7

565 24 7
                                    

Դռան ուժեղ թակոցը հանում է նրան հիպնոզ վիճակից ու ստիպում հանկարծակիի գալ, շրջվում է դռան կողմն ու անտարբեր դեմքով նայում։ Երևի մենեջերն է հերթական անգամ, կամ Նամջունը մտածում է հանճարն ու նորից պտտվում դեպի համակարգչը։

Բայց երևում է վիճակված չէ այսօր հանգիստ աշխատել։ Դուռը շարունակում են ծեծել, ու այնպիսի ուժգնությամբ, որ թվում է թե այն կկոտրվի հիմա։

-Գրողը տանի, նրանք չեն սովորում ինձ մենակ թողնել,֊մրթմրթում է քթի տակ։

-Հյո՜ն բա՛ց արա դուռը խնդրում եմ,֊ լսվում է դռան այն կողմից, իսկ այս գրեթե կանացի ձայնը ցնցում է Յունին։

Մի՞թե նա է։ Նա այս ձայնը չի կարող մոռանալ, դա Չիմինն է։

Տեղից վեր է կենում, որ դռանը մոտենա, հետո նույնպիսի արագությամբ տեղն է նստում ու ձեռքերի մեջ վերցնում գլուխը.

-Էյ, էյ հանգիստ Յուն, դու չպե՛տք է մթագնես գիտակցությունդ, նա, նա չպետք է ներս գա։

Զսպում է իրեն վերջին ուժերով, որպեսզի բաց չանի դուռն ու խեղդամահ անի նրան Հոբիի հետ զվարճանալու համար։
Այնուամենայնիվ Չիմինը չի հանձնվում, անդադար թակում է դուռն ու մի պահ, երբ ձեռքը դեռ դռան վրա է դուռը բացվում է։

Չիմինը արձանանում է տեղում, Յունգին բավական տանջված տեսք ունի, թերսնվածությունից ու սթրեսից նրա դեմքը ստացել է մռայլ ու հիվանդ արտահայտություն։

Յունգիի աչքերը նախ պտտվում են նրա մարմնի ողջ մակերեսով, հետո կանգ առնում աչքերին։

-Ի՞նչ ես այստեղ անում,֊սառը արտաբերում է Յունը։

-Հյո՜ն, ի՞նչ է կատարվում քեզ հետ, ի՞նչու դուրս չես գալիս քո սենյակից, դու հիվանդ ե՞ս, ես քեզ համար սնունդ եմ բերել։

Յունգին նկատում է տղայի ձեռքի փաթեթը։

-Դրա կարիքը չկա,֊ասես սառույցը խոսի։

-Ի՞նչպես թե չկա, դու լավ գիտես, որ բոլորս անհանգստանում ենք քեզ համար, ի՞նչու ես քեզ այսպես պահում...

Յունգիին արդեն սկսում է հունից հանելը այս հարցերն ու նա  ընդհատում է տղային.

-Կարո՞ղ եմ խնդրել, որ ինձ մենակ թողնես։

-Ոչ հյոն, ես չե՛մ գնա, այստեղից քայլ չեմ անի այնքան ժամանակ, մինչև չասես թե ինչու ես քեզ այսպես պահում։

Յունգին իր բոլոր ջանքերն արդեն գործադրել է,  որպեսզի Փակն անվնաս հեռանա այստեղից, բայց երևում է տղան իր վախն ընդհանրապես կորցրել է։

Յունգին խորը շունչ է քաշում ու հանդարտ մոտենում է տղային առանց աչքերը մի կողմ տանելու նրա աչքերից։

Իրերը Կոչենք Իրենց Անուններով🔞Where stories live. Discover now