«Հայկական դիացարանը․ լույսն ընկավ» վեպը պատմում է զրահադաշտական Հայաստանի մասին։ Աստվածները, նրանց որդիները, դուստրերը և աստվածալույս այլ արարածներ ապրում են մերօրյա Հայաստանում։ Գլխավոր հերոսը Միհրն է, Արամազդի որդին։ Միհրը աստվածներից ամենամոտն է մարդկանց աշխարհին, հաճախ է իջնում իր երկնային նստավայրը, Գառնիի տաճար։ Նա սիրում է մարդկանց, նրանց անկանխատեսելի ու առեղծվածային էությունը։ Աստվածներին ոչ ոք չի տեսնում, երբ նրանք քայլում են Երկրի վրայով, սակայն Միհրի հետ տարօրինակ մի բան է կատարվում։ Նրան սկսում է տեսնել մի մահկանացու։