Չոնգուկ

340 16 6
                                    

Ո՞վ կմտածեր, որ երբևիցե կսիրահարվեմ իմ մրցակցին: Մի շատ գեղեցիկ օր ես հասկացա, որ այն աղջիկը, ում տարիներ շարունակ ատել եմ, դարձել է կյանքիս իմաստը: Ամենամեծ խնդիրն այն է, որ ես չգիտեմ ինչպես վարվել: Ասե՞լ նրան զգացմունքներիս մասին և տեսնել, թե նա ինչպես է հաղթանակած դեմքով ինձ ուղարկում գրողի ծոցը, թե՞ շարունակել մրցել նրա հետ, լինել նույնքան կոպիտ՝ անտեսելով զգացմունքներս: Շա՜տ դժվար է, հատկապես երբ մենք սովորում ենք նույն կուրսում:

Ես ու Յումին միասին ենք սովորել դեռ միջին դպրոցից: Հենց առաջին օրվանից մենք սկսեցինք մրցել ամեն ինչում' սկսած ուսումից և վերջացրած գեղարվեստական միջոցառումներով: Թեպետ համակրելի արտաքինիս շնորհիվ բոլոր աղջիկները միշտ շրջապատում էին ինձ իրենց սիրով ու ուշադրությամբ, այդ աղջիկը առանձնանում էր բոլորից: Նա միշտ ինձ անվանում էր <<ինքնահավան ապուշ>>, իսկ ես նրան <<հիմարիկ>>.., և այդպես անցան տարիներ: Փոխվեց միջավայրը, փոխվեցինք մենք (պետք է խոստովանեմ , որ նա իրոք շատ էր գեղեցկացել), բայց չփոխվեց մի բան՝ մեր մրցակցությունը: Երբեք չեմ մոռանա նրա դեմքի արտահայտությունը, երբ իմացավ, որ ես էլ եմ նույն համալսարանում սովորելու, և այն էլ նույն կուրսում: Ես, ի տարբերություն նրա, շատ ուրախ էի, որ կկարողանամ շարունակել նրան նյարդայնացնելու հաճելի գործը: Չգիտեմ, թե այդպես ինչքան կշարունակվեր, եթե մի օր վեճի ժամանակ, նրան շատ մոտենալիս,  չնկատեի սրտիս արտասովոր արագ աշխատանքը: Օրեցօր ես ավելի ու ավելի եմ սիրահարվում նրան: Նրա մի ժպիտից սիրտս սկսում է թրթռալ, ուզում եմ անընդհատ նրա կողքին լինել, իսկ նրա հպումներից  (խոսքը վերաբերում է նաև ապտակներին :Դ ) ընդհանրապես ինձ կորցնում եմ, այնպես եմ շփոթվում, կարծես փոքրիկ երեխա լինեմ: 

Այսօր' մեր հերթական կռվի ժամանակ, որն արդեն հոգնեցրել էր մեր ընդհանուր ծանոթներին, նրանք որոշեցին մեզ փակել միջանցքի վերջում գտնվող ազատ լսարանում: Յումին այնքան ծիծաղելի տեսք ուներ, երբ իր փոքրիկ բռունցքներով խփում էր դռանը՝ հուսալով, որ այն կբացվի:

- Միգուցե վերջապես հանգստանա՞ս - նրա գոռոցները արդեն ազդում են նյարդերիս վրա- չե՞ս հասկանում, որ ինչքան լուռ մնանք, այնքան շուտ այստեղից դուրս կգանք.,այդ անուղեղները մեզ փակել են, որովհետև հոգնել են մեր կռիվներից

- .. ցավոք դու ճիշտ ես - ինձ թվա՞ց, թե՞ նա իրոք համաձայնեց ինձ հետ.., ուղղակի անհավատալի է: 

Նա լուռ անցավ իմ կողքով, նստեց ամենավերջին շարքում, ձեռքերը դրեց սեղանին, իսկ գլուխը դրեց դրանց վրա՝ ամբողջովին դեմքը ծածկելով: Մի որոշ ժամանակ ես ուղղակի սպասում էի, թե երբ են իմ խելագար կուրսընկերները բացելու այդ անիծյալ դուռը, բայց որպեսզի մեղմեմ ձանձրույթս, որոշեցի խոսել Յումիի հետ

- Էյ հիմարիկ - պատասխան չկա - չե՞ս լսում....Յումի՞ - նրա լռությունը անհանգստացրեց ինձ և ես որոշեցի մոտենալ - քնե՞լ ես ինչ է - տեսնելով այդ քնած հրեշտակին' ես ակամա ժպտացի - անսովոր է քեզ այսպես հանգիստ տեսնելը - ես նստեցի նրա կողքին - ինչպե՞ս բացատրեմ , որ անսպասելիորեն սիրահարվել եմ քեզ.,Յումի, ես ուզում եմ միշտ քո կողքին լինել, ուզում եմ ժպտաս ինձ քո գեղեցիկ ժպիտով.., ուզում եմ իմը լինես...- ես ծանր հոգոց հանեցի - Հուսով եմ, որ երբևիցե կկարողանամ այսքանը քեզ ասել - ես բարձրացա աթոռից և քայլեցի դեպի դուռը, բայց քարացա երբ լսեցի նրա ձայնը.

-  Չոնգուկ.. - ես շրջվեցի և տեսա նրա պայծառ ժպիտը

- դ.դու քնած չ..- չհասցրի խոսքս ավարտել, երբ նրա քաղցր շուրթերը հպվեցին իմին, իսկ նուրբ ձեռքերը գրկեցին պարանոցս: Մի քանի րոպե հետո ես ստիպված եղա պոկվել նրա շուրթերից, քանի որ արդեն անհնար էր դառնում շնչելը: - Յումի, ես քեզ..

- Ես էլ քեզ Գուկ~ի ❤💋

Դե ինչ, ինչպես ասում են. «ատելությունից սեր ընդհամենը մեկ քայլ է» , այս պատմությունն էլ դրա վառ օրինակ է😉💜💜

Մինի ֆանֆիկներWaar verhalen tot leven komen. Ontdek het nu