Գլուխ Առաջին «Դա իմ նարինջն է»

867 11 4
                                    

Երևան՝ խմբագրություններից մեկում.

-Ադա, քեզ մոտ չի ստացվում, դու լրագրող չես: Շատ գեղեցիկ ես գրում, բայց անհետաքրքիր թեմաներ ես շոշափում,- խմբագիրը դրեց Ադայի սեղանին պլանշետը և ասաց խոսքեր, որոնք փոխեցին Ադայի հետագա կյանքը:- Դու հեռացված ես աշխատանքից, գրիր, որ ուզում ես դուրս գալ աշխատանքից:

-Այո, բայց պարոն Սահակ...,- Ադան մեղայական հայացք նետեց դեպի խմբագիրը:

Խմբագիրը ձեռքը դրեց Ադայի ուսին և ավելացրեց,-Դու լավ աղջիկ ես, բայց լրագրող քեզնից դուրս չի գա,-ասաց և գնաց:
<<Անհաջողակ եմ, ոչ մի տաղանդ չունեմ. ոչ ձայն ունեմ, որ երգեմ,  ոչ էլ դերասան կարող եմ լինել>>. մտածեց Ադան և դուրս եկավ ընկերությունից:

-Ո՞ւր գնաց, իսկ դիմումը,- խմբագիրը բղավելով մոտեցավ սեղանին և նկատեց դիմումը,- ինչ էլ արա՜գ է գրել:
Երեկոյան, երբ Ադան եկավ տուն, ընտանիքը ընթրում էր: Աղջկա ամար չկար ավելի ահավոր բան, քան մոտենալ իրենց փայտյա սեղանին, որտեղ սովորաբար որջ ընտանիքը ընթրում էր միասին՝ ասելով, որ աշխատանքից հեռացրել են:

-Ադա, եկ նստիր, սեղանն արդեն պատրաստ է: Քո սիրելի տոլման եմ պատրաստել:Լվացվիր և արի,-ասաց մայրն ու գնաց խոհանոց:
Մինչ Ադան լվացվում էր, պատկերացնում էր փոքր եղբոր և իդեալական մեծ քրոջ մեկնաբանությունները կատարվածի վերաբերյալ:
Ադայի ընտանիքը արդեն երեք սերունդ է ինչ զբաղվում է դերձակությամբ և դիզայներությամբ: Տատիկի մահվանից հետո գլխավոր դերձակը դարձավ Մարիամը՝ Ադայի մեծ քույրը: Հայրը կոշկակար է, իսկ մայրը գիտի, թե որտեղ կարող է գնել ամենալավ կտորը ցանկացած զգեստի համար:
-Մինչ ընթրելը, ես ձեզ կարևոր բան ունեմ ասելու,-մոտենալով սեղանին՝ ասաց Ադան և պատմեց օրվա եղածը:

-Ադանե, ոչինչ: Մեզ մոտ առաքիչ կաշխատես, մինչ նոր աշխատանք գտնելը,-ասաց հայրը և ձեռքի ժեստով ցույց տվեց, որ կարող են ընթրել:
Թերև Ադայի ընտանիքը դեմ էր, որ փոքր աղջիկը զբաղվի լրագրողությամբ, նրանք հարգել էին աղջկա որոշումը:

Առավոտ, կարի արհեստանոցում:
-Վերցրու սա՝ կտորների տարբերակներ են, իսկ սա՝ նախնական էսքիզները: Զգույշ կլինես, ձեռքիցդ չգցես,-ասաց Մարիամը:

-Լավ, բայց ինչո՞ւ հաճախորդը չի գալիս, այլ մենք ենք գնում իր մոտ,-զարմացավ Ադամ:

-Ադա ջան, մենք արդեն բուծիկ-ատելյե ենք ու իմ լավ կապերի շնորհիվ մեծ շանս ենք ստացել. քաղաքի ամենաերիտասարդ միլիոնատերը համաձայնվել է կրել մեր կոստյումներից մեկը, թեկուզև մեկ անգամ,-ասաց Մարիամը և բացեց երթուղային տաքսիի դուռը,- Այնպես որ ուշադիր կլինես և լուռ կմնաս:-Չնայած որ Մարիամը իրքնավստահ էր, բայց ձայնի մեջ վախ կար, որ ինչ-որ բան լավ չի ստացվի:

-Ո՞ւր ենք գնում, քաղաքից դուրս եկանք,-հարցրեց Ադան:

-Հարուստ մարդիկ ապրում են քաղաքից դուրս,-պատասխանես Մարիամը,-Ադա, երբ հասնենք ամեն ինչ կտաս ինձ, դու հանգիստ կնստես, մինչև ես գամ:
Նրանք հասան առանձնատուն: Միջին չափի տուն էր, բայց շատ գեղեցիկ. ոչ մի ճոխություն, կանաչ այգի, շատրվանների լողավազան և կենտրոնում առանձնատուն: Նրանք մտան ներս և սկսեցցին սպասել իրենց հաճախորդին:

-Պարոն Արամյանը քիչ անց կմոտենա, նա դեռ օնլայն ժողովի է,-ասաց օգնականը և ավելացրեց,-եթե բան պետք լինի ինձ դիմեք կամ աշխատողներից մեկին:
Մոտ չորս րոպե լռությունից ու համացանցը քրքրելուց հետո Ադան ասաց:

-Ծարավ եմ,-Ադան կամաց ասեց, որ քրոջից բացի ոչ ոք չլսի:

-Ծարավ ես գնա խմիր, փոքր երեխա չես,-ասաց Մարիամն ու ձգվեց դեպի խոհանոցը,-խոհանոցը այն կողմում է:
Ադան կանգնեց և գնաց դեպի խոհանոց.

-Կներեք, որ խնդրեմ ինձ մեկ բաժակ ջուր կտա՞ք:
-Ինչո՞ւ եկաք, ասեիք ես կբերեի:
Մինչ Ադան խմում էր ջուրը, այգեպանը աշխատողին կանչեց և Ադան խոհանոցում մնաց մենակ:

-Այստեղ թողնե՞մ,-մոտեցավ, որ բաժակը դնի սպասք լվանալու մեքենայի մեջ և հանկարծ նկատեց մրգերով զամբյուղը,- ի՜նչ իդեալական մրգեր են, Աստված իմ: Հուսամ կարող եմ օգտվել,-վերցրեց նարինջ, մանդարինի նման ձեռքով մաքրեց կեղևը և սկսեց ուտել:- Ի՜նչ համեղ նարինջ է:
Այդ պահին այգու դռնից ներս եկավ մի երիտասարդ:

-Իսկ տիկին Ջուլիետան որտե՞ղ է,-հարցրեց երիտասարդը:

-Դուրս եկավ, այգեպանին ինչ-որ բան պիտի փոխանցեր:

-Համե՞ղ է ,-Հերցրեց Երիտասարդը

-Շատ համեղ նարինջ է, վերցրու, կեր,-Ադան մեկնեց ձեռքը, որպեսզի երիտասարդը վերցնի:

-Ձեռքերս կեղտոտ են, պետք է լոգանք ընդունեմ, սպորտով էի զբաղվում:
Մարիամը նստած սպասում էր Ադային: Նրա հայացքը խոհանոցի կողմն էր, բայց ոչինչ չէր երևում ու չէր լսվում: Ի վերջո հոգնեց և որոշեց գնալ քրոջ հետևից:

Երիտասարդը բարձրահասակ էր, կարճ մազերով, շատ թույլ մորուքով, միջին կազմվածքի, իսկ ձեռքերը ամբողջովին դաջվածքներ էին:

-Հիմա գցե՞մ աղբամանը, թե՞ ուզում ես,-ձեռքում նարնջի վերջին կտորն էր: Տղան առանց որևէ բառ ասելու մոտեցավ և աղջկա ձեռքից կերավ նարնջի վերջին կտորը, իսկ երբ կծեց մրգի հյութը ծորաց Ադայի ձեռքով: Այդ պահին խոհանոց մտավ Մարիամը:

-Պա... պարոն Արամյա՞ն,-զարմանքից կակազելով ասաց Մարիամը: Խոհանոց մտավ նաև աշխատողը:

-Սա իմ նարինջն է, օրիորդ, իսկ դուք, տիկին Ջուլիետա, հեռացված եք աշխատանքից,-ասաց Արամյանը և գնաց դեպի հյուրասենյակ: Կանգնեց, գլուխը թեքեց աղջիկների կողմ և ավելացրեց,- ես ատում եմ, երբ իմ մրգերը ուտում են: Եթե չեմ սխալվում դուք Մարիամն եք:

-Այո: Հիմա կբերեմ էսքիզները,-Մարիամն ուզում էր մոտենալ, բայց երիտասարդը թույլ չտվեց:

-Կարիք չկա: Դուք կարող եք գնալ,-ասաց և բարձրացավ վերև:

Առաջին գլխի վերջ

Նրա ՆարինջըМесто, где живут истории. Откройте их для себя