11

768 28 29
                                    

Այս ամենի արդյունքում Չիմինը ստիպված է լինում իր հյոնին ենթարկվել, նա ուղղակի վերցնում ու մնում է այդտեղ՝ այդ սենյակում։

֊Չիմի՜ն,֊շարունակ լսվում է տղայի շշնջյունը, իսկ Չիմինն անձամբ հազիվ է կառավարում իրեն։

Տղաները այս անհասկանալի վիճակում իհարկե կմնային ողջ գիշեր, եթե հարևան սենյակի աղմուկը չխանգարեր նրանց։

-Ջին հյո՜ն,֊լսվում է Թեի թավշյա ձայնը, երևում է այնտեղ ինչ որ բան է կատարվում։

Չիմինը որոշում է ստուգել։

-Հյոն ես հիմա կվերադառնամ։

Իհարկե Յունգին կցանկանար հակառակվել, բայց Չիմինը չի տալիս նրան ընտրության հնարավորություն ու ոչ էլ պատասխանելու։

***

Վոկալ լայնի սենյակում իրական խառնաշփոթ է։ Ջինն ունակ չէ կառավարել սեփական մարմինը։ Նա այնքան է հարբել, որ ոտքի վրա չի կարողանում կանգնել, դա էլ քիչ է տղաներից նորից խմիչք է ուզում։

Իրավիճակն այն աստիճանի վրա է, որ Չիմինի մուտքը սենյակ անգամ չի գրավում տղաների ուշադրությունը։
Նրանք երեքով ջանում են կարգի բերել Ջինին, բայց երևում է ի զորու չեն։

***

Առավոտ։
Տարօրինակ գիշերվանից հետո, երբ տղաներից յուրաքանչյուրը հատուկ կերպով է քնել երեկ երեկոյան, հատուկ էլ արթնանալու հավանականություն ունի։ Յունգին քնել է առանձին սենյակում, Նամջունը ողջ գիշեր հետևել է Հոսոկին, որովհետև նա անհանգիստ է էղել, Թեն քնել է հյուրասենյակում, Չիմինը ու Գուկը համարյա աչք չեն փակել՝ Ջինը ողջ գիշեր փսխել է ու զառանցել, նրանք չեն կարողացել հեռու գնալ տղայից։

Եվ այսպես, սա այն առավոտներից է, երբ նախաճաշ պետք է պատրաստեն երկու հյոները, բայց Ջինը իհարկե ի վիճակի չէ և հանուն հաղորդման հաջողության Չիմինը գրավում է նրա տեղը խոհանոցում, խոստանալով օգնել Յունգիին։ Դժվար է պատկերացնել այդ ամենը իհարկե այն ամենից հետո, ինչ եղել է նախորդ գիշեր, բայց նրանք երկուսն էլ պետք է ջանան։

Տեսախցիկը միացված է, իսկ Յունգին և Չիմինը բլիթներ են որոշել թխել՝ դրանք թոփինգով մատուցելու համար։ Նրանք թխվածքի խմորի վրա ծախսում են գրեթե ողջ ժամանակը աշխատելով այն համեղ պատրաստել։ Դա հաջողվում է երրորդ փորձից, բայց եկեք գոհ լինենք նրանով, որ տղաների մոտ դա ընդհանրապես ստացվում է։

Չիմինը այնքան նուրբ է, երբ գործ ունի ուտելիքի հետ, իսկ Յունգին դա աննկատ թողնել չի կարող։ Տղայի այտերը կարմրում են Չիմինին էսպես ալյուրախառն տեսնելով։ Անիծյալ նուրբ է նա ու ցանկալի, երբ հատկապես ժպտում է։ Թույլ տվեք նրան մի փոքր կարմրեցնել իր այտերը ու նա դրանով աշխարհը կգրավի և ո՞վ է Յունգին այս ամենի մեջ, մի կիսախելառ երգահան, ով անգամ երգերը գրում է Չիմինի գեղեցկությունից ոգևորված։

Իրերը Կոչենք Իրենց Անուններով🔞Where stories live. Discover now