Թեհյոն

360 16 4
                                    

- Թե,՜ խնդրում եմ...Թե՜...արի գնա՜նք,- Աստված իմ, ինչքա՜ն համառ է այս աղջիկը։

- Յուջին, ասացի' ոչ։

- Բայց ինչու՞։

- Որովհետև չեմ ուզում էլի արբես ու մեզ խայտառակես, անցյալ անգամը ինձ լիովին հերիք էր։

- Խոստանում եմ' այս անգամ քիչ կխմեմ: Թե-Թե՜, վերջապես մի օր կարող եմ կտրվել գործերից ու լավ ժամանակ անցկացնել, խնդրու՜մ եմ,- այշ, էլի այդ քյութ հայացքը: Աղվես, գիտի ինչպես ինձ համոզել։

- լա՜վ, միայն այդպես ինձ մի նայիր,- հանձնվեցի. անհնար է դիմանալ այդ հայացքին: Դե ինչ, Քիմ Թեհյոն, պատրաստվիր երկա՜ր ու տանջալից երեկոյին:

***

- Թեհյոնա՜, արի մի քիչ էլ պարենք, խնդրու՜մ եմ - բառի բուն իմաստով պարանոցիցս կախված, Յուջինն ինձ փորձում էր նորից տանել պարահրապարակ։

- Յուջին, դու չափից շատ ես խմել, ես քեզ տանում եմ տուն։

- չԷ՜, խնդրում եմ, ես ուզում եմ պարե՜լ - չգիտեմ' ուրախանալ, որ նա վերջապես բաց թողեց խեղճ պարանոցս, թե՞ բարկանալ, որ չեմ կարողանում նրան «պոկել» բարից: Մի քանի րոպե զուր փորձերից հետո ես նրան վերցրի ձեռքերիս վրա և դուրս տարա ակումբից:

Ինչպես և ակնկալում էի, նա քնեց հենց մեքենայիս մեջ, ու ես ստիպված եղա նրան գրկած բարձրացնել իր բնակարան: Երբեք առիթ չեմ ունեցել նրան այսքան մոտ գտնվելու։ Նա այնքան մոտ է, որ ես լսում եմ նրա շնչառությունը, ու սիրտս այնքան արագ է բաբախում, որ թվում է, թե պատրաստվում է դուրս թռչել տեղից։

Պառկեցնում եմ նրան անկողնուն՝ մանրակրկիտ ուսումնասիրելով դեմքի յուրաքանչյուր միլիմետրը: Սահելով երկար, փոքր-ինչ դողացող թարթիչների ու գեղեցիկ, փոքր քիթիկի վրայով՝ հայացքս կանգ է առնում վարդագույն, նուրբ շուրթերի վրա: Այնքա՜ն հյութալի տեսք ունեն դրանք...ՍՏՈՊ...Թեհյոն, ուշքի արի. դու նրա համար պարզապես ընկեր ես, նա երբեք չի ընդունի քո զգացմունքները։ Բանականությունս ինձ հուշում է շտապ լքել այս բնակարանը, բայց մարմինս հրաժարվում է ենթարկվել: Ի վերջո անգիտակցաբար համբուրում եմ նրա այտը և արդեն պատրաստվում հեռանալ, բայց ցանկալի շուրթերի անսպասելի հպումը իմին փոխում է բոլոր պլանները:

- Դու հասկանու՞մ ես, որ մենք չենք կարող մնալ ընկերներ - քաղցր շշնջում եմ' փորձելով վերականգնել շնչառությունս խելքահան անող համբույրից հետո։

- ես վաղուց եմ սիրահարված քեզ - նույնպես շշնջում է' կրկին ձգելով ինձ խորտակող համբույրի մեջ:

Մինի ֆանֆիկներWhere stories live. Discover now