ՄԱՍ 2

11 0 0
                                    

Աստվածների կեցավայրը, Բառիդը, հավիտենական քաղաք է։ Բյուրեղի նման մաքրամաքուր գետեր են հոսում Բառիդը շրջապատող սարերից, հետո կենտրոնում միավորվում մի մեծ ավազանի մեջ, որից ջուրը ուղղորդվում է դեպի ահռելի ծառերը, ինչից  էլ սնուցվում են դրանք։

Արան, Նարը և Բարշամը մի այնպիսի գեղեցիկ բնություն էին ստեղծել, որ դրանով չհիանալը անհնար էր։ Նրանցից յուրաքանչյուրը իր կողմից այս աներևակայելի աշխարհի ստեղծման մեջ կարևոր դեր ունեին։

Արան հավերժ գարուն էր հաստատել Բառիդում, հավերժ ծաղկ, հավերժ փթիթ։ Մարգերը, թփերը, ծառերը մուգ ու հագեցած կանաչ գույնի էին։ Կային առանձին ծաղիկների մարգեր։ Դրանց ցողունները լուսավորվում էին, երբ ծաղիկը ջուր էր խմում։ Կոկոնները այնքան գեղեցիկ գույներ ունեին, որոշները արծաթագույն էին, որոշները՝ ոսկեգույն։ Դրանց մեջ արտացոլվում էր Բառիդի ամբողջ գեղեցկությունը։ Քչերը գիտեն, բայց Արան նաև կենդանական աշխարհի հովանավորն էր։ Նա Բառիդում իր 2 կատուների հետ էր զբոսնում։ Կատու ասելով նկատի պետք է ունենանք 2 հրեշավոր թվացող վագրերի, որոնց սև երկար թևերը կարող էին յուրաքանչյուրին սպանել, անգամ որոշ աստվածների լուսավորել (ոչնչացնել)։ Բառիդում շատ կենդանիներ կային, սակայն հավերժներից ոչ բոլորն էին դրանց հետ լեզու գտնում։

Նարը, ջրի, ծովի և անձրևի աստվածուհին այն եզակիներից էր, ով կենդանի ուներ, մի մեծ կանաչ վիշապօձ։ Այս ջրային  կենդանին այնքան ուժեղ կարող էր թքել, որ ոչ բոլորը կարողան էին դիմակայել ջրի նման ճնշման։ Նարը նրան շատ էր սիրում, նույնիսկ որոշ աստվածներից ավելի շատ։ Վիշապօձը նրա նկատմամբ նույնպիսի հավատարմություն էր տածում։ Նրա չափերը կարող էին հասնել հազարավոր մետրերի։ Նա սիրում էր Բառիդը շրջապատող 2 սարերի վրա փռվել, հաճախ օգնում էր իր տիրուհուն ստորգետնյա ջրանցքներ փորել։ Նարը կարգավորում էր բոլոր ջրային հոսքերը, բոլոր լճերը, գլխավոր ավազանը, միակ ծովը ու Բառիդը շրջապատող անծայրածիր օվկիանոսը։ Երբ Նարը տխուր էր, երկնքից միշտ անձրև էր թափվում։ Եթե Նարի ստեղծած անձրևը միայն Բառիդում էր լինում, ապա Բարշամի ստեղծած եղանակը տարածվում էր Երկրի վրա։

Բարշամին աստվածներին ամենալռակյացն ու ինքնամփոփն էր։ Նա գրեթե չէր երևում նրանց աչքին։ Առանձնանում էր ու իրեն բաժին հասած գործը անում, նա երկնքի և եղանակի աստվածն էր։ Բարշամիի մասին միայն մի բան է հայտնի, նա տանել չէր կարողանում Վահագնին, ռազմի, քաջության, հաղթանակի աստծուն։ Նրանց հակամարտության պատմությունը բոլորին էր հայտնի։ Բարշամին ոչ  մեկին չէր այցելում, բացառիկ դեպքերում էր խոսում ու միայն Արամազդի կանչին էր արձագանքում։ Չնայած դրամ՝ Արան հաճախ էր նրա մոտ գնում։ Գնում էր, նստում ու պատմում նրան տիեզերքում տեղի ունեցողի մասին։ Բարշամին նրան չէր պատասխանում, հարցեր չէր տալիս, միայն լսում էր։ Արային էլ ժամանակ առ ժամանակ հենց նման մեկն էր պետք։ Մանավանդ հիմա, երբ Հայրը արգելել էր նրան այցելել ընկերոջը։

Հայկական դիացարանը․ լույսն ընկավМесто, где живут истории. Откройте их для себя