Եթե դու քո կամքով չենթարկվես ինձ, ես քեզ ինձ կենթարկեցնեմ,-արդեն ձայնի տոնը բարձացնելով ասաց նա:

- Ինչու ինձ համբուրեցիր եկեղեցում?,-նույն պես գոռալով ասացի ես:

- Աշլի, եթե մոռացել ես կհիշեցնեմ, մենք այսօր ամուսնացել ենք, այսօր մեր հարսանիքն էր և ես ստիպված եմ քեզ համբուրել, մեր մեջ ոչինչ չի կարող լինել քանի-որ դու իմ ճաշակով չես,-ժպտալով ասաց այդ հիմարը:

- Բաց թող ձեռքս հակառակ դեպքում կգոռմ,-արդեն լացելով ասացի ես:

- Գոռա, միևնույն է քեզ ոչ-ոք չի լսելու,-կոպիտ ձայնով և ձեռքս ավելի ուժեղ սեխմելով ասաց նա:

-Սխալվում ես,-լսվեց ինձ շատ հաճելի տղայի ձայն:

- Դու ինչպես ես այստեղ հայտնվել,- ձեռքս թողնելով և զարմացած հայացքով Ֆելիքսին նայելով ասաց Սեհունը:

-Դու ինչ է մտծում էիր ես կթողնեմ, որ քույրս քո հետ գիշերն անցկացներ?, տեսնում եմ ժամանակ չէիր կորցնում,-գոռալով ասաց Ֆելիքսը:

- Ասեմ իմանաս, որ քույրդ իմ ճաշակով չէ,-կոպիտ ձայնով ասաց Սեհունը:

- Դե որ այդպես է եկեք պայման կնքենք,-ժպտալով ասաց Ֆելիքսը:

-Ինչ պայման?,-զարմացած ասացինք մենք:

- Ամուսնության վերաբերյալ,-վստահ ասաց եղբայրս:

Մի քանի րոպե թղթի վրա ինչ-որ բան գրելուց հետո, նա այն հանձնեց մեզ:Այնտեղ գրված էին պայմաներ.

1. Սեհունը իրավունք չունի խառնվել Աշլիի անձնական կյանքին, նույնը նաև Աշլին:

2.Սեհունը կարող է ժամանակ անց կացնել ուրիշ աղջիկների հետ, բայց Աշլին պետք է հավատարիմ մնա  նրան:

3. Վեց ամսից դուք բաժանվելուեք:

4. Աշլին չպետք է խանդի Սեհունին և վրեժխնդիր լինի:

5.Այս պայմանի մասին ոչ-ոք չպետք է իմանա:

6.Սեհունը կքնի բազմոցին, իսկ Աշլին անկողնու մեջ!!!

Խնդրեմ ձեր ստորագրությունը...

- Այդ ինչու նա կարող է ինձ դավաճանել, իսկ ես նրան ոչ?,- նեղացած ասացի ես:

- Որովհետև նա տղա է, իսկ դու աղջիկ, դու պետք է բարձր պահես քո պատիվը,-ժպտալով ասաց Ֆելիքսը:

Մենք երկուսս էլ ստորագրեցինք պայմանագիրը, ճանապարհեցինք Ֆելիքսին և պարկեցինք քնելու:

Պայմանով ամուսնությունМесто, где живут истории. Откройте их для себя