Translation Games: Armenian

18 7 2
                                    

Համագումարը

Հեղինակ՝ FoolsErrand

Թարգմանիչ՝  Melaniesargsian 



Հավաքված Աստվածների վրա սպասողական լռություն իջավ, երբ մի փայլուն Էակ օդից հայտնվեց։

«Միգուցե ինչ-որ մեկը կցանկանա՞ մի երկու բառ ասել»,- հարցրեց Էակը մեծական տոնով։

Աստվածները երկարաճիտ կոշիկներ չեն կրում, բայց եթե կրեին, բոլորն էլ ներքև՝ այդ ուղղությամբ կնայեին։

«Եկե՛ք սկսենք»,- շարունակեց Էակը դյուրագրգիռ ձևով՝ խախտելով անհարմար լռությունը։

Եթերային Էակը ձգվեց դեպի տիեզերք ու փխրուն ջիլի պես պտտվեց մի աստղի շուրջը, որը հայտնի է որպես Արև։ Էակը կանգ առավ դրամատիկ էֆեկտ ապահովելու համար, իսկ հետո մեծացավ ու մարեց այն։

Աստվածները թեթևացած շունչ քաշեցին։

Էակը քմծիծաղով շշնջաց․ «Վերջապե՜ս՝ մի փոքր հանգստություն»։ 

Tevun-Krus #97 - International VI: PeaceKde žijí příběhy. Začni objevovat