Չիմին

103 6 2
                                    

Ակամա դու հայտնվեցիր իմ կյանքում' առանց նույնիսկ իմանալու այդ մասին։ Ակամա ես քո առջև բացեցի սրտիս դուռը' քեզ իմ կյանք թողնելով։ Չգիտեմ' լա՞վ է դա, թե՞' ոչ, բայց անհերքելի է մի բան' դու փոխեցիր ինձ։

Չգիտեմ' կկարողանա՞մ երբևէ ասել քեզ' ինչքան բան եմ սովորել քեզ ճանաչելու պահից։ Կիմանա՞ս դու մի օր, որ իմ «կյանքի ուսուցիչն» ես դարձել, որ սովորեցրել ես ինձ ապրել, նույնիսկ ամենավատ իրավիճակում լույսի շողեր տեսնել, անհուսության մեջ հույսեր փայփայել, աննկատ հիանալ քեզնով, երազել գեթ մեկ բառ ասելու մասին ու...լուռ խելագարվել...Հա, խելագարվել' մեր միջև եղած «պատնեշից», Յունա անունով ամենամեծ խանգարող հանգամանքի առկայությունից, սեփական ուտոպիական ցնորքներից ու անհամարձակությունից...
Համարձակություն...թերևս միակ բանը, որ դու ինձ այդպես էլ չսովորեցրիր։ Եթե ունենայի այդ անիծյալ հատկանիշը, միգուցե դու հիմա իմանայիր' ինչ քաոս ես ստեղծել իմ հոգում, ուշադրություն դարձնեիր ինձ ու...գուցեև հավանեի՞ր։ Հահ, սին հույսեր։ Գիտեմ, որ լրիվ անիմաստ են դրանք, բայց ինչպե՞ս չհուսամ, չերազեմ, ինչպե՞ս հանձնվեմ' թեև երբեք էլ չեմ պայքարել....

***
Ահա կրկին տեսնում եմ քեզ. գալիս ես քրոջդ ընդառաջ, որը նաև ընկերուհիս է, ժպտում ես նրան, ինչ-որ բան ասում, իսկ ես չեմ լսում, քանի որ շատ եմ տարված քեզ մանրակրկիտ ուսումնասիրելով ու դա աննկատ անելու փորձերով։ Ես փորձում եմ որսալ հայացքդ, ուզում եմ հույսերս արդարացնելու գոնե մեկ պատճառ գտնել, բայց դու, կարծես, ինձ չես էլ նկատում։ Ես չկամ, ես գոյություն չունեմ...
Կրկին հեռանում ես' առանց ինձ ուշադրության արժանացնելու, իսկ ես մեծ դժվարությամբ հանգստացնում եմ խելագարված սիրտս ու սկսում որերորդ անգամ ինքս ինձ կրկնել, որ դու իմ ճաշակով չես...անօգուտ։ Կուպիդոնի նետը շատ խորն է մխրճվել սրտիս մեջ' քեզ այնտեղի մշտական բնակիչ դարձնելով...

***
Դժվար է խափանել տրամադրության անկումը, երբ նույնիսկ եղանակն է համապատասխանում հոգուդ փոթորկին, դժվար է զսպել քնելու ցանկությունը, երբ ամբողջ գիշեր սովորել ես։ Դժվար է այդ ամենի հետ մեկտեղ հիմարի պես ժպտալ, հատկապես երբ ամենամտերիմ մարդը' որպես «ցածր տրամադրություն ապահովողներին» լրացնող, չի եկել դասի։ Այնուամենայնիվ, ես հաղթահարում եմ փորձությունը և դուրս գալիս համալսարանից' մտովի արդեն տուն հասած, բայց հանգստանալու երազանքը ետին պլան է գնում, երբ դարպասի մոտ տեսնում եմ քեզ։ Ինչու՞ ես այստեղ, ու՞մ համար ես այստեղ։ Հանկարծ հասկանում եմ, որ չեմ շնչում, երբ քայլերդ ուղղում ես դեպի իմ կողմը։ Չէ, ես չեմ մտածում, որ դու իրոք ինձ մոտ ես եկել. ավելի հավանական է, որ իմ ետևում մեկը կանգնած է և քեզ է սպասում։ Ասել, որ ապշում եմ, երբ կանգնում ես ուղիղ իմ դիմաց, կնշանակի ոչինչ չասել։
- Դու Միյոնն ես, չէ՞ - հնչում է հարցը, և ես շփոթվում եմ, բայց միաժամանակ ցնծում, որովհետև դու գիտես իմ անունը, դու ճանաչում ես ինձ...ես գոյություն ունեմ։
-հա, իսկ դու' Յուջինի եղբայրը։ Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։
- Անունս Չիմին է, - ես, իհարկե, դա գիտեմ. անթիվ անգամներ եմ անունդ գրել նոթատետրումս, բայց անտեղյակ եմ ձևանում, - ուրախ եմ ծանոթության համար
- Նմանապես։
- Յուջինն այսօր չէր եկել, խնդրեց սա քեզ փոխանցել, - ինձ ես մեկնում գիրքս, որ քույրդ այսօր պիտի վերադարձներ։
- Շնորհակալ եմ, - փորձում եմ էլի ինչ-որ բան ասել, բայց բառապաշարիցս կարծես անհետանում են բոլոր համապատասխան բառերը, ուստի գլխի շարժումով հրաժեշտ եմ տալիս և առաջ անցնում, բայց կրկին խախտվում է շնչառությունս, երբ լսում եմ.
- Դեմ չե՞ս լինի, եթե ճանապարհեմ քեզ։
- Կարիք չկա, դու հավանաբար գործեր ունես, - իսկ ես քո կողքին հավանաբար չեմ կարողանա վերականգնել շնչառությունս։
- Ես նույն ուղղությամբ եմ գնում, - բայց որտեղի՞ց գիտես' ես ուր եմ գնում...Դու երևի սպասում ես պատասխանասի, բայց ես շատ զբաղված եմ իմ ներքին պայքարով. կարծես իմ մեջ մի քանի անձեր են ապրում և հիմա, ամեն մեկն իր կարծիքը գոռալով, ներսումս իսկական խառնաշփոթ են ստեղծել։ Մեկը ցնծում է երջանկությունից, մյուսը շփոթված ու ամոթխած է, երրորդն այդպես էլ չի կարողանում հասկանալ' ինչու՞ դու հանկարծ որոշեցիր ճանապարհել մի մարդու, ում նախկինում ընդհանրապես չէիր նկատում։
Հասկանալով, որ այս տարօրինակ աղջկա հետ խոսել այլևս չի ստացվի' ամբողջ ճանապարհին լուռ քայլում ես կողքովս։ Երբեմն թվում է, որ ինձ ես նայում, սակայն ամենայն հավանականությամբ դա պարզապես իմ հիվանդ երևակայությունն է։ Հրաժեշտ ենք տալիս արագ, բանալ նախադասություններով, ինձ մի պահ թվում է, որ էլի ինչ-որ բան ես ուզում ասել, բայց այդպես էլ չես ասում։ Երևի դա ինձ պարզապես թվում է։ Միայն մի քանի րոպե անց, երբ բավականաչափ հեռու եմ լինում, համարձակվում եմ շրջվել' վերջին անգամ քեզ նայելու և ապշում եմ' տեսնելով, որ գնում ես ետ' համալսարանի կողմ։ Ինչու՞ ստեցիր...

Մինի ֆանֆիկներWhere stories live. Discover now