ՄԱՍ 3

6 0 0
                                    

Գյուղական բանուկ փողոցով մի ծերունի էր շփոթված քայլում։ Անցորդներին կանգնեցնում էր, հարցեր էր տալիս, սակայն բավարարող պատասխան չստանալուց հետո կրկին մտախոհ շարունակում էր իր հարցուփորձը։ 

-Ո՞ւր կորավ Արփիս․․․

Այնուհետև ինչ-որ բան հիշեց, որոշեց աջ կողմով գնա, դեպի գետը։ Երբ իջավ գետի մոտ, ափի մոտ նկատեց իր թոռնուհուն, որը խոժոռված գետի հունին էր հետևում։

-Արփի,-բարձր գոռաց ծերուկը։

Աղջիկը չէր արձագանքում։ Նա նորից բղավեց, ավելի բարձր։ Արփին հանկարծակիի եկավ ու զարմացած նայեց պապին։

-Ինչո՞ւ ես գոռում, կողքիդ եմ, չէ՞։

-Ո՞ւր է, թե կողքիս ես։ Մեռա քեզ ման գալով, որտե՞ղ էիր։ 

-2 զբոսաշրջիկի էի օգնում, մոլորվել էին։

-Իսկ հետո ինչո՞ւ միանգամից տուն չեկար։

-Պապ, մի քիչ ման եկա։ Վատ բան եմ արե՞լ։

-Գոնե զգուշացրու, գիտես՝ անհանգստանում եմ։

-Լավ, լավ։ Կներես։

Պապը էլի ինչ-որ բան ուզում էր ասել, բայց զսպեց իրեն։ Դրա փոխարեն հայացքն ուղղեց դեպի գետը։

-Ազատն այսօր վարարել է։

Աղջիկը ոչինչ չպատասխանեց, վեր կացավ ու շարժվեց դեպի հիմնական փողոցը։ Պապը հետևեց նրան։

-Գնանք տուն, խառը օր էր,-ասաց Արփին։ Պապ ու թոռ անհետացան մարդկանց խմբում։

Արփիի տունը բավականին լավ տեսք ուներ, պապի ձեռքից ամեն ինչ գալիս էր։ Այն խնամված էր թե՛ դրսից, թե՛ ներսից։ Բակում շատ սպիտակ ծաղիկներ էին աճում, երևում է՝ ծաղկանոցը լավ էին խնամում։ Տունը 2 ննջասենյակ ուներ, մեծ ընդհանուր սենյակ, միջին չափերի խոհանոց և միջանցք։ Բնակիչները հանեցին հողաթափերը և միանգամից խոհանոց ուղևորվեցին։ 

-Նստիր, հիմա ճաշը տաքացնեմ։

-Տաքացնել պետք չի, այդպես կուտեմ, շատ շոգ է դրսում։ Արևը վառում է,-ասաց պապը և հայացք գցեց աղջկա վրա։ Արփին մտածկոտ էր, կարծես նրա հետ տանը չլիներ։ Դա հատկապես զգացվեց այն ժամանակ, երբ աղջիկն ապուրով լի կաթսան դրեց գազօջախին։

Պապը մոտեցավ նրան, ձեռքը դրեց նրա ուսին ու հանգիստ ասաց․ «Արփի, քեզ լավ չես զգո՞ւմ»։

Արփին կարծես քնից հենց նոր, անակնկալ արթնացած լիներ։

-Գլուխս է ցավում, պապ։ Ես գնամ մի քիչ պառկեմ,-ասաց նա ու գնաց իր սենյակ։ 

Պապը անջատեց գազօջախը և մտահոգված նրան նայեց։ Երբ Արփին անհետացավ դռան հետևում, պապը մի ափսե հանեց, իրեն ապուր լցրեց ու սկսեց ճաշել։

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 11, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Հայկական դիացարանը․ լույսն ընկավWhere stories live. Discover now