Գլուխ 2 «Պարտքի վերադարձ»

507 4 2
                                    

Տան աշխատողը սկսեց հավաքել իր իրերը , աղջիկները հայացք գցեցին  իրար չհասկանալով թե ինչ կատարվեց վարկյաններ առաջ , բայց լռությունը խաթարվեց աշխատողի լացով ով դուրս եկավ տանից թողնելով գոգնոցը:

-Արի մենք էլ ենք գնանք-, ասաց Մարիամը:
-Հա բայց դա նորմալ չի , սպասե՜ք -, Ադան դուրս եկավ կնոջ հետևից և կանգնեց իր դիմաց:

-ու դուք հենց այսպես կգնա՞ք, խոսեք ձեր իրավունքների մասին ձեզ հանեցին աշխատանքից ոչ ձեր սխալի համար: Եկեք միասին գնանք տուն ես կասեմ ,որ դուք կապ չունեք , որ դուք չեք տեսել-,բռնեց տիկնոջ ձեռքը բայց կինը քաշեց ձեռքը:

-Թող ,մեկ ա մի օր պետք է հաներ աշխատանքից , զուր քեզ մի տանջիր -, Կինը ասաց և գնաց:

-Ի՞նչ ես անում , գլուխդ լրիվ ես կորցրել էսքիզները վերցրու ու գնացինք-, Մարիամը եկավ քրոջ հետևից:

-Տես կարող եմ քեզ վստահեցնել ,որ համոզում էր խոսել ինձ հետ-, Մաքսը կանգնած էր իր ննջարանի լուսամուտի դիմաց և  միաժամանակ կապում էր իր փոխկապը:

-Հրավիրե՞մ դուրս պարոն Արամյան-,Ասաց Օգնականը:

-Աղջիկները ներս մտան տուն , վերցրին իրենց իրերը և արդեն դուրս էին գալիս երբ հանդիպեցին աստիճաններից իջնող Մաքսին և իր օգնական Սամվելին:

-Ոչինչ չասես-, Մարիամը ասաց շատ կամաց այնպես ,որ միայն քույրը լսեր իր խոսքերը ,բայց միաժամանակ նաև բերանը չշարժվելով կարելի էր ասել ատամների տակով:

-Ցտեսություն-, Մաքսը ասաց ժպտալով, աշխատողը բացեց դուռը երիտասարդ դեռ ոտքը դեռ դրել դռան շեմին երբ Ադան ուղղակի իր ողջ հասկով կանգնեց իրենից մոտ 20սմ ավելի բարձրահասակ տղամարդու դիմաց այնպես կարծես դա իր տունն էր:

-Ադա'-, Քույրը ուզում էր մոտենալ:

-Չէ Մարիամ ես հետո ողջ գիշեր պետք ա մահճակալիս մեջ պատկերացնեմ թե ինչ իդեալական պատասխան կտայի իրեն նման զազրելի պահվածքի համար -, Ադան հայացքը քրոջից թեքեց և վերադարձավ հայացքով Մաքսին ով հանգիստ կանգնած էր:

-Նախ ես զարմացած եմ ձեր պահվածքի վրա, բայց դա իմ գործը չի :Ես միայն կասեմ այն ,որ նման ահավոր վերաբերմունք երբեք չեմ տեսել սեփական աշխատողների հանդեպ ,-Ադա:

Նրա ՆարինջըМесто, где живут истории. Откройте их для себя