Գլուխ 3 «Երկու տարբեր մարդիկ»

512 5 4
                                    

-Մաքսը զարմացած հայացք գցեց աղջկան քանի որ ,չէր հավատում որ այն ամենը ինչ կատարվում էր այդ պահին իրական էր: Նա նայեց Ադային ով լուրջ դեմքով նայում էր նրան իսկ հետո էլ ձեռքերում մի տոպրակ նարինջին հետո նորից Ադային և սկսեց ծիծաղել:

-Ի՞նչ կա ծիծաղելու-, Ասաց Ադան:

-Դու վաղ առավոտյան եկել ես քաղաքից դուրս ,որ ինձ նարինջ նվիրե՞ս-,շարունակում էր ծիծաղել:

-Ոչ թե նվիրել այլ պարտքս վերադարձնեմ -,Ասաց և տարավ տվեց աշխատողին ով կանգնած էր դռան մոտ:

-Դու ինձ տոկոսով ես վերադարձրել փաստրեն -, Հանեց ականջակալները գրպանից և ասաց:

-Մենք խոսելու բան ունենք-,Մաքս:

-Ես և դուք էլ ոչինչ չունենք խոսելու-, Ադան սկսեց քայլել դեպի տաքսին:

-Եթե սպասեք ինձ , կմտածեմ ձեր խանութի հետ համագործակցելու առաջարկը -, Մաքսը գիտեր ,որ այս առաջարկը շախ էր և աղջիկը կսպասի իրեն, Ադան պտտվեց և ասաց:

-Ես աշխատանքի եմ,ցավոք չեմ կարող: Եթե ուզում եք ընդունել առաջարկը զանգեք Մարիամին ես ընդամենը առաքիչ եմ -, Ադա:

-Այդ դեպքում եկեք ինձ հետ վազքի համ կխոսենք կամ կվազենք: Այսպես ասած հաճելին և օգտակարը կհամատեղենք-, Առաջարկեց Մաքսը և ձեռքերը խաչեց:

-Մեծ սիրով , բայց ես համապատասխան հոգուստ չունեմ-, Ադան համաձայնվեց քանի որ ,գիտեր որ հագուստ հաստատ չի լինի այսպես ասած իբր ուզում էր , բայց ավախ պայմանները թույլ չեն տալիս:

-Հագուստը խնդիր չի ,արի իմ հետևից-, Մաքսը քայլեց դեպի տուն:
,իսկ Ադան չէր հավատում ականջներին թե որտեղից իրեն կանացի սպորտային հագուստ:

-Ի՞նչ ես կանգնել արևի տակ արի ներս  հագուստ տամ որ գնանք ժամանակը սուղ է:Հետևիր ինձ-, Ասաց Մաքսը և մտավ տուն:Ադան գնաց հետևից նրանք մտան Մաքսի ննջարան:

-Ապրում են էլի՜-, կամաց բացականչեց Ադան զարմանքով:

Միայն ննջարանը երկու անգամ մեծ էր իր երազանքների ննջարանից , հակառակ կողմում  պատուհաններ էին ողջ երկայնքով ,ամենինչ երևում էր դրսից , սենյակի մեջտեղում մեծ մահճակալն էր վրան էլ ճերմակ անկողին ասես ձյուն լիներ իսկ անկյունում կիթար էր դրված մի քանի գրքեր և աշխատանքային սեղան: Մինչև  Ադան հասկացավ որ սա երազ չէր այլ իրականուություն Մաքսը եկավ:

Նրա ՆարինջըWhere stories live. Discover now