***

298 24 16
                                    

Ներսում Մաքսն էր։Ես միանգամից գրկեցի նրան ու սկսեցի լաց լինել։
-Մի լացիր ,լսում ես ամեն ինչ լավ է լինելու։
-Ոչինչ էլ լավ չի լինելու։
-Թինա ես քեզ մի բան պետք է պատմեմ։ Այն այլևս չեմ կարողանում թաքցնել։
-Ասա։
Այդ պահին դուռը բաց արեց Դիքսոնը։Չեմ հասկանում նա իրեն չափազանց տարօրնակ է պահում։
-Թինա Վուիլյամս խնդրեմ դուրս եկեք ։-Նա վախեցած էր ։Ես դուրս եկա իսկ նա մնաց ներսում ։Ինձ տարան նորից իմ ճնշող բանտախուցը ,որին ես հարմարվել էի։
Հեղինակի կողմից
Թինան դուրս եկավ,իսկ Դիքսոնը մնաց։ Նա նստեց Մաքսի դիմաց ։Երկար լռությունից հետո նա վերջապես խոսեց։
-Չասես նրան երբեք ճշմարտությունը։
-Ինչ՞ ։
-Ես գիտեմ ամեն ինչ։Բայց եթե դու նրան ասացիր ոչինչ չի փոխվի ։Միայն նա կսկսի ատել ձեզ ,իսկ այսպես թե այնպես նրան են մեղադրելու ,քանի որ ապացույցներ կան։Նրա վերքին աղ մի ավելացրու։
-Իսկ ի՞նչ կլինի նրա հետ։
-Ես արդեն անում եմ ամեն ինչ ։
Մաքսը ապշած էր ինչպես է այդ հասարակ քննիչը իմացել ամբողջ ճշմարտությունը ։Տուն գնալու ճանապարհին նա միայն մտածում էր Թինայի մասին ։Ախր նա էլ էր սիրահարվել այդ դժբախտ ,խեղճ աղջկան ։ Ինչու չէ նաև նա խղճում էր։Երբ հասավ տուն չէր կարողանում ներս մտնել ։Դիքսոնը նրան մինչ դուրս գալը ասաց《անհետացեք նրա կյանքից ,դուք նրան ցավ ու դժբախտություն եք բերում》։Ինչ անել ։Պատմել նրանց թե ոչ ։Իսկ ու՞ր է Լյուսին։Դե իհարկե նա Դենից ստացավ գումարը և անհետացավ ։Ամեն ինչ եղավ Դենի պլանավորածի նման ։Իսկ Մաքսը ախր նա սիրում էր Թինային ինչպե՞ս գնար։Բայց չէ որ հենց Մաքսն էր պատահմամբ կրակել Թինայի վրա։
Մաքսը ներս մտավ, տեսավ Դենին ով տոնում էր իր հաղթանակը ։Մաքսը սա տեսնելով հարձակվում է նրա վրա և հարվածում դեմքին ։
-Դու դեռ չես հաղթել ։
-Ընկերս մի բորբոքվիր ես այսօր կգնամ ։Իմ պլանը կատարված է ։Նա իմ պես դժբախտ է ։Հիմա նա էլ է զգում այն ինչ ես եմ զգացել 10 տարի առաջ զգացել ։Հիմա նա կփտտի բանտում այնպես,ինչպես ես ։Նա կսկսի ատել կյանքը մարդկանց ,կփորձի ինքնասպան լինել։Ես այս պահին մի ամբողջ 10տարի եմ սպասել։-Նա գոռում էր թաց աչքերով ,նրա աչքերի մեջ ատելության ծով էր գոյացել։Նրա մոտ հիստերիկ ծիծաղ էր առաջացել։Մաքսը գրկեց նրան ու լաց լինելով ասաց։
-Դեն քո դժբախտության համար պետք չէ մեղավորներ փնտրել ։Դու միայնակ պիտի պայքարես կյանքի հետ։Անես այնպես ,որ ոչ ոք լսում ես ոչ ոք չտուժի դա քո կյանքն է դու ես այն կառավարում։
Թինայի կողմից
Իմ շուրջ կատարվում են տարօրինակ բաներ։Դիքսոնը վախենում է ,որ ինչ որ մեկը ինձ ինչ որ բան կասեն ,նա ամեն գմով թույլ չտվեց ,որ Մաքսը ավարտի խոսքը։Տեր օգնիր ինձ ։ Ես չեմ կարող այսպես ապրել ։Ինչու՞ ես ։Իմ կյանքը նման է փշոտ ու ամայի անապատի, որտեղ օձեր են պտտվում իմ շուրջը ։Իսկ ես պետք է մի ելք գտնեմ։Յուրաքանչյուր անապատել ունի իր ճանապարհի վերջը ,որից հետո բացվում է հրաշալի կյանքի դռները։Ասածս խոսքերը կհասկանա այն մարդը ով վերապրել է այս ամենը։Բայց ոչ ոքի չեմ ցանկանա որ դա նրանք զգան ։ Մտքերս կտրեց ոստիկանը։
-Էյ քո փաստաբանն է եկել։
Ես գնացի նույն այցելությունների սենյակը ։
-Թինա Վուիլյամս ։Ճիշտ եմ՞։
-Այո ։
-Քո դատը չգիտեմ ինչու արագացրել են և այն տեղի կունենա 2օրից։ Ես ունեմ բոլոր փաստաթղթերը ,որը քեզ կազատի պատժից։Դու դատի ժամանակ քեզ կպահես հանգիստ։Չխոսես ոչինչ միչև քեզ հարց չտան ։ Հիշիր դու ունեցելես հոգեկան խնդիրներ, իսկ այդ օրը եղել ես հոգեմեդ դեղերի ազդեցության տակ։Իսկ դիմակավորի սպանությունը նրանք արդեն դա կհամարեն որպես ինքնապաշտպանություն ։Այդ ամենից հետո նրանք քեզ կուղարկեն հոգեբուժարան ։Դու այնտեղ կմնաս 2ամիս և վերջ դու ազատ ես։ Հասկացա՞ր։
Ես գլխով համաձայնության նշան արեցի ։Ինձ տարան բանտախուց ,բայց այնտեղ ես մենան չէի։Ինչ որ աղջիկ էր ինձ պես։Նա գեր էր ,նրա դեմքին կապտուկներ կար ։Ես ուշադրություն չդարձրեցի և նստեցի սառը անկյունում։
-Դու ինչու՞ ես այստեղ։-հանկարծ հարցրեց նա։
-Ինձ մեղադրում են ծնողներիս սպանության մեջ ։-Քմծիծաղով ասացի ես։-Իսկ դու ինչու՞ ես այս անիծված տեղում ։
-Ես ծեծել եմ մի աղջկա ,ով հիմա կոմայի մեջ է։
-Ինչու՞։
-Նա իմ ընկերոջ հետ սիրախաղ էր սկսել և ես դա տեսա ։
-Պարզ է։
Ճաղեր դիմաց տեսա Դիքսոնին։Անկախ ինձնից ժպտացի։Մոտեցա ճաղերին։
-Դիքսոն ինչպես է քո անունը։
-Ալեքս։Ալեքս Դիքսոն ։
-Իսկ ինչպես կարողացար ինձ նման խղճուկին սիրել ։Չէ որ ես կարող եմ քեզ էլ դժբախտացնել։
-Երբ ես լինեմ քեզ հետ ,ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը։Միշտ կլինի մի մարդ ում դու կարող ես երջանկացնել և իմ դեպքում դա դու ես ։
-Դիքսոն ։-Նրան կանչեցին ։Նորից մնացի մենակ ։Մի րոպե։ Ես ինձ լավ եմ զգում նրա հետ։
-Կներես ես պետք է գնամ։
Նա գնաց ։Նորից դատարկություն։Միթե՞ ես սիրահարվել եմ։Օ ոչ ես անհաջողություն եմ մարդկանց։
-Նա ընկե՞րտ էր։-հարցրեց աղջիկը։
-Ոչ նա իմ գործով զբաղվող քննիչն է ։
-Կարծես նա սիրահարվել է քեզ։Նրա աչքերը փայլում էին ,երբ քեզ հետ էր խոսում ։
Հենց այդ մտքերով էլ քնեցի։
****
Օ ոչ նորից այդ սպիտակ հագուստով մարդիկ ։Բայց այս անգամ նրանց դեմքերը արյունոտ չէին ։Նրանք ինձ ժպտում էին ։Կարծես սպասում էին ,որ ես նրանց մոտ պիտի գնամ։Նրանք ինձ վերևից ժպտում էին և....

Մարդասպանի սերըWhere stories live. Discover now