6

244 16 20
                                    

Օնդան հավասար կարդալով նամակը բռնում է նրա ձեռքն ու փորձում  խանգարել, որ բաց չանի։ Բայց անօգուտ, աղջիկն առաջ է գնում դռանն ու բաց անում այն։

Երկուսն էլ ողջ ուշադրությամբ կենտրոնանում են բաց դռան կողմը։ Բայց ոչ ոք չկա, դռան առաջ դրված է մի փաթեթ։ Օնդան արագ առաջ է գալիս վերցնում է փաթեթն ու հնարավորինս արագ կողպում դուռը նորից.

-Եթե Ջուհոնն իմանա այս մասին մեզ ոչ ոք չի փրկի նրա ձեռքից։

-Տո՛ւր տեսնեմ ի՞նչ է նրա մեջ։

Աղջիկները բաց են անում այն ու դրա մեջ գտնում տարբեր տեսակի թանկարժեք քաղցրավենիքներ։ Երկուսն էլ զարմացած զննում են այդ ամենն ու իրար նայում.

-Այստեղ երկտող կա,֊շրջվում է դեպի ընկերուհին Այշան։

-Կարդա՛։

<Այս բոլոր քաղցրավենիքները ոչինչ են քո քաղցրության դիմաց, ես սիրում եմ քեզ>
Վոնհո

-Նա որոշել է այսպես քեզ խոստովանություն անե՞լ։

-Սա առաջին անգամն է, երբ նա ասում է դա, նախկինում չի ասել, որ սիրում է ինձ։

-Ու դու այնքան միամիտ ես, որ հավատում ե՞ս նրան։

-Այո՛, իսկ ի՞նչ կա դրանում չհավատալու Օնդա, միթե՞ ես արժանի չեմ սիրու։

-Ես դա նկատի չունե՛մ, բա՛ց արա աչքերդ Այշա՜, նա ընկերուհի ունի, ի՞նչպես կարող ես հավատալ նրան, հարուստները սիրում են ծաղրել իրենցից ֆինանսապես ցածր խավի մարդկանց, ես վստահ եմ, որ այս ամենը խաղ է։

-Օնդա՛ այդ բառերը վիրավորում են ինձ,֊ շշնջում է աղջիկը։

-Ների՛ր, որ այդպես եմ ասում, բայց ես նրան չեմ վստահում։

-Բայց գոնե կարող ես ինձ վստահել չէ՞։

-Դու խճճվել ես, ուշքի արի՛, ի՞նչ է կատարվում քեզ հետ։

Այշան աչքերը հառում է ուղիղ ընկերուհու դեմքին ու նայում  առանց պատասխանելու.

-Կարծում եմ մեր քնելու ժամանակն է արդեն,֊գլուխն իջեցնում է Այշան ու դանդաղ վեր է կենում տեղից, աչքերի մեջ մի փոքր վիրավորանք կա։

Օնդան ուզում է էլի մի բան ասել, բայց այդ պահին զանգում է աղջկա հեռախոսը։ Այշան վերցնում է այն ու գնում իր սենյակ։

Խորհուրդներ տալն իհարկե հիանալի է, մանավանդ պետքական խորհուրդներ։ Բայց, երբ դիմացինը չի ուզում ընդունել դա, նշանակում է ձեր խորհուրդները անպետք են, պարզապես մարդիկ հավատում են նրան ինչին իրենք են ուզում։ Հատկապես, երբ սիրահարված են։

👿Ընտրություն😈Where stories live. Discover now