5

239 13 9
                                    

Կորեայում երիտասարդների համար իրական օրը սկսվում է գիշերը 22։00ից հետո։ Ակումբներում ու բարերում կարելի է տեսնել երաժշտության ձայնի տակ ռիթմիկ պարող երիտասարդների, ովքեր չարաշահել են ալկոհոլի քանակությունն ու կորցրել իրենց։

Այս խառնաշփոթ աղմուկի մեջ հանդարտ նստած սոջու է խմում Վոնհոն։ Նրա շուրջ նստած են իր հարուստ ընկերները, ովքեր միշտ են այստեղ ընկերակցում նրան։

Հանկարծ նրա աչքի առաջ են հայտնվում երկու աղջիկներ, ովքեր փորձում են ճեղքել ամբոխն ու դուրս գալ։ Օնդան գնում է առջևից, իսկ Այշան նրա ետևից։

Մի պահ միայն Օնդան շրջվում է, որպեսզի բռնի ընկերուհու ձեռքն ու նկատում, որ նա մենակ է։ Այշայի ձեռքից շատ պինդ բռնած ինչ֊որ մեկը քարշ է տալիս ակումբից դուրս։ Ետնամուտքից դուրս գալով  աղջիկը տեսնում է, որ դա Վոնհոն է։

Նա շրջվում է, որ ետ գնա, բայց երկու պինդ ձեռքեր բռնում են ուսերից ու ետ սեղմում մուտքի դռանը։

-Ի՞նչ ես անում,-նա նորից է ազատվելու փորձ անում։

Վոնհոն շատ կտրուկ սկսում է համբուրել նրան, այսպես պատին սեղմած.

-Դու ինձ խելքահան ես անում Այշա՜,֊ շշնջում է հնարավորինս մեղմ ու շնչելով աղջկա շուրթերին։

Հետո մի լավ համբուրելով շուրթերը վերջապես հետ է քաշվում թույլ տալով շնչել։

-Խելագարվել ե՞ս, մեզ կարող են տեսնել ու ընդհանրապես, ես քեզ արգելում եմ ինձ համբուրել, քանի խոստումդ չես կատարել։

-Դե լա՜վ սիրունս, դու էլ գիտես, որ ես նրան չեմ սիրում, նա իմ ծնողների ընտրությունն է, ոչ թե իմ։

-Այդ դեպքում բաժանվի՛ր նրանից, զուր հույսեր մի՛ տուր։

-Հասկացի՜ր փոքրիկս,֊բռնում է նրա այտերից Վոնհոն,֊ դա այնքան էլ հեշտ չէ, ուղղակի ինձ ժամանակ տո՛ւր առիթ գտնելու։

-Տալիս եմ քեզ մեկ շաբաթ ու ոչ մի ժամ ավելի, դու չպետք է շարունակես այդ հարաբերությունները, հակառակ դեպքում մեր մեջ ամեն բան կվերջանա՛։

-Խոստանում ե՜մ,֊ևս մեկ անգամ համբուրում է աղջկան ու բաց թողնում, որից հետո Այշան նույն ճանապարհով հետ է գնում ընկերուհու մոտ։

Որքա՞ն դատարկ կարող է լինել մի մարդու խոստումն, ով շուրջբոլորը ստում է բոլորին։ Ի՞նչ արժեք կարող է ունենալ նրա խոսքը, առավել ևս խոստումը։

Այշան չափազանց միամիտ է սա հասկանալու համար, և վերջապես, որպեսզի մենք հասկանանք, թե ո՞ւմ կարելի է վստահել, իսկ ում ոչ, պետք է գոնե մի անգամ ԽԱԲՎԱԾ ԼԻՆԵԼ։

👿Ընտրություն😈حيث تعيش القصص. اكتشف الآن