3

659 28 46
                                    

-Ես քո օգնության կարիքն ունեմ, դու պետք է ինձ փրկես սպասվելիք հիմարություններից,֊փորձում է հնարավորինս հասկանալի բացատրել Յունգին։

-Մմմ, լա՜վ, հյոն բայց եթե չես ասում, թե բանն ինչումն է, ես ի՞նչպես օգնեմ քեզ։

-Այսպես ուրեմն, լսիր ես, ես կարծում եմ, այսինքն ես զգում եմ, որ այլ եմ մտածում,֊կակազում է Յունգին, նա մտքում ամենայն անկեղծությամբ խոստովանում է, որ ամոթալի դրության մեջ է։

Նամջունը չի խոսում, միայն լուռ լսում է,  նա հարյուր տոկոսով պատկերացում ունի, թե Յունգին ինչ դրության մեջ է։

-Հյոն, ես քեզ բազմիցս եմ դա զգուշացրել, հիշում ե՞ս, դու մշտապես արհամարհում էիր այդ փաստը, բայց ես նկատում էի քո ու Չիմինի հարաբերությունների խորությունը, դուք նույնիսկ երկրպագուների շրջանում եք նշվում որպես զույգ։

-Ի՞նչ՜

-Դու ի՞նչ է, համացանցից չե՞ս օգտվում, դրանք չե՞ս տեսել, նրանք առիթը բաց չեն թողնում ձեր քայլերը իրենց ուզած ձևով մեկնաբանելու։

-Դա զազրե՛լի է։

-Դա իրանակությունն է, ավելին, հիմա այն ստացել է իսկապես իրականության տեսք։

-Բացառվա՛ծ է, նման բան երբեք չի լինի, ես միասեռ չեմ ու երբեք չեմ դառնա։

-Մմմ, այո իհարկե, և դրա համար ես ամեն անգամ քրտնում Չիմինին կիսամերկ տեսնելիս, նրան պարելիս կամ խալաթով տեսնելիս դրա համար է քո շունչը կտրվում այդ ամենից....

-Միթե դու.....

-Նկատե՞լ, այո, դա աննկատ մնալ չի կարող իմ աչքերից, դու քեզ վաղուց ես մատնել ինձ մոտ, միայն թե չգիտեմ արդյոք Չիմինը դա նույնպես նկատել է, կամ զգում է նույնը ինչ դու,֊իզուր չէ, որ Նամջունը համարվում է ամենախելացին այս խմբում, նա դեռ ոչ մի տարօրինակ բան բաց չի թողել, մշտապես հետևել է տղաներին ամենայն ուշադրությամբ։

-Դու ամեն բան գիտեյիր, ու հիմա ավելին գիտես, ուրեմն ասա՛, օգնի՛ր, ինչպես ազատվեմ այս տարօրինակ զգացողություններից, սա խելագարություն է,֊Յունգին անցուդարձ է անում սենյակում մինչդեռ Նամջունը հանգիստ նստած տեղում հետևում է այս ամենին։

-Դրանից ազատվելու միայն մեկ եղանակ կա,֊դեմքն ավելի է լրջացնում Նամջունը։

-Եվ ո՞րն է այդ եղանակը...

-Միայն Չիմինն է ի զորու անել դա, միայն նա կարող է հիասթափեցնել քեզ։

-Բայց նա ոչինչ չգիտի այս մասին այնպես չէ՞, ուրեմն ինչպես է անելու դա։

-Չգիտեմ, բայց կարծում եմ եթե կոպտես նրան նա էլ քեզ կհիասթափեցնի։

Յունգին հոգու խորքում դա չի ուզում, բայց հանուն կարևոր նպատակի դա պետք է արվի ինչպես հարկն է, ուրեմն ի՞նչից սկսել։

Իրերը Կոչենք Իրենց Անուններով🔞Where stories live. Discover now