14

375 18 9
                                    

-Վստահ եմ,֊շշնջում է տղան ու հայացքը ներքև իջեցնում։

-Հեյ՜ հյոն, նրանք վերադարձան, ձյուն են բերել իրենց հետ,֊ բղավում է Հոբին։

Քիչ անց բոլորը շրջապատել են այդ երկուսին ու այն ձյան կտորը, որը բերել են։ Մթնոլորտն ուրախ է, միայն թե Ջունն ու Յունգին անձայն նայում են իրար։

-Դե՜, ի՞նչպես էր այնտեղ, վերևում,֊ կամաց հարցնում է Ջունը նայելով նրանց։

-Բավականին ցուրտ,֊նույնպիսի շշնջյունով պատասխանում է Չիմինը։

֊Այդ դեպքում ներս անցեք, վստահ եմ մրսած ու հոգնած եք, հանգստացեք մի փոքր,֊Նամջունը ինչպես միշտ հոգատար է։

Տղաները ոչինչ չեն պատասխանում միայն գլխով տալիս են համաձայնության նշան ուղևորվելով ննջարաններ։

Իսկ Նամջունը դեռ երկար այդտեղ նստած է մնում նայելով նրանց ետևից։

***
Չիմինը մի լավ լոգանք ընդունելուց հետո դեմքով ըմկղվում է անկողնու մեջ ու փորձում է փակել աչքերը, անջատել գիտակցությունը, բայց դա այնքան էլ լավ չի ստացվում, իսկ եթե անկեղծանանք նրան խանգարում է դռան ձայնը։

Յունգին առանց դուռը թակելու ներս է խուժում հանկարծակիի բերելով պառկած երիտասարդին։

Չիմինը տեղից մի փոքր վեր է կենում, աչքերը հառում է նրա վրա.

֊Էյ, թակել կարելի է, այնպես չէ՞

֊Վեր կա՛ց

֊Ի՞նչ, ցնդել ե՞ս, ու՞ր,֊տղան շփոթված մի քանի անհասկանալի բառ է արտասանում նախքան կնկատեր, որ Յունգին նրա ձեռքը բռնած դուրս է հանում տնակից։

Իսկ Յունգին դա անում է այնքան արագ, որ եթե ինչ որ մեկն անգամ ցանկանար հետևել նրանց, ապա պարզապես չէր հասցնի։ Եվ ահա նրանք երկուսով դուրս են գալիս, դրսում մթնշաղ է, ուր որ է գիշերը վրա կհասնի։

֊Հյոն, կկիսվես ինձ հետ ևս այն տեղեկությամբ, թե մենք ուր ենք գնում, գրողը տանի։

Բայց Յունգիից ոչ մի ձայն չկա, մոտերքում միայն մի փոքրիկ մարգագաետին է ու մի փոքրիկ անտառ։ Մնացած վայրերը ամայի են հենց դրա համար էլ ընտրությունը շատ մեծ չէ, թե ուր կարելի է գնալ։

Անտառ մտնելու ճանապարհին Յունգին ետ է նայում ու համոզվում, որ նրանց ոչ ոք չտեսավ ու հապճեպ քարշ տալիս տղային ներս։

Չիմինը շարունակում է բղավել, հարցնելով, թե ուր են գնում, բայց արձագանքը ուշանում է այնքան մինչև նրանք հասնում են անտառի խորքերը։

Յունգին բաց է թողնում նրա ձեռքը ու շրջվում դեմքով դեպի տղան.

֊Դու պատկերացում ունես չէ՞, թե մենք ինչու ենք այսպես հեռուն գնացել մնացածից։

Իրերը Կոչենք Իրենց Անուններով🔞Where stories live. Discover now