10

218 13 16
                                    

Որոշ ժամանակ անց, երբ արդեն սուրճը պատրաստ է, նա դա դնում է սկուտեղին ու արդեն պատրաստվում է դուրս գալ, երբ թիկունքից նրան գրկում են օտար ձեռքերը։
Նման բաները կարող են վախեցնել ցանկացած անձնավորության, բայց ոչ Այշային։ Նա լավ գիտի, թե ում են պատկանում այդ ձեռքերը, ավելին, նա  կտրուկ շրջվում ու հետ է հրում տղային.

-Ինչպես ես համարձկավում, մենք մեր տանն ենք գրողը տանի,֊կիսաշշուկով, կիսաբարկանալով սաստում է նրան Այշան։

Վոնհոյի դեմքը հիմա արտահայտում է մի քանի զգացմունք միանգամից։ Բայց եթե կոնկրետացնելու լինենք նա առավել շատ ցանկությամբ է լցված աղջկա հանդեպ։

Նրա լկտի հայացքը մանրամասն զննում է աղջկա մարմնի առանձին մասնիկները։ Իսկ Այշան կարմրած ու կատաղած շարունակում է նայել նրա դեմքին.

-Ես ուղղակի ուզում էի գրկել, ոչ ավելին,֊ ցածրաձայն շշնջում է Վոնհոն։

-Չեմ կարծում, որ հարմար տեղ ես գտել դրա համար, դու ինձ ասա՛, որտեղից ես ճանաչում եղբորս։

-Ախ՜ Ջուհոնին, ես անգամ չգիտեյի, որ նա քո եղբայրն է, բայց հիմա արդեն իմացա, այնպես որ հիմա ընտանիքիդ հետ իմ կապերը կամրապնդվեն։

Այշան ուղղակի չի հավատում ականջներին, ամեն դեպքում տղայի ասածի մեջ մի փոքր ճշմարտություն կա, դա է պատճառը, որ այդ պահին աղջիկը ընկնում է մտորումների մեջ ու չի նկատում ինչպես է Ջուհոնը մտնում խոհանոց։

Հիմա ստեղծվել է անհրմար իրավիճակ։ Երեք անձ նայում են իրար դեմքի ու ոչ ոք չի համարձակվում խոսել առաջինը։ Այս լռությունը կոտրում է նրանց մոր ձայնը։ Միան այդ պահին խոհանոց է մտնում, իսկ նրա թիկունքում կանգնած է Օնդան։

Կարծում եմ ընթերցողների մեծ մասը լավ են պատկերացնում, թե հիմա Օնդան ինչ մեծ զարմանքի մեջ է։

-Այշա՜ հյուր ունես, սիրելիս,֊ դիմում է նրբորեն նրան իր մայրը։

-Մայրիկ՜ քեզ որքան եմ ասել, որ նա այս տանը հյուր չէ, այլ ընտանիքի անդամ,֊ անհարմար ժպիտով փոխում է խոսակցությունը Այշան ու բռնելով Օնդայի ձեռքից արդեն պատրաստվում է դուրս գալ խոհանոցից, երբ նրան դարձյալ կանգնեցնում է մոր ձայնը.

-Այշա՜ քիչ հետո մենք հյուր ենք ունենալու, այնպես որ ամեն բան արա, որ Օնդան ընթրիքին մնա։

Միանշանակ պարզ է, թե ով է հյուրը։ Դա Միայի ընտրյալն է, նա ինչպես գրեթե ամեն օր, այնպես էլ այսօր այցելելու է այս ընտանիքին, առավել մոտ ծանոթանալու տան յուրաքանչյուր անդամի հետ։

Ջուհոնը բնականբար բոլորի ներկայությամբ մնալու առաջարկ է անում Վոնհոյին։ Սա այն սպասված հնարավորությունն է, որն էլ հենց ակնկալում  էր տղան։ Նրա չարախինդ հայացքը զննում է Այշայի շշմած արձագանքը։ Ինչպես կարելի է այսքան պատահականությունների մեջ ընկնել մտածում է նա։

👿Ընտրություն😈Where stories live. Discover now