3

281 13 7
                                    

Մեքենան մեծ արագությամբ սլանում է ու շուտով կանգ առնում շքեղ առանձնատան դիմաց, նրա միջից ինջնում է կատաղած երիտասարդն ու արագ քայլերով մտնում առանձնատուն։

Շքամուտքի մոտ նրան են դիմավորում տան աղախինները՝ հարգալից խոնարհվելով։

Նա նույնիսկ չի նայում շուրջն ու կատաղած ներս է մտնում։

Շքեղ հյուրասենյակում նստած են նրա ծնողները, իսկ նրանց դիմաց Սուջինը։

-Որդիս, դու բավական ուշացար, որևէ՞ բան է պատահել,-միանգամից վեր է կենում մայրը։

-Մայրի՛կ, հայրի՛կ, ներեցեք, բայց ես ուզում եմ առանձին խոսել Սուջինի հետ։

-Տղա նախ առաջ արի՛, ու նստի՛ր մեզ հետ, որովհետև մենք քիչ առաջ ձեր նշանադրության հարցն էինք քննարկում,- դիտողություն է անում հայրը։

-Ի՞նչ, ի՞նչ նշանադրություն։

-Տղաս քո և Սուջինի, դուք հո չե՞ք պատրաստվում հավերժ ընկերություն անել,-խոսում է մայրը։

Վոնհոն այս ողջ ընթացքում նայում է Սուջինի երեսին ու նկատում, թե որքան բավարարված է զգում աղջիկն իրեն այս պահին։ Վոնհոն միանշանակ հասկանում է, որ սա Սուջինի ձեռքի գործն է, բայց հիմա պետք է մտածել, ինչպես դուրս գալ այս փակուղուց։

-Ներեցե՛ք իհարկե, որ այսպես եմ ասում, բայց կարծում եմ օրվա ընտրությունը պետք է մեզ վրա թողնեք,- չարախինդ ժպտում է Վոնհոն,- իսկ հիմա թույլ տվեք քննարկել այդ հարցը առանձին։

Սա ասելով նա արագ մոտենում է աղջկան ու բռնելով նրա ձեռքը տանում է իր սենյակ նույնպիսի արագությամբ։

***

Այշան ու Օնդան ներս են մտնում ու փակում մուտքի դուռը։ Օնդայի բնակարանն այնքան էլ մեծ չէ, հարմար ու փոքրիկ մի տուն է, որտեղ ինչպես արդեն նշել եմ նա մենակ է ապրում։

Այշան միանգամից խոհանոց է գնում ու նախ հանգստացնող գտնելով խմում է այն։ Հետո նրա է մոտենում Օնդան ու նստում դիմացը։

-Դու իրավունք ունես չվստահել ինձ, բայց ես կուզենայի իմանալ ի՞նչ կատարվեց, ես տեսա, թե ինչպես այդ տխմարը եկավ քո ետևից։

-Օնդա,-սկսում է հանդարտ խոսել աղջիկը,-մենք համբուրվել ենք։

-Ի՞նչ։

-Այո ու ամենավատը դա չէ, ամենավատն այն է, որ ես կարծես սիրահարվել եմ։

-Բայց նա......

-Գիտե՛մ, ընկերուհի ունի, բայց ես չե՛մ կարողանում մտքիցս հանել նրան, հասկանում ես, ես դա թույլ տվեցի, իմ մարմինը դրականորեն արձագանքեց դրան, ես նրան չհրեցի ու հիմա եմ հասկանում, որ հաստատ սիրահարվել եմ։

👿Ընտրություն😈Kde žijí příběhy. Začni objevovat