Գլուխ 2

293 15 15
                                    

Լյուսիի կողմից

-Բարև, հայրի՛կ- տուն մտնելով ասացի ես։
- Ողջույն, աղջի՛կս, ինչպե՞ս անցավ համալսարանում առաջին օրդ-, ասաց հայրս լայն ժպտալով ինձ։ Ես որոշեցի հայրիկիս չպատմել իմ ունեցած «դժբախտ» պատահարի մասին' հետևաբար ստիպված էի ստել։
- Հիանա՜լի։
- Նոր ծանոթներ ձեռք բերեցի՞ր։
- Իհարկե՜։ Դու այսօր աշխատանքի գնալո՞ւ ես։
- Այո՛, չնայած նրան, որ այսօր աշխատանքային օր չէ, սակայն ստիպված եմ։
- Ափսոս...
-Լյուսի՛, աղջիկս, խնդրում եմ մի տխրիր։ Դու ինքդ էլ լավ գիտես, որ ես մեր բարօրության համար եմ այդքան աշխատում։ Ես չեմ ցանկանում, որպեսզի դու էլ աշխատես' սովորելու հետ մեկտեղ։ Դու հիմա պետք է ուսմանդ վրա աշխատես։
-Պապ, մի սկսի՛ր, խնդրում եմ։ Ես չեմ կարող չաշխատել, խոստանում եմ հենց դրա կարիքն էլ չլինի դուրս կգամ աշխատանքից: Այսօր ժամը քանիսի՞ն ես աշխատանքի։
- Երեկոյան ժամը 18:00-ից' միչև առավոտյան ժամը 8-ը։
Հայրիկս գինեգործ է աշխատում, մի քանի հերթափոխով։ Այդ իսկ պատճառով էլ նրա աշխատանքային ժամերը կախված են տվյալ օրվանից։ Իսկ ես, խանութում եմ աշխատում' վաճառողուհի, սակայն երեկոյան ժամերին։ Այդ պատճառով էլ դասերին չի խանգարում։ Երկու օր տանն եմ լինում, երկու օր աշխատանքի։
-Լյուսի՛, ե՞րբ է մյուս ներկայացումդ ու որտե՞ղ։
- Երկու օրից, համալսարանի դահլիճում։ Ժամը 16։00-ին, եթե ազատ ժամանակ ունենաս, կարող ես գալ դիտել։
-Կփորձեմ, աղջիկս։
Երևի կհարցնեք ի՞նչ ներկայացում։ Ես պարբերաբար մոնոներկայացումներ եմ ունենում քաղաքի տարբեր վայրերում։ Սիրում եմ խաղալ բեմում։ Որոշել եմ դերասանի մասնագիտությունը' որպես երկրորդ մասնագիտություն ընտրել, առաջինը իրավաբանի մասնագիտությունն է։ Ու ինչպես հասկացաք մյուս ներկայացումս երկու օրից է։ Լավ է, որ այսօր տանն եմ, մի փոքր կպարապեմ տեքստի վրա։
-Լյուսի՛, արդեն իմ գնալու ժամանակն է։ Ես դուրս եմ գալիս տնից։
-Ցտեսությո՜ւն։
-Ցտեսությո՜ւն, աղջիկս- ասաց հայրիկս գրկելով ինձ և դուրս եկավ տնից։
Մի քանի ժամ է ինչ մենակ եմ։ Ոչ մի կերպ չեմ կարողանում կենտրոնանալ ներկայացման տեքստի վրա ու նորմալ պարապել, չհասցրի նույնիսկ նկատել, թե ինչպես մթնեց։ Երևի ճիշտ կլինի մի քիչ հանգստանամ ու ինչ որ բան ուտեմ։ Սիրում եմ ինձ ժամանակ առ ժամանակ պարգևատրել քաղցրավենիքով, առանց կազմվածքիս մասին մտածելու։ Հեռու եմ սպորտային կազմվածք ունենալուց, սակայն ինձ գեր հաստատ չես անվանի։ Որոշեցի գնալ խանութ ու այնտեղից խմորեղեն գնել, սուրճի սեղանին դնելու համար։ Լուծվող սուրճն իմ թուլությունն է։ Սուրճի համը, բույրը...։ Իմ կարծիքով ամեն շագանակագույն զանգված չէ, որ կարելի է սուրճ համարել։ Ամեն երեկո սուրճ խմելու «արարողություն» կազմակերպելը դարձել է սովորություն։ Գիտեմ, գիտեմ, որ սուրճը խմում են առավոտյան, «թարմանալու» համար, բայց դե ինչպես ասում են' ամեն մարդ իր տարօրինակություններն ունի։ Վերջ, արդեն պատրաստ եմ, տնից դուրս գալու ժամանակն է։ Խանութը այդքան էլ հեռու չի գտնվում տնից։ Երկու փողոց այն կողմ է։ Արդեն խանութում եմ' այն խանութում, որտեղ աշխատում եմ.
- Բարի երեկո՜, տիկին Ռոջեր- ասացի ես, 40 անց կնոջը, ում դեմքին լայն ժպիտ հայտնվեց իմ ներս մտնելուց հետո։ Այս կինն ինձ շատ է սիրում։ Սիրում է նաև շատ խորհուրդներ տալ, աշխատանքի վայրում, երբ հաճախորդ չի լինում' սիրում եմ զրուցել տիկին Ռոջերի հետ։
- Բարև, Լյուսի։ Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։
- Եկել եմ քաղցրավենիք գնելու։ Ի՞նչ խորհուրդ կտաք։
- Քո սիրած թխվածքաբլիթներից ունեմ։
- Հիանալի է։
- Հաջողակ ես։
- Գիտեմ- ժպտալով ասացի ես։ Տիկին Ռոջերը մի քանի կտոր իմ սիրած թխվածքից դրեց տուփի մեջ ու  տվեց ինձ։ Սիրում եմ այս շոկոլադապատ թխվածքները- ինձ շոկոլադե սալիկ էլ տվեք, խնդրում եմ։
- Հիմա, աղջիկս- ասաց տիկին Ռոջերը ու իմ վճարելուց հետո, շոկոլադե սալիկը նույնպես տվեց ինձ։
- Ցտեսությո՜ւն։
- Ցտեսությո՜ւն, տիկին Ռոջեր- ասացի ես դ ուուրս եկա խանութից և քայլեցի դեպի մեր բնակարան։ Խանութից դուրս էի եկել և հեռացել էի արդեն, երբ տեսա, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ' ծեծում ինչ որ մեկին։ Այդ տղան էլ համարյա ընկել էր գետնին և ցավից կծկվել։ Նա ձայն չէր հանում, ոչինչ չէր ասում, բայց երևում է,որ նրա համար ցավոտ է։ Հանկարծ մի պահ նա բարձրացրեց իր գլուխը։ Այդ սև աչքերը...։ Ես դրանք ոչ մեկի աչքերի հետ չեմ շփոթի։ Դրանք Սմիթի աչքերն են։ Ես անկարողությունից և վախից դրդված վազեցի տուն ու դուռը ամուր կողպեցի։ Մտա տուն թխվածքաբլիթները դրեցի սեղանին։ Անհանգիստ եմ... տեղս չեմ գտնում։ Հյուրասենյակի մի ծայրից մյուսն եմ գնում' անճարությունից։ Ախր, չպետք է նրան այդպես անօգնական թողնեի ու վազեի իմ տաքուկ անկյունը։ Չպետք է նրա հետ այդպես վարվեի, բայց ի՞նչ անեի, հաստատ կռվին չէի կարող խառնվել։ Իսկ եթե գնամ ու այս անգամ օգնե՞մ։ Չէ, վախենում եմ գնալ, բայց խիղճս ու մեջիս մարդ տեսակն էլ թույլ չեն տալիս հանգիստ շարունակել սուրճի «արարողությունս»։ Կգնամ ու կօգնեմ։ Կամ էլ կմնամ այստեղ.
- Ինչո՞ւ եմ անհանգստանում այդ ինքնավստահ «կենդանու» համար, տեղն է իրեն թող այդպես էլ մնա-, արդեն ինքս ինձ հետ եմ սկսել զրուցել։ Մտածիր Լյուսի, մտածիր։ Վերջ։ Կօգնեմ նրան, կօգնեմ։ Չեմ կարող այդպես թողնել, ես ինձ լավ եմ ճանաչում, հետո ամբողջ գիշեր պետք է տանջվեմ։ Ինքս էլ չհասկացա, թե ինչպես հասա դռան մոտ ու կամաց սկսեցի բացել դուռը։ Ես կօգնեմ նրան, ես չեմ կարող այդպես թողնել։
- Չեմ կարող- բարձր ասացի ես ու դուրս եկա տնից' գնալով դեպի Սմիթը։ Նա դեռ այնտեղ է, փողոցում ընկած, իսկ այդ երիտասարդները նրան ինչ-որ բան են ասում.
- Չմոտենա՛ս- ասաց Սմիթը տեսնելով, որ ես արդեն շատ եմ նրանց մոտեցել։
- Դու ո՞վ ես- ասաց այդ երիտասարդներից մեկը, իսկ մնացածը շրջվեցին դեպի ինձ։
- Հեյ, հիմարներ։ Լավ կանեիք այստեղից արդեն գնացած լինեիք։
-Այդ ինչո՞ւ։
- Որովհետև' եթե հենց հիմա դուք այստեղից չգնաք և չխախտեք իմ ազատ շնչելու իրավունքը, ես կզանգեմ իմ հայրիկին, ով այս պահին ոստիկանությունում հերթափոխում է, նա շա՜տ ուրախ կլինի ձեզ հարցաքննել և մի քանի տարով էլ խուլիգանության համար բանտ ուղարկել- կեցցես Լյուսի, այ այդպես։ Միայն այդ հիմարների դեմքը տեսնեիք, երբ ոստիկանության անուն լսեցին ու պետք է տեսնեիք, թե ինչ արագությամբ նրանք ազատեցին տարածքը:
- Կարիք չկար ինձ օգնելու, ես ինքս էլ կարող էի լուծել իմ խնդիրները- ասաց Սմիթը, Աստված իմ ինչքան ինքնավստահ է այս տղան։
- Տեսնում եմ, ինչպես ես գետինը համբուրում, Սմիթ։
- Կրիստիան։ Իմ անունը Կրիստիան է, Լյուսի- հետաքրքիր է, այդ որտեղի՞ց գիտի իմ անունը, իմ հիշելով'ես նրան իմ անունը չեմ ասել, բայց հիմա դրա ժամանակը չէ։
- Կարո՞ղ ես վեր կենալ ու քայլել։
- Իհարկե - ասաց մեր «ինքնավստահը» և երբ փորձեց վեր կենալ, նրա ոտքն ոլորվեց ու նա նորից ընկավ գետնին։
- Տեսնում եմ- ասացի ես քմծիծաղ տալով ու փորձեցի օգնել նրան։ Թե ինչո՞ւ եմ այս ամենն անում։ Դրա փոխարեն հանգիստ սուրճս կխմեի' տանը, բազմոցի փափուկ անկյունում նստած, բայց ոչ մեծն Լյուսիի խիղճը դա թույլ չտվեց։ Զարմանում եմ մեկ մեկ ինքս ինձ վրա։ Մի քանի վայրկյան մտածելուց հետո Կրիստիանը «ընդունեց» իմ օգնությունն ու ոտքի կանգնեց։ Երևի արդեն ճիշտ կլինի գնամ, բայց իմ գնալու մասին պատկերացումներս իսկույն հօդս ցնդեցին' երբ ես փորձեցի բաց թողնել Կրիստիանին։ Նա սկսեց օրորվել, իսկ ես չէի կարող նրան այդպես թողնել։ Նրան  նորից բռնելուց հետո հասկացա, որ նրա դեմքը համարյա ամբողջությամբ արյան մեջ է։ Կրիստիանի շրթունքներից, ճակատի ձախ քունքից, աչքի տակի մի փոքր հատվածից արյուն էր հոսում- Արի՛ իմ տունը մոտերքում է, գնանք վերքերդ մաշկեմ ու կգնաս այստեղից։
Կրիստիանը գլխով համաձայնության նշան արեց ու մենք գնացինք իմ տուն։ Պետք է խոստովանեմ, որ նա շատ ծանր էր, մի քանի անգամ փորձեց ամբողջ քաշով ընկնել վրաս, սակայն հասկացավ, որ այդպես համ ես կընկնեմ' համ էլ ինքը։ Այդ պատճառով էլ ստիպված եղավ դիմանալ ցավին և գոնե միչև տուն հասնել։ Հասանք տուն ու մտանք հյուրասենյակ.
- Այստեղ նստի՛ր, հիմա կգամ։
- Լավ- ասաց նա, իսկ ես գնացի դեղերի տուփը բերելու։
Նստեցի Կրիստիանի դիմաց ու շատ զգույշ սկսեցի մշակել նրա վերքերը։ Սկզբում ջրածնի պերօքսիդ (перекись) լցրեցի վերքերի վրա, այնուհետև մաքրեցի արյունը։ Կրիստիանը սկսեց ցածր տնքալ, երբ արդեն վերջացնում էի ունքի վերևի հատվածում վերքի մշակելը.
-Մի փոքր էլ դիմացի՛ր ցավին, հիմա կվերջացնեմ։
- Չի ցավում- կոպիտ ասաց նա։
- Իհարկե, հավատում եմ։
- Իրոք չի ցավում- փորձեց ստել, բայց դա իր մոտ իհարկե չստացվեց։ Իր աչքերից է երևում, որ նա ստում է։ Ինչպես ասում են աչքերը հոգու հայելին են։ Արդեն վերջացրեցի մշակելը։ Վեր կացա ու հավաքեցի դեղերը տուփի մեջ, որպեսզի դրանք նորից իր տեղում դնեմ։ Կրիստիանը հենվեց բազմոցին, իսկ ես վերցրեցի դեղորայքի տուփն ու տարա տեղը դնելու։ Հյուրասենյակ վերադառնալուց հետո տեսա Կրիստիանին' փակ աչքերով։ Նա քնեց ի՞նչ է։ Մոտս աննկարագրելի ցանկություն առաջացավ դիպչելու Կրիստիանի քնած դեմքին ու ձեռքս ակամայից սկսեց ձգվել դեպի նա։ Այս ի՞նչ ես անում  Լյուսի։ Հասկանալով, թե ինչ եմ անում, ավելի կոնկրետ չհասկանալով, ձեռքս նորից հետ տարա։ Ա՜, ինչպես էի մոռացել։ Պետք է պարապեմ, ախր ներկայացումը երկու օրից է, հետո պարապելու ժամանակ չի լինի։ Համալսարան, հետո աշխատանքի: Մի հայացք էլ գցեցի Կրիստիանի վրա ու որոշեցի։ Ավելի լավ, թող նա այստեղ մի փոքր հանգստանա, հետո կգնա' ես էլ կպարապեմ, մի քիչ կաշխատեմ տեքստի վրա։ Հիանա՜լի է։ Գնացի իմ սենյակ։ Սենյակի մեջտեղում դրված աթոռը մի կողմ տարա, հետո ցածր երաժտություն միացրի ու աչքերս փակելով սկսեցի արտասանել, չէ ավելի կոնկրետ խաղալ տեքստը, փորձելով զգալ ամեն վայրկյանը.

Մահվան էլեգիա կամ կապրե՞ս հանուն ինձ․․․Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin